ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2016 թվականի N 676-Ա
ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին 2016 թվականի հուլիսի 27-29-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Վոլոգդայի մարզ)՝ Երևանի և Վոլոգդայի մարզերի միջև կնքված փոխհամագործակցության պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման հետագա ընթացքի շուրջ բանակցություններ վարելու համար:
2. Աշոտ Ղահրամանյանի` Ռուսաստանի Դաշնություն (Վոլոգդայի մարզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 26 Երևան |