ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2019 թվականի N 32-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1622-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1622-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «2018 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2019 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
2) որոշման հավելվածը 17-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
»: |
3) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «14,313,797» թիվը փոխարինել «33,249,767» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունվարի 29 Երևան |