Գլխավոր տեղեկություն
Номер
N 135
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.02.2000-19.12.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
15.07.1998
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
15.07.1998
Дата вступления в силу
15.07.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 1998 թվականի N 135

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 1-Ը ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ը նոր խմբագրությամբ (այսուհետ` կանոնակարգ 1 (կցվում է)):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի մայիսի 12-ի N 131 որոշումը և որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ը` բոլոր լրացումներով, փոփոխություններով, բացառությամբ կանոնակարգի 7-րդ գլխի:

N 131 որոշմամբ հաստատված կանոնակարգ 1-ի 7-րդ գլուխն ուժը կորցրած է ճանաչվում 1998 թվականի օգոստոսի 15-ից:

3. Սույն որոշմամբ հաստատված կանոնակարգ 1-ը ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից, բացառությամբ 7-րդ գլխի: Կանոնակարգ 1-ի 7-րդ գլուխն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 15-ից:

4. Մինչև սույն որոշմամբ հաստատված կանոնակարգ 1-ի 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը բանկի ղեկավար պաշտոններում աշխատելու համար թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը և վկայականի տրամադրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի մայիսի 12-ի N 131 որոշմամբ հաստատված կանոնակարգ 1-ի 7-րդ գլխով սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին և իրավաբանական վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը և ընդունմանը ներկայացնել առաջարկություններ կանոնակարգ 1-ի առանձին դրույթների մասով առաջ քաշված հարցերի վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում կազմակերպել կանոնակարգ 1-ի թարգմանությունը անգլերեն, ռուսերեն, հրատարակումը` հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

 

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1998 թվականի հուլիսի 15-ի N 315 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  -  1

(նոր խմբագրությամբ)

 

ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Գլուխ 1.

Ընդհանուր դրույթներ

Կանոն 1.

Կարգավորման առարկան և գործողության ոլորտը

Կանոն 2.

Օտարերկրյա բանկի մասնաճյուղը

Կանոն 3.

Գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը

Կանոն 4.

Բանկի ղեկավարները
     

Գլուխ 2.

Լիցենզիա ստանալու նախնական հավանությունը

Կանոն 5.

Լիցենզիա ստանալու նախնական հավանության համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը

Կանոն 6.

Բանկի կանոնադրության նախագիծը

Կանոն 7.

Բանկի ֆիրմային անվանումը

Կանոն 8.

Օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնակարգի նախագիծը

Կանոն 9.

Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը

Կանոն 10.

Լիցենզիա ստանալու նախնական հավանությունը
     

Գլուխ 3.

Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը

Կանոն 11.

Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը

Կանոն 12.

Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը
     

Գլուխ 4.

Բանկային գործունեության լիցենզիայի տրամադրումը

Կանոն 13.

Լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները

Կանոն 14.

Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության պահանջները
Կանոն 15. Բանկի, մասնաճյուղի, գործառնական գրասենյակի (կետի), օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշները
Կանոն 16. Բանկային գործունեության լիցենզիան
     

Գլուխ 5.

Բանկերի մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը
Կանոն 17. Բանկի մասնաճյուղի գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը

Կանոն 18.

Բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը

Կանոն 19.

Բանկի մասնաճյուղի գրանցումը կամ գրանցման մերժումը

Կանոն 20.

Բանկի կամ օտարերկրյա բանկի ներկայացուցչության գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը և գրանցումը կամ գրանցման մերժումը

Կանոն 21.

Բանկի գործառնական գրասենյակը (կետը)
Բանկի ավտոմատ գանձման սարքերը (բանկոմատները)

Կանոն 22.

Բանկի գործառնական գրասենյակի (կետի) գրանցումը

Կանոն 23.

Բանկի հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակները (կետերը)

Կանոն 24.

Բանկի գործառնական գրասենյակի (կետի) տարածքի և տեխնիկական հագեցվածության պահանջները
     

Գլուխ 6.

Փոփոխությունների գրանցումը

Կանոն 25.

Փոփոխությունների գրանցման համար ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը, դրանց գրանցումը կամ գրանցման մերժումը
Կանոն 26. Բանկի կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխության գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը և դրանց գրանցումը
Կանոն 27. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց փոփոխությունների գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը և դրանց գրանցումը
Կանոն 28. Բանկի ղեկավարների (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կազմում կատարված փոփոխությունների գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը և դրանց գրանցումը
     
Գլուխ 7. Բանկի ղեկավար պաշտոններում աշխատելու համար թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման վկայական տրամադրելու կարգ
Կանոն 29. Բանկի ղեկավարների թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման վկայական տրամադրելու կարգը
     
Գլուխ 8. Եզրափակիչ դրույթներ

Կանոն 30.

Կանոնակարգի ուժի մեջ մտնելը և կրճատ անվանումը

      

        Կանոն 31.

Բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու համար ներկայացվող փաստաթղթերը և փոփոխությունների գրանցումը

 

Գ լ ու խ  1

 

Ընդհանուր դրույթներ

 

Կանոն 1. Կարգավորման առարկան և գործողության ոլորտը

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի (այդ թվում` դուստր բանկերի) և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հիմնադրման, գրանցման և լիցենզավորման, բանկերի տարածքային ստորաբաժանումների` մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների ստեղծման և գրանցման ընթացակարգերը, ինչպես նաև օրենքներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավասությանը վերապահված այլ հարցեր:

2. Սույն կանոնակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրվող կամ գործող բանկերի, դուստր բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների, այդ թվում` օտարերկրյա բանկերի ներկայացուցչությունների վրա:

 

Կանոն 2. Օտարերկրյա բանկի մասնաճյուղը

 

1. Օտարերկրյա բանկի մասնաճյուղը օտարերկրյա բանկի` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է օտարերկրյա բանկի անունից, նրա կողմից տրված լիազորությունների սահմաններում, իրականացնում է բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա:

2. Օտարերկրյա բանկի մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետության տարածքում ավանդներ կարող են ընդունել միայն ՀՀ ոչ ռեզիդենտներից` բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի:

 

Կանոն 3. Գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը և գործունեության կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը քննարկում է`

- բանկերին և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին նախնական հավանություն տալու, գրանցման և լիցենզավորման համար ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերը.

- բանկերի մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի), ներկայացուցչությունների, ինչպես նաև օտարերկրյա բանկերի ներկայացուցչությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերը.

- այլ անձանց լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերը.

- սույն կանոնակարգով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը.

- բանկի ղեկավարների (բացառությամբ բանկի խորհրդի անդամների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) որակավորման և մասնագիտական համապատասխանության հարցերը.

- իրականացնում է սույն կանոնակարգով և ՀՀ կենտրոնական բանկի այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

2. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

- բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենը - հանձնաժողովի անդամ, նախագահ,

- իրավաբանական վարչության պետը (գլխավոր իրավական խորհրդական) - հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ,

- բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի տեղակալը - հանձնաժողովի անդամ,

- տեսչական վերահսկողության վարչության պետը - հանձնաժողովի անդամ

- փաստաթղթային վերահսկողության վարչության պետը - հանձնաժողովի անդամ

- իրավաբանական վարչության վարույթների և պայմանագրերի բաժնի պետը - հանձնաժողովի անդամ

- լիցենզավորման և բանկային ռեգիստրի բաժնի պետը - հանձնաժողովի անդամ

- բանկային մեթոդոլոգիայի և կարգավորման բաժնի պետը - հանձնաժողովի անդամ:

3. Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել նաև ՀՀ կենտրոնական բանկի շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և Հայաստանի բանկերի ասոցիացիայի ներկայացուցիչը:

4. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն շաբաթը մեկ անգամ:

Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են քարտուղարի կողմից: Նիստի արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների և քարտուղարի կողմից: Նիստի արձանագրությունը պատրաստվում է նիստի օրվան հաջորդող երկու օրվա ընթացքում և տրամադրվում հանձնաժողովի բոլոր անդամներին:

5. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների 2/3 -ը:

7. Հանձնաժողովը որոշում է կայացնում բաց քվեարկության արդյունքներով` նիստին ներկա գտնվող անդամների ձայների 2/3-ով: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

8. Հանձնաժողովի նիստից հետո ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում սույն կանոնակարգով սահմանված կարգին համապատասխան պատրաստվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանի կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ:

 

Կանոն 4. Բանկի ղեկավարները

 

Սույն կանոնակարգի իմաստով բանկի ղեկավարներ են համարվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված ղեկավարները:

 

Գ լ ու խ  2

 

Լիցենզիա ստանալու նախնական հավանությունը

 

Կանոն 5. Լիցենզիա ստանալու նախնական հավանության համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը

 

1. Լիցենզիա ստանալու նախնական հավանության համար նախաձեռնող անձանց կողմից ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

ա) նախաձեռնող անձանց կամ օտարերկրյա բանկի միջնորդագիրը (հավելվածներ 3, 4),

բ) ստեղծվող բանկի կանոնադրության նախագիծը, իսկ օտարերկրյա բանկի մասնաճյուղի համար` օտարերկրյա բանկի կանոնադրությունը և օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնակարգի նախագիծը,

գ) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը:

2. Նախաձեռնող անձինք կամ մասնաճյուղ հիմնող օտարերկրյա բանկը կարող են ունենալ իրենց լիազոր ներկայացուցիչը` լիցենզիա ստանալու նախնական հավանության համար սահմանված փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու համար:

3. Սույն կանոնի 1-ին մասում նախատեսված բոլոր փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն տպագիր և հայերեն լեզվով:

4. Սույն կանոնի 1-ին մասում նախատեսված բոլոր փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացվում պատվիրված նամակով:

 

Կանոն 6. Բանկի կանոնադրության նախագիծը

 

1. Բանկի կանոնադրության նախագիծը ներառում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դրույթները, իսկ բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերի համար` նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված դրույթները:

 

Կանոն 7. Բանկի ֆիրմային անվանումը

 

1. Բանկն ունի իր ֆիրմային անվանումը հայերեն լեզվով, որը պետք է բովանդակի` բանկի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, ձևը, գտնվելու վայրը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք հիմնադիրները համարում են անհրաժեշտ:

2. Բանկը կարող է ունենալ իր լրիվ ֆիրմային անվանումը կամ դրա կրճատ տարբերակը: Բանկի կրճատ ֆիրմային անվանումը պետք է բովանդակի բանկի անվանումը, «բանկ» բառը, կազմակերպական-իրավական տեսակը և ձևը (հապավումներով):

3. Բանկը կարող է ունենալ իր լրիվ ֆիրմային անվանումը կամ դրա հապավումը նաև այլ լեզուներով:

4. Բանկը, որի ֆիրմային անվանումը գրանցված է օրենքով սահմանված կարգով, ունի այն օգտագործելու բացառիկ իրավունք:

 

Կանոն 8. Օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնակարգի նախագիծը

 

1. Օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնակարգի նախագիծը ներառում է`

ա) հիմնադիր բանկի անվանումը,

բ) մասնաճյուղի լրիվ և կրճատ անվանումը,

գ) մասնաճյուղի գտնվելու վայրը,

դ) մասնաճյուղի կառավարման մարմինների կառուցվածքը, իրավասությունը և նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը,

ե) մասնաճյուղի նկատմամբ հիմնադիր բանկի կողմից հսկողություն իրականացնելու կարգը,

զ) բանկի կողմից մասնաճյուղին տրված լիազորությունները,

է) մասնաճյուղի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների ցանկը,

ը) մասնաճյուղի լուծարման կարգը:

2. Կանոնակարգի նախագիծը կարող է ներառել նաև օրենքներով և այլ իրավական ակտերով չնախատեսված և դրանց չհակասող այլ դրույթներ:

 

Կանոն 9. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը

 

1. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի տնտեսական ծրագիրը կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով հիմնավորված ծրագրի ներկայացմանը հաջորդող առնվազն երկու լրիվ ֆինանսական տարիների համար կազմված բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի տնտեսական գործունեությունը հիմնավորող (նկարագրող) փաստաթուղթ է:

2. Հաշվի առնելով նոր հիմնադրվող բանկերի գործունեության սկզբնական շրջանում բանկային ռիսկերի, այդ թվում` շուկայական, տոկոսային, վարկային, կառավարման (մենեջմենտի) և այլ, առավել մեծ ներգործության, կատարվող կապիտալ ներդրումների զգալի մեծության արդյունքում հավանական կորուստների և վնասների առաջացումը, ինչպես նաև դրա հետ կապված հիմնական տնտեսական նորմատիվների հնարավոր խախտումների կանխարգելման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվող լիցենզիայի նախնական հավանության հավակնություն կարող են ունենալ այն նախաձեռնող անձինք, որոնց ներկայացրած տնտեսական ծրագրով բանկի կանոնադրական հիմնադրամի չափը կկազմի 5 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար:

3. Տնտեսական ծրագիրը (հավելված 14) բաղկացած է հետևյալ բաժիններից`

- ընդհանուր դրույթներ,

- ներքին կազմակերպական կառուցվածքը,

- ֆինանսական գործառնությունները և գործունեության հիմնական ուղղությունները,

- ակտիվների ու պասիվների մոտավոր կազմը և կառուցվածքը,

- եկամուտների և ծախսերի պլանային հաշվարկն առաջին երկու ֆինանսական տարում:

3.1. Ընդհանուր դրույթներ.

