ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2016 թվականի |
թիվ 1 |
քաղ. Մոսկվա |
ՀԱՍՏՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆԺԻՆԻՐԻՆԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 92–րդ հոդվածի 4–րդ եւ 9–րդ կետերին համապատասխան՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8–ի թիվ 9 որոշման իրագործման նպատակով` Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգը(այսուհետ՝ Հայեցակարգ)՝ կցվում է:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ իրենց ազգային գերակայություններից ելնելով` ապահովել կցվող Հայեցակարգի իրագործումը:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|