Գլխավոր տեղեկություն
Համար
N 841-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2019 թվականի N 841-Ա

 

ՄԱՍԻՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 48,145 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Ֆրանկոֆոնիայի զբոսայգու մասնակի բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Adibekian family foundation for advancement (AFFA) a.s.b.l.» հիմնադրամի կողմից Մասիսի զարգացման հիմնադրամի հասցեով ուղարկված շատրվանային և ցայտաղբյուրային համակարգերը (43,435 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 1,710 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. Մասիսի զարգացման հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2019 թ. նոյեմբերի 29

Երևան

 

    

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

նոյեմբերի 29-ի N 841-Ա

որոշման

    

Ծ Ր Ա Գ Ի Ր

   

«ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»

   

1.

Ծրագրի նպատակը

ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքում կառուցված Ընտանեկան մարզահամալիրին հարող տարածքում հիմնված Ֆրանկոֆոնիայի զբոսայգու մասնակի բարեկարգում, մասնավորապես՝ անհրաժեշտ շատրվանային և ցայտաղբյուրային համակարգերով համալրում

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ստանալը

3.

Բարեգործը

Adibekian Family Foundation For Advancement (AFFA) a.s.b.l., 142-144 rue Albert Unden L-2652, Luxemburg
«Ադիբեկյան ֆեմիլի ֆաունդեյշն ֆոր ըդվենսմենթ (ԱՖՖԱ) ա.ս.բ.լ.» ոչ առևտրային կազմակերպություն, Գագիկ Ադիբեկյան

4.

Ծրագիրը կատարողը

Սույն ծրագիրն իրականացվում է Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից։
Իրավաբանական հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս 0801, Հանրապետության 11
Գործունեության իրականացման հասցեն՝ ՀՀ, ք. Մասիս, Հանրապետության 11
ՀՎՀՀ 04227989

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագրի իրականացման վայրն է՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, Ֆրանկոֆոնիայի փողոց 2
Բարեգործական ծրագրի բնագավառն է՝ քաղաքաշինական։

6.

Ծրագրի բյուջեն

48.145 եվրոյին համարժեք դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Մասիսի քաղաքային համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրն իրականացվելու է 2019 թ. նոյեմբերի 29-ից մինչև 2020 թ. ապրիլի 30-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրով նախատեսված ժամանակաշրջանում կատարվելու են հետևյալ միջոցառումները՝

 

Միջոցառման նկարագրությունը

Ֆինանսական միջոցների ծավալը
(հազ․ դրամ)

1.

 Զբոսայգու համար անհրաժեշտ շատրվանային և ցայտաղբյուրային համակարգերի ներմուծում

45,145 եվրոյին համարժեք դրամ

2.

Զբոսայգու բարեկարգման համար անհրաժեշտ շատրվանային և ցայտաղբյուրային համակարգերի տեղադրման և մոնտաժային աշխատանքներ

3,000 եվրոյին համարժեք դրամ

   

Միջոցառումներն իրականացվելու են 2019 թ. նոյեմբերի 29-ից մինչև 2020 թ. ապրիլի 30-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

 

Ներմուծվող ապրանքներ

Նախատեսված գումարը
(հազ. դրամ)

1.

 Զբոսայգու շատրվանային և ցայտաղբյուրային համակարգերի ներմուծում

45,145 եվրոյին համարժեք դրամ

2.

Շատրվանային և ցայտաղբյուրային համակարգերի տեղադրման ու մոնտաժային աշխատանքների հետ կապված ծառայությունների ձեռքբերում

3․000 եվրոյին համարժեք դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

 Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման նպատակով Մասիսի զարգացման հիմնադրամը համագործակցում է Մասիսի քաղաքապետարանի հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազոր մարմին:

Հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան