Գլխավոր տեղեկություն
Համար
N 430-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (26.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.02/28(1481) Հոդ.337
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2019 թվականի N 430-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ NN 6/1 ԵՎ 6/2 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 821-Ն ու 2016 թվականի փետրվարի 25-ի N 182-Ն որոշումների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի «Բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովում» ծրագրի «Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 6/1 և 6/2 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարանների ձեռքբերման կազմակերպում» միջոցառման արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թվականի նախահաշիվը՝ համաձայն N 6 հավելվածի։

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների։

3. «Բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովում» ծրագրի իրականացման ընթացքում կառուցապատողին կատարվող կանխավճարները՝ ելքերը («Շենքերի և շինությունների ձեռքբերում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով), իրականացվելու են առանց համապատասխան հիմնավորող փաստաթղթերի։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  
2019 թ. ապրիլի 23
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 430-Ն որոշման

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 430-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 430-Ն որոշման

 

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 430-Ն որոշման

 

 

Հավելված N 5

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 430-Ն որոշման

 

 

Հավելված N 6

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 430-Ն որոշման

 

 

Հավելված N 7

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 430-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

 

Հավելված N 8

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 430-Ն որոշման

 

 

Հավելված N 9

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 430-Ն որոշման