ա) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի անվանումը և գտնվելու վայրը,

բ) նախաձեռնող անձանց կողմից նոր բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ստեղծման նախադրյալները,

գ) տեղեկություններ բանկի հիմնադիրների, առաջարկվելիք ղեկավարների (հավելված 14, ձև 4), ինչպես նաև այն մասնակիցների մասին, որոնք ունենալու են բանկի (բացառությամբ բաց բաժնետիրական բանկի) կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն (հավելված 8),

դ) ֆինանսական այն շուկաների նկարագիրը, որոնցում բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը պատրաստվում է ծավալել իր գործունեությունը, մասնավորապես`

- շուկաների տնտեսական բնորոշումն ու ուղղությունները,

- փոխատվական կապիտալի շուկայում մրցակցության գործոնների գնահատումն ու բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի մրցունակության հիմնավորումը,

- ֆինանսական շուկայի տարբեր հատվածներում (փոխատվական կապիտալի, ինվեստիցիոն, արժեթղթերի) բանկի գործարար ակտիվության ծավալման ուղղությունների կանխատեսումն ու որակական և քանակական գնահատումը, ռազմավարության հիմնական սկզբունքների բնորոշումը,

- բանկային գործունեության ռիսկերի (վարկային, ինվեստիցիոն, տոկոսային, արժութային և այլն), դրանց փոփոխությունների միտումների կանխատեսումը և բանկի գործունեության արդյունքների վրա դրանց հեռանկարային ազդեցության գնահատումը:

3.2. Ներքին կազմակերպական կառուցվածքը.

ա) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքի բնութագիրը, կառուցվածքային ստորաբաժանումների ու ծառայությունների անվանումներն ու նրանց հիմնական ֆունկցիաները, դրանց միջև փոխհարաբերությունների բնութագիրը,

բ) տեխնիկական վերազինման, բանկային տեխնոլոգիաների ներդրման միջոցառումների ծրագիրը,

գ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարման համակարգը, կառավարման մարմինների իրավասությունները,

դ) բանկի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության վերլուծությունը, ներքին աուդիտը և վերահսկողությունը,

ե) աշխատանքի կազմակերպման հիմնական սկզբունքները:

3.3. Ֆինանսական գործառնությունները և գործունեության հիմնական ուղղությունները.

ա) բանկի գործունեության հիմնական ուղղությունները, նախատեսվող ֆինանսական գործառնությունների ցանկը և դրանց համառոտ նկարագիրը,

բ) բանկի կողմից ֆինանսական շուկայում նոր տիպի ծառայությունների ներդրումը,

գ) բանկի հաճախորդների խմբի բնութագիրը և ենթադրվող քանակը:

3.4. Ակտիվների և պասիվների մոտավոր կազմն ու կառուցվածքը.

ա) ակտիվների ու պասիվների կազմը և կառուցվածքը առաջիկա 2 ֆինանսական տարվա կտրվածքով, հիմնական միջոցների (անշարժ ակտիվներ) ներդրումը, եկամտաբեր ակտիվների տեսակարար կշիռը,

բ) բանկի կապիտալիզացիայի ռազմավարությունը (ներառյալ ընդհանուր կապիտալի նախատեսվող մեծության ապահովումը արտաքին և ներքին աղբյուրների հաշվին, շահաբաժինների վճարման քաղաքականությունը, կապիտալի համարժեքության ապահովմանն ուղղվող հիմնական միջոցառումները) առաջիկա երկու ֆինանսական տարվա համար (հավելված 14, ձև 2),

գ) ներգրավվող միջոցների տեսակների (ավանդների, դեպոզիտների և այլն) բնութագիրը (հնարավորության դեպքում` ըստ միջին մեծության և միջին ժամկետայնության), միջոցների ներգրավման պայմանները (տոկոսադրույքները և այլն),

դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի վարկային պորտֆելի մոտավոր նկարագիրը (ճյուղային և ժամկետային կառուցվածքը), վարկային հնարավոր ռիսկերի գնահատումը և դրանց սահմանափակմանն ուղղված մեխանիզմների կիրառումը,

ե) ներդրումային (ինվեստիցիոն) քաղաքականության հիմնական ուղղությունները (պետական և ոչ պետական արժեթղթերում, պարտատոմսերում և այլն), ներդրումային ռիսկերի գնահատումը և դրանց սահմանափակման մեխանիզմները,

զ) արտարժութային գործառնությունները, արտարժութային ռիսկերի գնահատումն ու կառավարումը, այլ ակտիվային գործառնությունների բնութագիրը,

է) ակտիվների ու պարտավորությունների փոխհամաձայնեցված կառավարման սխեման` ըստ ներգրավված և տեղաբաշխված միջոցների ժամկետների (GAP), այդ թվում` բանկի իրացվելիության ռազմավարությունը, ակտիվների և պարտավորությունների տոկոսադրույքների կառավարումը:

3.5. Եկամուտների և ծախսերի պլանային հաշվարկը.

ա) եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին երկու տարվա համար` հիմնված շուկայի վերլուծության արդյունքների վրա (հավելված 14, ձև 3),

բ) եկամուտների կազմը և կառուցվածքը,

գ) ծախսերի կազմը և կառուցվածքը:

4. Տնտեսական ծրագիրը կարող է բովանդակել նաև այնպիսի տեղեկություններ, որոնք նախաձեռնող անձինք համարում են նպատակահարմար:

5. Տնտեսական ծրագրին կցվում են հաշվեկշռի հաշվարկային նախագծերը գործունեության առաջին երկու ֆինանսական տարիների համար (հավելված 14, ձև 1):

6. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների (բացառությամբ խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների) առաջարկվող թեկնածուի համար պետք է ներկայացվի տեղեկատվություն նաև հետևյալի մասին.

- բանկի ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկերից վերցված վարկերի, այդ թվում` ժամկետանց վարկերի վերաբերյալ,

- թեկնածուի վերաբերյալ առնվազն երկու բնութագիր-երաշխավորագիր:

7. Բանկի գործունեության ցուցանիշների կանխատեսումների, ղեկավարների, ինչպես նաև բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց կենսագրական տվյալների ներկայացման ձևերը կցվում են (հավելված 14):

8. Այլ տեղեկություններ, որոնց վերաբերյալ սույն կանոնակարգով սահմանված չեն պահանջվող ձևեր, կարող են ներկայացվել ազատ ոճով:

 

Կանոն 10. Լիցենզիա ստանալու նախնական հավանությունը

 

1. Սույն կանոնակարգի 5-րդ կանոնով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո ՀՀ կենտրոնական բանկը նախնական հավանություն տալու համար քննում է դրանք օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում:

2. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրվում է ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի և 3-օրյա ժամկետում` իրավաբանական վարչության կողմից ու տրվում եզրակացություն ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեությունն օրենքներին ու այլ իրավական ակտերին, տնտեսական ծրագիրը սահմանված ձևին համապատասխանելու վերաբերյալ:

Տնտեսական ծրագիրը, ինչպես նաև բանկային վերահսկողության դեպարտամենտի և իրավաբանական վարչության եզրակացությունները քննարկվում են գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի նիստում: Նախաձեռնող անձինք կամ օտարերկրյա բանկի ներկայացուցիչները նիստին մասնակցելու համար հրավիրվում են գրավոր ձևով:

Հանձնաժողովի եզրակացությունը ոչ ուշ, քան միջնորդագիրն ստանալու 25-րդ օրը, ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը:

3. Նախնական հավանություն տալու կամ միջնորդագիրը մերժելու մասին որոշում ընդունում է ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը, ոչ ուշ, քան միջնորդագիրը ներկայացնելու 30-րդ օրը:

4. ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է միջնորդագիրը, եթե առկա է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

 

Գ լ ու խ  3

 

Բանկերի եվ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը

 

Կանոն 11. Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը

 

Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

ա) գրանցման դիմում (հավելվածներ 5, 6), բանկի կամ օտարերկրյա բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` բանկի կանոնադրությունը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնակարգը հաստատելու և բանկի ղեկավարներ ընտրելու (նշանակելու) վերաբերյալ,

բ) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7, կցվում է),

գ) բանկի կանոնադրությունը, կամ օտարերկրյա բանկի կողմից հաստատված օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնակարգը,

դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների ցուցակը, բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) և գլխավոր հաշվապահի վավերացված ստորագրությունների նմուշները,

ե) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար` «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասում նախատեսված հիմքերի բացակայության մասին հայտարարություն (հավելված 8):

 

Կանոն 12. Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը

 

1. Սույն կանոնակարգի 11-րդ կանոնով նախատեսված ամբողջական և բավարար փաստաթղթերը ստանալու պահից օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ գրանցվում է բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը: Կենտրոնական բանկը 5-օրյա ժամկետում այդ մասին գրավոր ծանուցում է ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին:

2. ՀՀ կենտրոնական բանկը բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո օրենքով սահմանված եռօրյա ժամկետում հիմնադիրներին տալիս է գրանցման վկայական (հավելվածներ 9, 10):

 

Գ լ ու խ  4

 

Բանկային գործունեության լիցենզիայի տրամադրումը

 

Կանոն 13. Լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները

 

1. Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ գրանցված բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին լիցենզիա է տրվում, եթե բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կողմից բավարարվել են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պայմանները:

 

Կանոն 14. Բանկի, բանկի մասնաճյուղի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության պահանջները

 

1. Բանկը, բանկի մասնաճյուղը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը պետք է ունենա`

ա) Սեփականության իրավունքով իրեն (կամ հիմնադիր բանկին) պատկանող կամ վարձակալությամբ վերցված տարածք: Տարածքի վարձակալության պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կնքված լինի գրանցման համար փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն 5 տարի ժամկետով:

բ) Կանխիկ դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց, որի մեջ մտնում են հետևյալ տարածքները`

- Կանխիկ դրամի և այլ արժեքների, գրավադրված և ի պահ ընդունված արժեքների պահպանության հիմնական դրամապահոց` իր նախադրամապահոցով կամ ինկասացիոն ծառայությամբ, և որևէ բանկի հետ կնքված պայմանագիր` նշված միջոցների ամենօրյա տեղափոխման, հանձնման և պահպանման վերաբերյալ 1*):

Դրամապահոցը կառուցվում է առանց պատուհանների և պետք է ունենա մեկ զրահապատ, չհրկիզվող դուռ: Դրամապահոցը չպետք է ունենա ընդհանուր պատ շենքի արտաքին և նույն շենքում տեղակայված այլ հաստատությունների պատերի հետ: Դրամապահոցը շենքի արտաքին կամ այլ հաստատությունների պատերին կից կառուցելու դեպքում դրանց միջև պետք է լինի դիտողական միջանցք, որը հնարավորություն կտա դիտելու դրամապահոցի պատերի ամբողջականությունը (հսկելու անվտանգությունը):

Դրամապահոցների տակ նկուղային հարկերի առկայությունն անթույլատրելի է: Եթե դրամապահոցը գտնվում է շենքի վերջին հարկում, կամ դրամապահոցի վերևում տեղակայված է այլ կազմակերպություն, ապա դրամապահոցի առաստաղը պետք է բաժանված լինի վերևի հարկի հատակից (կամ տանիքից) դիտողական միջանցքով, որը հնարավորություն կտա դիտելու և հսկելու առաստաղի ամբողջականությունը:

- Գործառնական դրամարկղեր.

- Հաճախորդներից ստացված դրամի և այլ արժեքների վերահաշվարկման, ինկասատորներից կանխիկ դրամի ընդունման և նրանց կանխիկ դրամի հանձնման, բանկի աշխատակցի հսկողության ներքո հաճախորդի կողմից ստացված գումարի վերահաշվարկման պայմաններ:

գ) Պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգ, որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը պետք է լինի պահեստային: Հիմնական էլեկտրասնուցումը շարքից դուրս գալու դեպքում դրամարկղային հանգույցը պետք է ունենա տեղային (լոկալ) էլեկտրասնուցում:

Դրամարկղային հանգույցը պետք է`

- սարքավորված լինի անվտանգության ահազանգման համակարգի անխափան գործունեության ապահովման ցանցով,

- առանձնացված լինի բանկի կառուցվածքային մյուս ստորաբաժանումներից:

Դրամարկղային հանգույցի արտաքին և ներքին տարածքի շուրջօրյա պահպանությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Բանկի մասնաճյուղը պետք է ունենա բանկի գլխամասի հետ միացված համակարգչային ցանց ՀՀ կենտրոնական բանկում գրանցվելուց հետո ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի` մասնաճյուղի գրանցման մասին որոշմամբ սահմանված ժամկետում:

_______________

1*) Բացառությամբ այն գործող բանկերի, որոնց գլխամասային գրասենյակները հաճախորդների հաշվարկադրամարկղային գործառնություններ չեն իրականացնում:

 

(կանոն 14-ը խմբ. 12.11.99 N 184, փոփ. 14.02.00 N 25  

 

Կանոն 15. Բանկի, բանկի մասնաճյուղի, գործառնական գրասենյակի (կետի), ներկայացուցչության, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշները

 

Բանկի, բանկի մասնաճյուղի, գործառնական գրասենյակի (կետի), ներկայացուցչության, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարները պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին`

1. Բանկի խորհրդի նախագահը և անդամները`

- բանկային օրենսդրության իմացություն,

- բանկի հիմնահարցերին և զարգացման հեռանկարային ուղղություններին իրազեկություն:

2. Բանկի գործադիր տնօրենը, վարչության նախագահը`

- ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության, բանկային և հարկային օրենսդրության հիմունքների, միջազգային պրակտիկայում ընդունված բանկային գործառնությունների իրականացման կանոնների իմացություն:

3. Բանկի վարչության անդամները, մասնաճյուղի կառավարիչը և ներկայացուցչության ղեկավարը`

- ՀՀ բանկային օրենքների և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի, միջազգային պրակտիկայում ընդունված բանկային գործառնությունների իրականացման կանոնների իմացություն:

4. Բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և անդամները`

- բանկային և հարկային օրենսդրության, բանկերի հաշվապահական հաշվառման կանոնների իմացություն:

5. Բանկի և բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահը`

- բանկերի հաշվապահական հաշվառման կանոնների, հարկային օրենսդրության և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի իմացություն:

6. Օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչը`

- ՀՀ բանկային օրենքների, ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի, միջազգային պրակտիկայում ընդունված բանկային գործառնությունների իրականացման կանոնների իմացություն:

7. Օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահը`

- հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների, բանկերի հաշվապահական հաշվառման տեսության, ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի և ՀՀ հարկային օրենսդրության իմացություն:

8. Գործառնական գրասենյակի (կետի) ղեկավարները`

- գործառնական գրասենյակի (կետի) գործառնությունների իրականացման կանոնների իմացություն:

 

Կանոն 16. Բանկային գործունեության լիցենզիան

 

Բանկային գործունեության լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերին և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին տրվող բանկային գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է (հավելվածներ 1, 2):

 

Գ լ ու խ  5

 

Բանկի մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) եվ ներկայացուցչությունների գրանցումը

 

Կանոն 17. Բանկի մասնաճյուղերի գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի մասնաճյուղերը հիմնադրվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով: Այլ պետությունների տարածքներում բանկերի մասնաճյուղերը հիմնադրվում են տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ տարածքում գործող բանկերի` ՀՀ տարածքում ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

ա) բանկի միջնորդագիրը,

բ) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` մասնաճյուղ բացելու մասին,

գ) մասնաճյուղի հաստատված կանոնակարգը` սույն կանոնի 3-րդ մասով նախատեսված դրույթներով,

դ) բանկի մասնաճյուղի ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7),

ե) ստեղծվող մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը (կանոն 18),

զ) բացառությամբ գլխամասի հետ միացված գործող համակարգչային ցանցի, որը միացվում է մասնաճյուղի գրանցվելուց հետո ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի` մասնաճյուղի գրանցման մասին որոշմամբ սահմանված ժամկետում:

3. Բանկի մասնաճյուղի կանոնակարգում նշվում են`

ա) հիմնադիր բանկի անվանումը,

բ) մասնաճյուղի լրիվ և կրճատ անվանումը,

գ) մասնաճյուղի գտնվելու վայրը,

դ) մասնաճյուղի ղեկավարների լիազորությունները,

ե) մասնաճյուղի նկատմամբ հիմնադիր բանկի կողմից հսկողություն իրականացնելու կարգը,

զ) բանկի կողմից մասնաճյուղին տրված լիազորությունները,

է) մասնաճյուղի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունները,

ը) մասնաճյուղի լուծարման կարգը:

(կանոն 17-ը փոփ. 14.02.00 N 25  

 

Կանոն 18. Բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը

 

1. Բանկի մասնաճյուղի տնտեսական ծրագրում պետք է ներկայացվի տեղեկատվություն ստեղծվող մասնաճյուղի նախատեսվող գործունեության վերաբերյալ: Ծրագրում բերված բոլոր կանխատեսումները պետք է հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և բխեն բանկի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրից:

2. Բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը ստորագրվում է հիմնադիր բանկի իրավասու անձի կողմից:

3. Բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը (հավելված 15) բաղկացած է հետևյալ բաժիններից`

- ընդհանուր դրույթներ,

- կազմակերպական կառուցվածքը,

- ֆինանսական գործառնությունները և գործունեության հիմնական ուղղությունները,

- ակտիվների ու պասիվների մոտավոր կազմը և կառուցվածքը,

- եկամուտների և ծախսերի պլանային հաշվարկը:

3.1. Ընդհանուր դրույթներ.

ա) բանկի մասնաճյուղի գտնվելու վայրը,

բ) այն նկատառումները, որոնցից ելնելով հիմնադիր բանկը որոշել է մասնաճյուղ բացել,

գ) այն շուկաների նկարագիրը, որոնցում մասնաճյուղը պատրաստվում է ծավալել իր գործունեությունը,

դ) տեղեկություններ մասնաճյուղին տարածք տրամադրելու և նրա տեխնիկական հագեցվածության մասին:

3.2. Կազմակերպական կառուցվածքը

ա) մասնաճյուղի կառավարման ներքին կազմակերպական կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների թվարկումը և դրանց միջև փոխհարաբերությունները,

բ) մասնաճյուղի ղեկավարների (կառավարիչ, գլխավոր հաշվապահ) իրավունքներն ու պարտականությունները,

գ) աշխատակազմի մասնագիտական որակավորման մակարդակը, ընդունակությունները և աշխատանքային փորձը:

3.3. Ֆինանսական գործառնությունները և գործունեության հիմնական ուղղությունները

ա) մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունները, հիմնադիր բանկի կողմից թույլատրվող ֆինանսական գործառնությունների ցանկը և դրանց համառոտ նկարագիրը,

բ) մասնաճյուղի հավանական հաճախորդների կազմն ըստ խմբերի:

3.4. Ակտիվների, պասիվների մոտավոր կազմը և կառուցվածքը

Ակտիվների ու պասիվների կազմը և կառուցվածքը առաջիկա ֆինանսական տարվա կտրվածքով, հիմնական միջոցների ներդրումը:

3.5. Եկամուտների և ծախսերի պլանային հաշվարկը

ա) եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին 2 տարվա համար (հավելված 15, ձև 6),

բ) եկամուտների կազմը և կառուցվածքը,

գ) ծախսերի կազմը և կառուցվածքը:

4. Հիմնադիր բանկի հայեցողությամբ ծրագիրը կարող է բովանդակել նաև այնպիսի տեղեկություններ, որոնք վերջինս նպատակահարմար է համարում տնտեսական ծրագրի հիմնավորման առումով:

5. Անհրաժեշտ կանխատեսումների ներկայացման ձևերը կցվում են (հավելված 15):

6. Տնտեսական ծրագրին կցվում է հաշվեկշիռը գործունեության առաջին 2 ֆինանսական տարվա համար (հավելված 15, ձև 5):

7. Այլ տեղեկությունները, որոնց վերաբերյալ սույն կանոնակարգով սահմանված չեն պահանջվող ձևեր, կարող են ներկայացվել ազատ ոճով:

 

 

 

Կանոն 19. Բանկի մասնաճյուղերի գրանցումը կամ գրանցման մերժումը

 

1. Բանկի կողմից բանկի մասնաճյուղի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ գրանցվում է մասնաճյուղը և տրվում գրանցման վկայական (հավելված 11):

2. ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել բանկի մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի,

գ) բանկի մասնաճյուղի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չեն համապատասխանում սույն կանոնակարգի 19-րդ կանոնով նախատեսված պահանջներին,

դ) բանկի մասնաճյուղի ղեկավարների որակավորումը չի համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին

ե) բանկը մասնաճյուղի գրանցման փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում խախտել է հիմնական տնտեսական նորմատիվները, կամ ՀՀ կենտրոնական բանկի հիմնավորմամբ մասնաճյուղի բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը:

(կանոն 19-ը լրաց. 12.11.99 N 184)

 

Կանոն 20. Բանկի կամ օտարերկրյա բանկի ներկայացուցչության գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը և գրանցումը կամ գրանցման մերժումը

 

1. ՀՀ տարածքում բանկերը ներկայացուցչություններ գրանցելու համար ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) հիմնադիր բանկի միջնորդագիրը,

բ) ներկայացուցչություն բացելու հիմնավորումը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա բանկի ներկայացուցչություն գրանցելու համար ներկայացվում են սույն կանոնի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը և օտարերկրյա բանկի կանոնադրության պատճենը:

3. Ներկայացուցչությունը գրանցելու միջնորդագիրը ներկայացնելուց հետո օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանով գրանցվում է ներկայացուցչությունը, և նրան տրվում է գրանցման վկայական (հավելված 13):

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը կարող է մերժել բանկի կամ օտարերկրյա բանկի ներկայացուցչության գրանցման միջնորդագիրը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի:

 

Կանոն 21. Բանկի գործառնական գրասենյակը (կետը): Բանկի ավտոմատ գանձման սարքերը (բանկոմատները)

 

1. Բանկի գործառնական գրասենյակ (կետ) է հանդիսանում բանկի կամ մասնաճյուղի, այդ թվում` օտարերկրյա բանկի մասնաճյուղի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումը, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում:

2. Բանկի գործառնական գրասենյակներ (կետեր) կարող են բացվել միայն օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, մաքսային սահմաններում` կրպակ-դրամարկղային խցերի ձևով:

3. Կրպակ-դրամարկղային խցերին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են` կրպակի լայնությունը` 2 մ, երկարությունը` 2 մ, բարձրությունը` 2.5 մ: Կրպակն ունի առանձին մուտք` կողպվող դռնով, պայմանով, որ տվյալ տարածք մուտք գործել հնարավոր է միայն հիշյալ դռնով: Դրամարկղային խցի դիմակայուն շինանյութից պատրաստված պատերն ունեն մինչև 1.05 մ բարձրություն, որից հետո սկսվում է ապակին: Հանդիպակաց պատի դիմակայուն շինանյութի և ապակու միացման մասում ներսից տեղադրված է հատուկ շարժական արկղ` դրամի փոխանցման համար: Արկղը կառավարվում է աշխատակցի կողմից: Հանդիպակաց պատի դիմակայուն շինանյութի և ապակու միացման մասում, դրսի կողմից, տեղադրված է սեղան` գումարի վերահաշվարկման համար:

4. Բանկը պարտավոր է ավտոմատ գանձման սարքեր (բանկոմատներ) տեղադրելիս 3-օրյա ժամկետում գրավոր ձևով ՀՀ կենտրոնական բանկին ծանուցել այդ մասին` ծանուցման մեջ նշելով ավտոմատ գանձման սարքի (բանկոմատի) տեղադրման տեղի մասին:

(կանոն 21-ը խմբ. 12.11.99 N 184)

 

 

Կանոն 22. Բանկի գործառնական գրասենյակի (կետի) գրանցումը

 

1. ՀՀ տարածքում բանկի գործառնական գրասենյակները (կետերը) ստեղծվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով և բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով, իսկ այլ պետությունների տարածքներում` տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:

2. ՀՀ տարածքում գործող բանկերի` ՀՀ տարածքում ստեղծվող գործառնական գրասենյակները (կետերը) գրանցվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

ա) բանկի միջնորդագիրը,

բ) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` գործառնական գրասենյակ (կետ) բացելու մասին,

գ) գործառնական գրասենյակի (կետի) կանոնակարգը,

դ) բանկի գործառնական գրասենյակի (կետի) ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7),

ե) գործառնական գրասենյակի (կետի) ստեղծման համառոտ տնտեսագիտական հիմնավորումը, որն իր մեջ ներառում է հիմնադրի կողմից նրան տրված լիազորությունները, սպասվելիք եկամուտը և գործառնությունների ծավալը գործունեության առաջին տարում,

զ) գործառնական գրասենյակին (կետին) տարածք տրամադրելու, ինչպես նաև գործառնական գրասենյակի (կետի) տեխնիկական հագեցվածությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին տեղեկանք,

է) հիմնադիր բանկից տեղեկանք գործառնական գրասենյակի (կետի) ղեկավարի որակավորման վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` ՀՀ տարածքից դուրս ստեղծվող գործառնական գրասենյակները (կետերը) ստանում են ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությունը և հաշվառվում նրա կողմից` ներկայացնելով հիմնադիր բանկի միջնորդագիրը և գործառնական գրասենյակի (կետի) ստեղծման համառոտ տնտեսագիտական հիմնավորումը:

4. Միջնորդագիրը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով գրանցվում է գործառնական գրասենյակը (կետը), և նրան տրվում է գրանցման վկայական (հավելված 12), իսկ գրանցումը մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին մեկշաբաթյա ժամկետում տեղեկացվում է բանկին:

5. ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մերժում է գործառնական գրասենյակը (կետը) գրանցելու մասին միջնորդագիրը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի,

գ) գործառնական գրասենյակի (կետի) տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չեն համապատասխանում սույն կանոնակարգի 24-րդ կանոնով սահմանված պահանջներին:

 

 

 

Կանոն 23. Բանկի ժամանակավոր գործառնական գրասենյակները

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանով բանկերը ոչ ավել, քան մեկ ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կարող են գրանցել ժամանակավոր գործառնական գրասենյակներ:

2. Բանկի ժամանակավոր գործառնական գրասենյակները համազգային, միջազգային և այլ միջոցառումների ընթացքում իրավունք ունեն`

- գնել, վաճառել (փոխանակել) արտարժույթ, սպասարկել ճանապարհային չեկեր, վճարային քարտեր և նման այլ գործարքներ:

3. Բանկի ժամանակավոր գործառնական գրասենյակների գրանցման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) բանկի միջնորդագիրը,

բ) բանկի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` ժամանակավոր գործառնական գրասենյակ հիմնելու մասին,

գ) ժամանակավոր գործառնական գրասենյակ գրանցելու անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկանք,

դ) ժամանակավոր գործառնական գրասենյակի տեխնիկական հագեցվածության մասին, այդ թվում` հեռախոսային կապի, թղթադրամի իսկությունը ստուգող սարք, չհրկիզվող պահարան, ցուցանակ, տեղեկանք:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը բանկի ժամանակավոր գործառնական գրասենյակի գրանցման միջնորդագիրը քննարկում է 5-օրյա ժամկետում: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանով գրանցվում է բանկի ժամանակավոր գործառնական գրասենյակը կամ մերժվում բանկի միջնորդագիրը: Բանկի ժամանակավոր գործառնական գրասենյակի գրանցման միջնորդագիրը կարող է մերժվել, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի,

գ) գործառնական գրասենյակի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չեն համապատասխանում սույն կանոնակարգի 24-րդ կանոնով սահմանված պահանջներին:

(կանոն 23-ը խմբ. 12.11.99 N 184)

 

 

 

Գ լ ու խ  6

 

Փոփոխությունների գրանցումը

 

Կանոն 24. Փոփոխությունների մասին ծանուցումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկի մասնաճյուղերը պարտավոր են օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկին գրավոր ծանուցել հետևյալ փոփոխությունների մասին`

ա) բանկի կանոնադրությունում, բանկի մասնաճյուղի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնակարգում կատարված փոփոխություններ,

բ) կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց փոփոխություններ.

