Գլխավոր տեղեկություն
Համար
N 668-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.07.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2016 թվականի N 668-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 883-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի «ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» և «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների պարբերական զեկույցների մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբեր ստեղծելու և դրանց անհատական կազմերը հաստատելու մասին» N 883-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ սահմանված կարգով երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից մշակված պարբերական զեկույցի նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 25

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
 հուլիսի 25 -ի N 668 - Ա
որոշման

«Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2012 թ.
սեպտեմբերի 14-ի N 883-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 Ն. Տեր-Վարդանյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (աշխատանքային
խմբի ղեկավար)

Ա. Ղազարյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
ժամանակակից արվեստի վարչության պետ

Ս. Սահակյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ

Մ. Գրիգորյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբո-
սաշրջության զարգացման քաղաքականության վարչության
զբոսաշրջության քաղաքականության բաժնի պետ

Գ. Մնացականյան

- ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համա-
հայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի
և երիտասարդական ծրագրերի բաժնի պետ

Լ. Էյրամջյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի վարիչի պաշտոնակատար

Մ. Աղաջանյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր
մասնագետ

Ն. Նորեկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման
վարչության գլխավոր մասնագետ

Ն. Բաղդասարյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի
սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության
բաժնի պետ (համաձայնությամբ)

Ա. Ասատրյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի
ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ 
(համաձայնությամբ)

Մ. Գաբրիելյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության
և ազգագրության ինստիտուտի գիտական աշխատող
 (համաձայնությամբ)

Կ. Աղամյան

- «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Սաթյան

- «Հայաստանի կոմպոզիտորների միություն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Պ. Դեմիրճյան

- «Հայաստանի գրողների միություն» հասարակական
կազմակերպության քարտուղար (համաձայնությամբ)

Գ. Մարտիրոսյան

- «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» հասա-
րակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)

Ա. Առաքելյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտա-
քին կապերի վարչության պետի տեղակալ (աշխատանքային
խմբի քարտուղար)»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԱԿԱԼ

Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