ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2018 թվականի N 1221-Ա
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվեկշռում հաշվառված գույքը՝ համաձայն հավելվածի, նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչությանը՝ այն նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1221 -Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը |
Ձեռքբերման տարեթիվը |
Գույքի արժեքը |
1. |
Սերվերի ռեզերվային սարք (լրակազմ)՝ STORAGE Synology RS2418-, RKS1317 Rail Kit, SSD WDS100T2BOA |
31.05.2018 թ. |
4,108,980.00 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |