Գլխավոր տեղեկություն
Համար
N 950-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.09.2014-21.12.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.17/49(1062) Հոդ.832
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2014 թվականի N 950-Ն

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին տրվող հավելումների չափերը և վճարման դեպքերը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին տրվող հավելումը պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում է, որի չափը որոշվում է ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների կարգերի և չի կարող գերազանցել օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը.

2) կայազորային քննչական բաժիններն ըստ կարգերի դասակարգելու համար հիմք են ընդունվում զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների տեղակայման վայրը և համապատասխան վտանգավորության պայմաններում ծառայողական պարտականությունների իրականացման առանձնահատկությունները.

3) քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողի գործուղման դեպքում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումը տրվում է այն կայազորային բաժնի համար նախատեսված հավելման չափով, ուր գործուղվում է ծառայողը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշմամբ սահմանված հավելումները, ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողների թվաքանակի, սահմանել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում.

2) ապահովել, որպեսզի սույն որոշմամբ սահմանված ծառայության առանձնահատուկ պայմանների համար հավելումները հաշվարկվեն համապատասխան պայմաններում ծառայության օրերի դիմաց` բացառությամբ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 11

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 4-ի N 950-Ն որոշման

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

NN
ը/կ

Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինները՝ ըստ կարգերի

Հավելումների
չափերը
(դրամ)

1.

Առաջին կարգի կայազորային քննչական բաժիններ
(1-ին, 2-րդ և 3-րդ կայազորային քննչական բաժիններ)

66.140

2.

Երկրորդ կարգի կայազորային քննչական բաժիններ
(5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կայազորային քննչական բաժիններ)

33.070

3.

Երրորդ կարգի կայազորային քննչական բաժիններ
(4-րդ, 7-րդ և 10-րդ կայազորային քննչական բաժիններ)

0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.07.2023, N 1257-Ն 28.07.2023, N 950-Ն
20.05.2021, N 807-Ն 22.05.2021, N 950-Ն
29.11.2018, N 1420-Ն 21.12.2018, N 950-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան