Գլխավոր տեղեկություն
Համար
N 663-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.07.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2016 թվականի N 663-Ա

 

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ (ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ) ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, թարգմանիչ Դավիթ Հովհաննեսի (Հովհաննիսյան) մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 25

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
 հուլիսի 25 -ի N 663-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ (ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ) ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Ա. Առաքելյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
(համաձայնությամբ)

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ
սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Է. Միլիտոնյան

- «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Շ. Մկրտչյան

- Բանաստեղծ, «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության հրատարակչության տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Աբրահամյան

- Գրականագետ (համաձայնությամբ)

Հ. Վարդանյան

- Կինոռեժիսոր (համաձայնությամբ)

Հ. Հովհաննիսյան

- Դավիթ Հովհաննեսի (Հովհաննիսյան) որդին (համաձայնությամբ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԱԿԱԼ

Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