ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2019 թվականի N 40-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված ավտոմեքենաները (այսուհետ՝ շարժական գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի հետ համատեղ 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել շարժական գույքը հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերի իրականացումը՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունվարի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 17-ի N 40-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին ԵՎ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանն ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
NN |
Պետական մարմինը |
Պետական |
Մակնիշը |
Թողարկման |
Նույնականացման |
Տեխնիկա-կան անձնագիրը |
Սկզբնական արժեքը |
Մնացորդա-յին արժեքը |
1. |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
149 LL 50 |
TՕYՕTA |
2006 թ. |
JTEBL29J665044938 |
KB719161 |
14 324 265 |
0,00 |
2. |
ՀՀ պետական վերահսկողական ծառայություն |
139 LL 50 |
TՕYՕTA LC 200 4.0 |
2012 թ. |
JTMHՍ09J7D4064988 |
KB717385 |
26 700 000 |
7 392 521 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |