Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 197-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.09.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.22/22(435) Հոդ.213
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.07.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 օգոստոսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012315

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 հուլիսի 2012 թ.

թիվ 197-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 9-ի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգը և գործարքում իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» թիվ 269-Ն որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգը լրացնել 10.1, 10.2 և 10.3 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«10.1. Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարը (աշխատակիցը) պետք է ունենա բարձրագույն կրթություն կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական և նշանակմանը նախորդող 10 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (ֆինանսական ոլորտում կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում):

10.2. Ներքին դիտարկումների մարմնի ղեկավար (աշխատակից) չեն կարող լինել այն անձինք, ովքեր`

1) ունեն դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար,

2) դատարանի կողմից զրկված են ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,

3) սնանկ են ճանաչվել և ունեն չմարված (չներված) պարտավորություններ,

4) քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ,

5) չեն համապատասխանում սույն կանոնակարգի 10.1-րդ կետով սահմանված չափանիշներին:

10.3. Սույն կանոնակարգի 10.1 և 10.2 կետերով նախատեսված տեղեկությունները հավաստվում են «Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վերաբերյալ» հայտարարագրով (այսուհետ` Հայտարարագիր)` համաձայն Հավելված 1.1-ի, որը ֆինանսական հաստատությանն է ներկայացվում ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) պաշտոնում նշանակվելուց առաջ: Հայտարարագիր ներկայացնելու պահանջը չի տարածվում բանկի ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վրա:»:

2. Հաստատել Հավելված 1.1-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. հուլիսի 26

Երևան

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի հուլիսի 24-ի թիվ 197-Ն

որոշմամբ

 

 

Հավելված 1.1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի սեպտեմբերի 9-ի

թիվ 269-Ն որոշման Հավելված 1-ի

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վերաբերյալ

 

1. Անձնական տվյալներ

1.1. Անունը, ազգանունը, հայրանունը

___________________________________________

1.2 Սեռը ______________ 1.3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը   _______________________

(օր/ամիս/տարի)

1.4. Ծննդավայրը

___________________________________________________

1.5. Քաղաքացիությունը

________________________________________________________

1.6. Անձնագրի համարը և սերիան, ում կողմից և երբ է տրված

_____________________

Սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)

____________________

1.7. Բնակության վայրը ___________________________________________________

 

1.8. Հեռախոսահամար _______________________ 1.9. Էլեկտրոնային փոստի հասցե ____________

 

1.10. Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը, ինչպես նաև նախկինում Ձեր ունեցած մյուս անձնագրերի սերիան և համարը 

 

Անունը, ազգանունը, հայրանունը ___________________________________________

 

Կրելու ժամանակաշրջանը _______________ Անձնագրի սերիան և համարը ______________

                          (օր/ամիս/տարի)

2. Պաշտոնը
2.1. Եթե ֆինանսական հաստատությունում զբաղեցնում եք այլ պաշտոն, ապա նշեք այդ պաշտոնի անվանումը

_________________

3. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգի 101 և 102  կետերով նշված հիմքերի մասին.

Մեկնաբանությունների համար կարող եք օգտագործել լրացուցիչ թերթեր

3.1. Արդյո՞ք Դուք կատարել եք դիտավորյալ հանցագործություն, որի համար դատվածությունը սահմանված կարգով մարված կամ հանված չէ

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները

Այո Ոչ 

 

3.2. Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները

Այո Ոչ

 

3.3. Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ և ունեք չմարված (չներված) պարտավորություններ

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները

Այո Ոչ

 

3.4. Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները

Այո Ոչ

 

3.5. Կրթություն

Այս կետը լրացնելու փոխարեն ղեկավարը (աշխատակիցը) կարող է ներկայացնել իր ինքնակենսագրությունը (տպագիր և հայերեն), որտեղ նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը

3.5.1 Ուսումնական հաստատության

անվանումը

  

Գտնվելու վայրը

  

Հաճախումների

ժամանակաշրջանը (----թ-ից

մինչև ----թ.)

  

Գիտական
աստիճան

       
       
       
       

3.6.Աշխատանքային գործունեությունը` վերջին 10 տարվա ընթացքում

Կազմակերպության անվանումը,
գտնվելու վայրը, հեռախոսը,

Աշխատանքի ընդունման և
ազատման ժամկետները

Պաշտոնը

     
     
     
     
     
     

3.7. Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն.

 

4. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Ստորագրություն

________________

Ամսաթիվ

_______________________

օր/ամիս/տարի

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան