Գլխավոր տեղեկություն
Համար
N 242-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.10.2016-01.10.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.09.22/19(562).1 Հոդ.258.3
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
31.08.2016
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.11.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 սեպտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016310

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 օգոստոսի 2016 թ.

ք. Երևան

N 242-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ (ԲԱՇԽՈՂ-ՍՊԱՌՈՂ (ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՍՊԱՌՈՂ)) ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԵԿՇՌՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «ը» կետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-սպառող (որակավորված սպառող)) պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված N 1

Սահմանված է

ՀՀ հանրային ծառայությունները

 կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի օգոստոսի 31-ի

N 242-Ն որոշմամբ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

(ԲԱՇԽՈՂ-ՍՊԱՌՈՂ (ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՍՊԱՌՈՂ))

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ________

 

 

____ _____________ 20__ թվական

ք._______________________
_________________________________________________________________________________

(Բաշխողի անվանումը)

ի դեմս ___________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

________________________________________________________________________________ ,

(Որակավորված սպառող ընկերության անվանումը)

այսուհետ` Որակավորված սպառող, ի դեմս _____________________________________________

________________________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն են`

 

1) Հանձնաժողով`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,

2) Բաշխող`

էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

3) Որակավորված մատակարար `

էլեկտրական էներգիան բացի Բաշխողից նաև այլ անձի վաճառելու իրավունք ունեցող՝ Կանոններով սահմանված լիցենզավորված անձ,

4) Հաղորդող`

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

5) Համակարգի օպերատոր`

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

6) Կանոններ`

Հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական համակարգում որակավորված սպառողին և որակավորված մատակարարին էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցեր մուտքի իրավունքի տրամադրման անցումային կանոններ,

7) Որակավորված սպառող `

էլեկտրական էներգիան բացի Բաշխողից նաև այլ անձից գնելու իրավունք ունեցող կամ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիան ներկրող՝ Կանոնների պահանջները բավարարող սպառող,

8) Բաշխման ծառայություն՝

Բաշխողի կողմից էլեկտրական էներգիան բաշխելու ծառայություն,

9) Հաշվարկային ամիս՝

ժամանակահատված, որը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին,

10) ԷՄՕԿ

Հանձնաժողովի հաստատած էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններ:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Սույն պայմանագրի համաձայն բաշխողը պարտավորվում է Որակավորված սպառողին բաշխել վերջինիս կողմից Որակավորված մատակարարից գնված կամ Որակավորված սպառողի կողմից ներկրված էլեկտրական էներգիան, իսկ Որակավորված սպառողը պարտավորվում է վճարել էլեկտրական էներգիայի Բաշխման ծառայության դիմաց:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Կողմերը պարտավոր են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, սույն պայմանագրով, Կանոններով, ԷՄՕԿ-ով` եթե այլ բան նախատեսված չէ սույն պայմանագրով և Կանոններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

4. Բաշխողը պարտավոր է`

1) Կանոններով սահմանված ժամկետում կազմել և Որակավորված սպառողին ներկայացնել մատուցված Բաշխման ծառայության համար հաշիվ-ապրանքագիր.

2) ապահովել էլեկտրական էներգիայի բաշխումը Որակավորված սպառողին` սույն պայմանագրին կցված էլեկտրական էներգիայի բաշխման սխեմայով նախատեսված հուսալիությամբ:

5. Բաշխողն ունի այն բոլոր իրավունքներն ու պարտականությունները, որոնք նախատեսված են մատակարարի համար ԷՄՕԿ-ով, եթե այլ բան նախատեսված չէ սույն պայմանագրով և Կանոններով:

6. Որակավորված սպառողը պարտավոր է վճարել յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատուցված Բաշխման ծառայության դիմաց` սույն պայմանագրի և Կանոնների համաձայն:

7. Որակավորված սպառողն ունի այն բոլոր իրավունքներն ու պարտականությունները, որոնք նախատեսված են ԷՄՕԿ-ով, եթե այլ բան նախատեսված չէ սույն պայմանագրով և Կանոններով:

 

4. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ, ԴՐԱ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Հաշվարկային ամսվա ընթացքում Որակավորված սպառողին մատուցված Բաշխման ծառայության արժեքը որոշվում է մատուցված Բաշխման ծառայության քանակի և դրա համար Հանձնաժողովի որոշմամբ սահմանված սակագնի արտադրյալով:

9. Բաշխման ծառայության մատուցման սակագինը սահմանում է Հանձնաժողովը:

10. Հանձնաժողովի կողմից սույն պայմանագրի 9-րդ կետում նշված սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

11. Բաշխողի կողմից Որակավորված սպառողին մատուցված Բաշխման ծառայությունը հաշվառում է Հաշվարկային կենտրոնը Հանձնաժողովի կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն:

12. Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է վճարման ակտը` Կանոնների համաձայն, և իր ստորագրությամբ ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 11-ը ներառյալ:

13. Կողմերը, սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտի վերաբերյալ առարկություն չունենալու դեպքում, պարտավոր են ստորագրել այն` ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը ստորագրելուց հետո մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Բաշխողն իր կողմից մատուցված Բաշխման ծառայության համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին:

15. Բաշխողը պարտավոր է ստորագրել (հաստատել) սույն պայմանագրի 14-րդ կետում նշված հաշիվ-ապրանքագիրը միայն Որակավորված սպառողի կողմից սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը ստորագրելուց հետո:

16. Որակավորված սպառողը Հաշվարկային ամսվա ընթացքում Բաշխման դիմաց վճարումը կատարում է սույն պայմանագրի 14-րդ կետում նշված հաշիվ-ապրանքագիրը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում:

 

5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

17. Բաշխողի կողմից բաշխման ծառայության ընդհատումը, դադարեցումը և վերականգնումն իրականացվում է ԷՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ սույն պայմանագրով և Կանոններով:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԷՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

 

7. ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

19. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորս-մաժորի: Սույն պայմանագրի իմաստով ֆորս- մաժոր են համարվում արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միևնույն ժամանակ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործողություններին: Սույն պայմանագրի իմաստով արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը նկարագրվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք ֆորս-մաժոր ճանաչելու համար:

20. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ իրավիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

21. Սույն գլխում Կողմերի կողմից սահմանվող այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, Կանոններին և այլ իրավական ակտերին:

_________________________________________________________________________________

 

9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

22. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծել դատական կարգով:

23. Եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի կողմից սույն պայմանագրի 12-րդ կետի համաձայն ներկայացված ակտն է, ապա Հաշվարկային կենտրոնը պարտավոր է, Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում, 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծել տարաձայնությունը` անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

24. Եթե սույն պայմանագրի 23-րդ կետում սահմանված ընթացակարգով և ժամկետներում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա Կողմերը պարտավոր են ստորագրել Հաշվարկային կենտրոնի կողմից վերանայված սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ Որակավորված սպառողը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:

 

10. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

 

25. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի և Հաշվարկային կենտրոնի կողմից ստորագրման պահից, իսկ էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց օգտագործելու դեպքում Կողմերի, Հաշվարկային կենտրոնի, Հաղորդողի և Համակարգի օպերատորի կողմից ստորագրման պահից, և գործում է մինչև _______________:

26. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-սպառող (որակավորված սպառող)) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում: Հանձնաժողովի սահմանած ժամկետում էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-սպառող (որակավորված սպառող)) նոր պայմանագիր չկնքելու կամ գործող պայմանագրում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ չկատարելու դեպքում գործում են Հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի նոր օրինակելի ձևի դրույթները կամ գործող օրինակելի ձևում կատարված փոփոխությունները կամ լրացումները:

27. Սույն պայմանագիրը կազմված է 3 օրինակից` մեկական Կողմերի և Հաշվարկային կենտրոնի համար, իսկ էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց օգտագործելու դեպքում` 5 օրինակից` Կողմերի, Հաշվարկային կենտրոնի, Հաղորդողի և Համակարգի օպերատորի համար:

