«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007255
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
15 հունիսի 2007 թ. ք. Երևան |
N 261 -Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՆՉԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԱՅԴ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է խրախուսել ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ օգտագործումը, ապահովել դրանց արդյունավետ կառավարումը և
հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ), 3-րդ կետի գ) ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 19-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ ռադիոհաճախականությունների օգտագործման համար մինչև 2006 թվականի հունվարի 1-ը թույլտվություն ստացած և 2006 թվականի հունվարի 1-ից հետո այդ ռադիոհաճախականությունները չօգտագործող և վճարումներ չկատարած անձինք, սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում ռադիոհաճախականությունների օգտագործման համար տրամադրված թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմում ներկայացնելու դեպքում, 2006 թվականի հունվարի 1-ից մինչև դիմում ներկայացնելու օրը ազատվում են ռադիոհաճախականությունների օգտագործման համար հաշվարկված վճարները վճարելու պարտավորությունից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |