«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2003 թվականի N 311-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Է. Գրիգորյանի անվան ֆուտբոլի մասնագիտացված հանրապետական մարզադպրոց» պետական հիմնարկի շենքերը, շինությունները, մարզադաշտերը և նրա կողմից տնօրինվող 1211,5 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող մնացած գույքը (այսուհետ` գույք) նվիրաբերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին` երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի` սահմանված կարգով կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության միջոցով ձեռք բերվող գույքային իրավունքները չեն կարող փոխանցվել այլ անձանց:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային անհատույց օգտագործման գույք հանձնելու մասին» N 436 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. ապրիլի 2 Երևան |