28. Սույն պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

11. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

29. Սույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածն է առևտրային հաշվառքի սարքի, սահմանազատման կետի, առավելագույն թույլատրելի հզորության և էլեկտրական էներգիայի բաշխման սխեմայի հուսալիության մակարդակի վերաբերյալ համաձայնագիրը:

 

Բաշխող` Որակավորված սպառող`
գտնվելու վայրը _________________ գտնվելու վայրը _________________  
Հ/հ ____________________________ Հ/հ ____________________________  
հեռախոսը______________________ հեռախոսը______________________  
էլ. փոստի հասցեն_______________ էլ. փոստի հասցեն_______________  
ֆաքսը _________________________ ֆաքսը _________________________  
Գործունեության լիցենզիա N

Ղեկավար

Ղեկավար

________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. (առկայության դեպքում)
Կ.Տ. (առկայության դեպքում)  

 

Հաշվարկային կենտրոն

________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Համակարգի օպերատոր

_______________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Հաղորդող

________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Հավելված

Էլեկտրական էներգիայի բաշխման

ծառայության մատուցման

(բաշխող-սպառող (որակավորված սպառող)) պայմանագրի

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ, ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԵՏԻ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՍԽԵՄԱՅԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվառքի սարքի
տեղա-դրման վայրը

Առևտրային հաշվառքի սարք

Սահմա-նազատման կետը

Առավե-լագույն թույլա-տրելի հզորու-թյուն /կՎտ/

Էլեկտրա-էներգիայի բաշխման սխեմայի հուսա-լիության մակարդակը

Հաշվիչի

Հոսանքի չափիչ
տրանսֆորմատորի

Լարման չափիչ
տրանսֆորմատորի

 

տեսակը, գործա-րանային համարը,
Որակա-վորված սպառողի
կնիքի տեսակը, համարը

թույլատրելի հոսանքը (Ա)

անվանական լարումը (Վ)

հաջորդ պլանային ստուգա-չափման
ամիսը և տարեթիվը

տեսակը, գործա-րանային համարը,
Որակա-վորված սպառողի
կնիքի տեսակը, համարը

ճշտության դասը

տրանս-ֆորմացիայի գործակիցը

տեսակը, գործա-րանային
համարը, Որակա-վորված սպառողի
կնիքի տեսակը, համարը

ճշտության դասը

տրանս-ֆորմացիայի գործակիցը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           
                           
                           
                           

 

 

1. Սույն աղյուսակի 13-րդ սյունակը լրացվում է համաձայն Որակավորված սպառողին տրված տեխնիկական պայմանների, իսկ դրանց բացակայության դեպքում` հաշվիչի թույլատրելի հոսանքի, անվանական լարման, հոսանքի չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի և լարման չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի արտադրյալով:

2. Սույն աղյուսակի 14-րդ սյունակը լրացվում է`

1) «1» թվանշանով, եթե Որակավորված սպառողին էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է 1-ից ավելի առանձին օդային կամ մալուխային գծերով կայանի կամ ենթակայանի երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից,

2) «2» թվանշանով, եթե Որակավորված սպառողին էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է այլ կերպ:

 

Բաշխող` Որակավորված սպառող`

______________________

(անուն, ազգանուն, պաշտոն)

______________________

(անուն, ազգանուն)

______________________

(ստորագրություն)

______________________

(ստորագրություն)

Կ.Տ. (առկայության դեպքում) Կ.Տ. (առկայության դեպքում) 

 

Հաշվարկային կենտրոն`

_______________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Հավելված N 2

Սահմանված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի օգոստոսի 31-ի

N 242-Ն որոշմամբ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ________

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԵԿՇՌՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

____ _____________ 20__ թվական

ք._______________________
_________________________________________________________________________________

(Բաշխողի անվանումը)

ի դեմս __________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

_______________________________________________________________________________ ,

(Որակավորված մատակարար ընկերության անվանումը)

այսուհետ` Որակավորված մատակարար, ի դեմս ________________________________________

________________________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

________________________________________________________________________________ ,

(Որակավորված սպառող ընկերության անվանումը)

այսուհետ` Որակավորված սպառող, ի դեմս ____________________________________________

_______________________________________________________________________________ ,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետ համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Պայմանագրում կիրառվող հասկացություններն են`

1) Հանձնաժողով`

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,

2) Բաշխող՝

էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

3) Որակավորված մատակարար `

էլեկտրական էներգիան բացի Բաշխողից նաև այլ անձի վաճառելու իրավունք ունեցող՝ Կանոններով սահմանված լիցենզավորված անձ,

4) Հաղորդող`

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

5) Համակարգի օպերատոր`

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

6) Կանոններ՝

Հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական համակարգում որակավորված սպառողին և որակավորված մատակարարին էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցեր մուտքի իրավունքի տրամադրման անցումային կանոններ,

7) Ներկրող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

8) Որակավորված սպառող՝

էլեկտրական էներգիան բացի Բաշխողից նաև այլ անձից գնելու իրավունք ունեցող կամ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիան ներկրող՝ Կանոնների պահանջները բավարարող սպառող,

9) Բաշխման ծառայություն՝

Բաշխողի կողմից էլեկտրական էներգիան բաշխելու ծառայություն,

10) Անհավասարակշռության ծավալ `

Կանոնների համաձայն ամսական կտրվածքով հաշվարկվող էլեկտրական էներգիայի հանրահաշվական գումար,

11) Հաշվարկային ամիս՝

ժամանակահատված, որը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2. Սույն պայմանագրի համաձայն Հաշվարկային ամսվա ընթացքում Անհավասարակշռության ծավալի դեպքում Բաշխողը վաճառում, իսկ Որակավորված սպառողը գնում է էլեկտրական էներգիա, կամ Որակավորված մատակարարը վաճառում, իսկ Բաշխողը գնում է էլեկտրական էներգիա` սույն պայմանագրի և Կանոնների համաձայն:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Կանոններով, սույն պայմանագրով և Հանձնաժողովի ընդունած այլ իրավական ակտերով:

4. Բաշխողը կամ Որակավորված մատակարարը պարտավորվում են վաճառել էլեկտրական էներգիա` Որակավորված սպառողի կողմից Որակավորված մատակարարից գնման ենթակա և փաստացի սպառած էլեկտրական էներգիայի տարբերությունը հաշվեկշռելու համար:

5. Բաշխողը պարտավորվում է գնել Որակավորված մատակարարի վաճառած էլեկտրական էներգիան` Որակավորված սպառողի կողմից Որակավորված մատակարարից գնման ենթակա և փաստացի սպառած էլեկտրական էներգիայի տարբերությունը հաշվեկշռելու համար:

6. Որակավորված սպառողը պարտավորվում է գնել Բաշխողի վաճառած էլեկտրական էներգիան` իր կողմից Որակավորված մատակարարից գնման ենթակա և փաստացի սպառած էլեկտրական էներգիայի տարբերությունը հաշվեկշռելու համար:

 

4. ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳԻՆԸ

 

7. Եթե Կանոնների համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը, ստացվում է դրական նշանով, ապա Անհավասարակշռության ծավալը վաճառվում է Բաշխողին հետևյալ պայմաններով.

1) Որակավորված մատակարարից (բացառությամբ Ներկրողի) առաքված էլեկտրական էներգիան` համաձայն Բաշխողի կողմից տվյալ Որակավորված մատակարարից ձեռքբերվող էլեկտրական էներգիայի համար Հանձնաժողովի սահմանած սակագներով,

2) Ներկրված էլեկտրական էներգիան` համաձայն Որակավորված սպառողի և Ներկրողի միջև կնքված պայմանագրում ամրագրված էլեկտրական էներգիայի վաճառքի գնով, որը չի կարող գերազանցել տվյալ Հաշվարկային ամսում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինը (միադրույք սակագնային համակարգ):

8. Եթե Կանոնների համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը ստացվում է բացասական նշանով, ապա Անհավասարակշռության ծավալը Որակավորված սպառողը գնում է Բաշխողից` էլեկտրական էներգիայի բաշխիչ ցանցին միացված լարման համար Հանձնաժողովի սահմանած ցերեկային սակագնով:

9. Եթե Որակավորված սպառողն իր պահանջարկի բավարարման համար էլեկտրական էներգիան ձեռք է բերում մեկից ավելի Որակավորված մատակարարներից, ապա Անհավասարակշռության ծավալը որոշելիս առաջնային ընդունվում են ամենացածր գնով մատակարարվող էլեկտրական էներգիայի քանակները:

10. Հանձնաժողովի կողմից սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

 

5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Հաշվեկշռող էլեկտրական էներգիայի քանակը հաշվառում է Հաշվարկային կենտրոնը` համաձայն Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառման կարգի և Կանոնների:

12. Հաշվարկային ամսվա վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է վճարման ակտը` Կանոնների համաձայն, և իր ստորագրությամբ ներկայացնում Կողմերի ստորագրմանը մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 11-ը ներառյալ:

13. Կողմերը, սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտի վերաբերյալ առարկություն չունենալու դեպքում, պարտավոր են ստորագրել այն` ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը ստորագրելուց հետո, մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը` Բաշխողը իր կողմից վաճառված էլեկտրական էներգիայի մասով կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին, իսկ Որակավորված մատակարարն իր կողմից էլեկտրական էներգիայի վաճառքի դեպքում կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Բաշխողին:

15. Որակավորված սպառողը Բաշխողից, իսկ Բաշխողը Որակավորված մատակարարից Հաշվարկային ամսվա ընթացքում գնված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումը կատարում է սույն պայմանագրի 14-րդ կետում նշված հաշիվ-ապրանքագիրը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

7. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

17. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

18. Եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի կողմից սույն պայմանագրի 12-րդ կետի համաձայն ներկայացված ակտն է, ապա Հաշվարկային կենտրոնը պարտավոր է, Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում, 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծել տարաձայնությունը` անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

19. Եթե սույն պայմանագրի 18-րդ կետում սահմանված ընթացակարգով և ժամկետներում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա Կողմերը պարտավոր են ստորագրել Հաշվարկային կենտրոնի կողմից վերանայված սույն պայմանագրի 12-րդ կետում նշված ակտը մինչև հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ վճարող կողմը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող կողմը պարտավոր է վճարման ենթակա էլեկտրաէներգիայի վերաբերյալ ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:

 

8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

20. Սույն գլխում Կողմերի կողմից սահմանվող այլ պայմանները չեն կարող հակասել սույն պայմանագրին, Կանոններին և այլ իրավական ակտերին:

_______________________________________________________________________________

 

9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

 

21. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի և Հաշվարկային կենտրոնի կողմից ստորագրման պահից, իսկ էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց օգտագործելու դեպքում Կողմերի, Հաշվարկային կենտրոնի, Հաղորդողի և Համակարգի օպերատորի կողմից ստորագրման պահից, և գործում է մինչև ___________________:

22. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում: Հանձնաժողովի սահմանած ժամկետում էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման նոր պայմանագիր չկնքելու կամ գործող պայմանագրում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ չկատարելու դեպքում գործում են Հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրի նոր օրինակելի ձևի դրույթները կամ գործող օրինակելի ձևում կատարված փոփոխությունները կամ լրացումները:

23. Սույն պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

24. Սույն պայմանագիրը կազմված է 4 օրինակից` մեկական Կողմերի և Հաշվարկային կենտրոնի համար, իսկ էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց օգտագործելու դեպքում` 6 օրինակից` Կողմերի, Հաշվարկային կենտրոնի, Հաղորդողի և Համակարգի օպերատորի համար:

 

10. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ

 

Բաշխող` Որակավորված սպառող`

Գտնվելու վայրը _________________

Գտնվելու վայրը _________________

Հ/հ ____________________________

Հ/հ ____________________________

Հեռախոս Հեռախոս
Ֆաքս Ֆաքս
Գործունեության լիցենզիա N Գործունեության լիցենզիա N
Ղեկավար Ղեկավար

________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ. (առկայության դեպքում) Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Որակավորված սպառող`

Գտնվելու վայրը __________________

Հ/հ _________________________

Հեռախոս

Ֆաքս

Ղեկավար

____________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Հաշվարկային կենտրոն

_______________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Համակարգի օպերատոր

________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Հաղորդող

________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)