ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2008 թվականի N 879-Ա
«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) | խթանիչ (Powergel Magnum 90*350) | 20 000 (քսան հազար) կգ |
2) | ամոնիտի փոշի | 2 000 (երկու հազար) կգ |
3) | դետոնացիոն քուղ ԴՇԷ 12 | 7 400 (յոթ հազար չորս հարյուր) գծմ |
4) | կրակատար քուղ (ՕՇԱ կամ ՕՊՇԱ) | 2 500 (երկու հազար հինգ հարյուր) գծմ |
5) | ճայթիչ-պայթիչ ԿԴ-8Ս | 500 (հինգ հարյուր) հատ |
6) | հապաղիչների միացման հանգույցներ (Exel TM MS 4-19 m/ 17 ms) |
3 500 (երեք հազար հինգ հարյուր) հատ |
7) | հապաղիչների միացման հանգույցներ (Exel TM MS 4-19 m/ 25 ms) |
3 500 (երեք հազար հինգ հարյուր) հատ |
8) | հապաղիչների միացման հանգույցներ (Exel TM MS 4-19 m/ 42 ms) |
3 500 (երեք հազար հինգ հարյուր) հատ |
9) | կարճ հապաղման ճայթիչ պարկուճ (Exel TM MS 15 m/ 500 ms) |
3 000 (երեք հազար) հատ |
10) | կարճ հապաղման ճայթիչ պարկուճ (Exel TM MS 8m/ 500 ms) |
7 250 (յոթ հազար երկու հարյուր հիսուն) հատ |
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|