գ) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխություններ.

դ) գործունեության վայրի փոփոխություն.

ե) կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխություն.

զ) տարածքային ստորաբաժանումների` մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների լուծարման վերաբերյալ տեղեկություններ.

է) օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված փոփոխություններ:

2. ՀՀ տարածքում գործող բանկերը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղերը սույն կանոնի առաջին մասով նախատեսված փոփոխությունների մասին ծանուցումը կից փաստաթղթերով ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում պատվիրված նամակով:

 

Կանոն 25. Փոփոխությունների գրանցման համար ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը, դրանց գրանցումը կամ գրանցման մերժումը

 

1. Սույն կանոնակարգի 27-րդ կանոնի 1-ին մասով նախատեսված փոփոխությունները գրանցելու համար բանկերը և օտարերկրյա բանկի մասնաճյուղերը գրավոր ծանուցմանը կից ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

- կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված բանկի կնիքով,

- փոփոխված փաստաթղթերը,

- իրավասու մարմնի որոշումը փոփոխությունների վերաբերյալ:

2. Ընդ որում, բանկի փոփոխված կանոնադրությունը, բանկի մասնաճյուղի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնակարգերը ներկայացվում են 3 օրինակից, իսկ մնացած փաստաթղթերը` 1 օրինակից:

3. Փոփոխությունները գրանցելու համար բանկերի և օտարերկրյա բանկի մասնաճյուղերի կողմից ներկայացված փաստաթղթերը սույն կանոնակարգով նախատեսված կարգով քննարկում է ՀՀ կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը:

4. ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մերժում է միջնորդագիրը, եթե կատարված փոփոխությունները հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին:

5. Կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվելու պահից:

 

Կանոն 26. Բանկի կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխության գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը և դրանց գրանցումը

 

1. Բանկի կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխությունները ՀՀ կենտրոնական բանկում գրանցելու համար բանկերը ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

- կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` բանկի կառավարման մարմնի լիազոր անձի ստորագրությամբ` վավերացված բանկի կնիքով,

- իրավասու մարմնի որոշումը կանոնադրական հիմնադրամում փոփոխություն կատարելու վերաբերյալ,

- բանկի փոփոխված կանոնադրությունը,

- բաժնետոմսերի վերջին թողարկման ազդագիրը (բաց բաժնետիրական բանկի համար):

2. Բանկի կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերը մեկշաբաթյա ժամկետում քննարկվում են ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտում և եռօրյա ժամկետում` իրավաբանական վարչությունում: Բանկային վերահսկողության դեպարտամենտի և իրավաբանական վարչության եզրակացությունները ոչ ուշ, քան փաստաթղթերը ստանալուց (ՀՀ կենտրոնական բանկ մուտք լինելուց) հետո 15-րդ օրը, ներկայացվում են գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը:

Հանձնաժողովը սույն կանոնակարգով նախատեսված կարգով փաստաթղթերը քննարկելուց հետո ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը:

3. Բանկի կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխությունը գրանցվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

 

Կանոն 27. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց փոփոխությունների գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը և դրանց գրանցումը

 

1. Անձի կամ փոխկապակցված անձանց կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու մասին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությունը օրենքով սահմանված կարգով ստանալու պահից բանկը մեկամսյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկին ծանուցում է կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց կամ փոխկապակցված անձանց փոփոխությունների մասին` կցելով սույն կանոնի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

2. Բանկերը կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց կամ փոխկապակցված անձանց փոփոխությունները գրանցելու համար ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

- կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված բանկի կնիքով,

- փոփոխված փաստաթղթերը,

- իրավասու մարմնի որոշումը փոփոխությունների վերաբերյալ,

- կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց կամ փոխկապակցված անձանց ցուցակը` կատարված փոփոխություններով:

3. ՀՀ կենտրոնական բանկը փաստաթղթերը քննարկում է սույն կանոնակարգի 29-րդ կանոնի 2-րդ մասով սահմանված կարգով:

4. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց կամ փոխկապակցված անձանց փոփոխությունները գրանցվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

 

Կանոն 28. Բանկի ղեկավարների (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կազմում կատարված փոփոխությունների գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը և դրանց գրանցումը

 

1. Բանկը ղեկավարների (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կազմում կատարված փոփոխությունները ՀՀ կենտրոնական բանկում գրանցելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

- կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` բանկի կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված բանկի կնիքով,

- փոփոխված փաստաթղթերը,

- իրավասու մարմնի որոշումը փոփոխությունների վերաբերյալ,

- բանկի նոր ղեկավարների ցուցակը և մասնակիցների ընդհանուր ցուցակը` կատարված փոփոխություններով:

2. Բանկի ղեկավարների (բացառությամբ բանկի խորհրդի անդամների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կազմում փոփոխություններ կատարելու դեպքում բանկը պարտավոր է նախապես նոր նշանակվող կամ ընտրվող ղեկավարների թեկնածուներին ներկայացնել ՀՀ կենտրոնական բանկ` նրանց որակավորումը և մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով քննում անցնելու համար:

3. ՀՀ կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը ներկայացման պահից մեկշաբաթյա ժամկետում քննում է բանկի կողմից առաջարկված թեկնածուներին (բացառությամբ բանկի խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվող թեկնածուի)` նրանց որակավորումը պարզելու նպատակով` համաձայն սույն կանոնակարգի 32-րդ կանոնի:

Նշված պաշտոնում անձն առանց վկայականի, որպես ղեկավարի պաշտոնակատար, կարող է աշխատել ոչ ավելի, քան 3 ամիս:

4. Հանձնաժողովի կամ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի դրական եզրակացության դեպքում բանկը նշանակում (ընտրում) է ղեկավարներին և նշանակման (ընտրման) պահից մեկամսյա ժամկետում ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների մասին գրավոր ծանուցում է կենտրոնական բանկին` ներկայացնելով սույն կանոնի 1-ին մասում նախատեսված փաստաթղթերը:

(կանոն 28-ը լրաց. 12.11.99 N 184)

 

Գ լ ու խ  7

 

Բանկի ղեկավար պաշտոններում աշխատելու համար թեկնածուների որակավորման եվ մասնագիտական համապատասխանության ստուգման ու վկայականի տրամադրման կարգ

 

Կանոն 29. Բանկի ղեկավարների թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման ու վկայականի տրամադրման կարգ

 

1. Բանկի, բանկի մասնաճյուղի, ինչպես նաև օտարերկրյա բանկի մասնաճյուղի նշանակվող կամ ընտրվող ղեկավարների, բացառությամբ խորհրդի նախագահի, որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է հանձնաժողովի կողմից:

Առանձին դեպքերում, ելնելով արտաքին և տեղերում վերահսկողության արդյունքներից, ՀՀ կենտրոնական բանկի հանձնաժողովը կարող է քննել նաև բանկի խորհրդի անդամների պաշտոնում առաջադրվող թեկնածուներին:

Օտարերկրյա բանկի դուստր բանկի խորհրդի նախագահը և անդամները, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և անդամները, որոնք մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում, ենթակա չեն որակավորման սույն կանոնակարգով սահմանված կարգով:

2. Բանկի ղեկավար պաշտոններում կարող են աշխատել այն անձինք, որոնց վերաբերյալ բացակայում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված հիմքերը:

3. (կետը հանվել է 12.11.99 N 184) 

4. (կետը հանվել է 12.11.99 N 184)

5. (կետը հանվել է 12.11.99 N 184)

6. Բանկերի գործառնական գրասենյակների (կետերի) ղեկավարների որակավորումը կատարվում է բանկի կողմից` սույն կանոնակարգի 15-րդ կանոնով սահմանված չափանիշներին համապատասխան:

7. (կետը հանվել է 12.11.99 N 184)

8. Օտարերկրյա բանկի դուստր բանկի խորհրդի նախագահը և անդամները, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և անդամները ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) բանկի միջնորդագիրը (թեկնածուի վերաբերյալ),

բ) աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7),

գ) կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (հավելված 14 (ձև 4)),

դ) դիպլոմի պատճենը (առկայության դեպքում):

9. Բանկի ղեկավար պաշտոնում աշխատելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ դիմած հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը և համապատասխան վկայականի տրամադրումն իրականացվում է սույն կանոնով սահմանված կարգով:

10. Քննությունն անցկացվում և որակավորման ու մասնագիտական համապատասխանության վկայական (այսուհետև` վկայական) տրվում է հետևյալ պաշտոններում որպես ղեկավար աշխատելու համար.

ա) բանկի գործադիր տնօրեն (վարչության նախագահ),

բ) բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ,

գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ,

դ) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,

ե) բանկի վարչության անդամ, մասնաճյուղի կառավարիչ,

զ) բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,

է) բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամ,

ընդ որում`

- բանկի գործադիր տնօրենի վկայական ստացած անձը կարող է աշխատել բանկի վարչության անդամ, մասնաճյուղի կառավարիչ.

- բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի վկայական ստացած անձը կարող է աշխատել բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամ.

- բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի վկայական ստացած անձը կարող է աշխատել բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ:

11. Բանկի խորհրդի նախագահի որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստում` հարցազրույցի ձևով:

Հարցազրույցի արդյունքների հիման վրա ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը արձանագրում է բանկի խորհրդի նախագահի համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

12. Բանկի խորհրդի անդամների (բացառությամբ ՀՀ տարածքից մշտապես դուրս բնակվողների) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է հանձնաժողովի նիստում` հարցազրույցի ձևով:

13. Սույն կանոնակարգին կցվող 7-րդ և 14-րդ հավելվածներով բանկի ղեկավարների համար սահմանված փաստաթղթերի տվյալների և հարցազրույցի արդյունքների հիման վրա հանձնաժողովը արձանագրում է բանկի խորհրդի անդամների համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

14. Եթե բանկի խորհրդի անդամը մշտապես բնակվում է ՀՀ տարածքից դուրս, ապա նրա որակավորման և մասնագիտական համապատասխանության վերաբերյալ հանձնաժողովը տալիս է եզրակացություն` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված հարցաթերթիկի պատասխանների արդյունքների ամփոփման հիման վրա (հեռակա քննում):

Ընդ որում, եթե 3 ամսվա ընթացքում անհնար է դառնում բանկի խորհրդի անդամի հեռակա քննումը, ապա բանկը պարտավոր է ներկայացնել խորհրդի անդամի նոր թեկնածություն:

15. Սույն կանոնի 4-րդ կետում նշված ղեկավարների թեկնածուների (հավակնորդների) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է 2 փուլով.

- գրավոր (տեստային) քննություն, ընդ որում, տեստի յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար ղեկավարի թեկնածուին (հավակնորդին) հատկացվում է միջին հաշվով 1,5 րոպե:

- բանավոր (հարցազրույցի ձևով) քննություն, որն անցկացվում է հանձնաժողովի նիստում:

16. Քննության արդյունքները գնահատվում են 16 բալանոց սանդղակով:

17. Տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է նախապես հրապարակված թեմաների ցանկի հիման վրա: Տեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից և ենթակա չեն հրապարակման:

Տեստում պարունակվող հարցերի ցանկը կազմվում է` ելնելով բանկային և հարկային օրենսդրության (օրենքների և այլ իրավական ակտերի) դրույթներից, ինչպես նաև բանկային գործի տեսությունից:

Տեստերը վերանայվում են ոչ պակաս, քան տարին 1 անգամ:

Տեստերը կարող են վերանայվել նաև անհրաժեշտության դեպքում` կենտրոնական բանկի նախագահի հանձնարարությամբ:

18. Տեստերը և դրանցում պարունակվող հարցերի թիվը տարբերակվում են ըստ քննություն հանձնող ղեկավարների թեկնածուների և հավակնորդների (ելնելով նրանց ներկայացվող չափանիշներից) հետևյալ խմբերի`

ա) բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ (100 հարց),

բ) վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (80 հարց),

գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ (100 հարց),

դ) բանկի գլխավոր հաշվապահ, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ (100 հարց),

ե) բանկի մասնաճյուղի կառավարիչ, վարչության անդամներ (80 հարց),

զ) բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ (80 հարց),

է) վերստուգիչ հանձնաժողովի անդամներ (80 հարց):

19. Տեստերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը, ինչպես նաև հարցին չպատասխանելը` զրո միավոր:

20. Ղեկավարների թեկնածուների (հավակնորդների) տեստային քննությունն անցկացվում է հանձնաժողովի առնվազն 3 անդամների ներկայությամբ:

21. Թեկնածուներին (հավակնորդներին) թույլատրվում է մասնակցել տեստային քննությանը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում: Գրավոր քննության ժամանակ թեկնածուներին (հավակնորդին) արգելվում է օգտվել օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերից և այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել մյուսների հետ:

22. Գրավոր քննությանը հատկացված ժամանակի ավարտից հետո թեկնածուն (հավակնորդը) պարտավոր է տեստը պատասխաններով հանձնել հանձնաժողովի պատասխանատու անձին:

Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում հավակնորդը զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

23. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները ղեկավարների տեստային քննումն անցկացնող հանձնաժողովի անդամներն ամփոփում են մինչև հանձնաժողովի նիստը և ներկայացնում հանձնաժողովին:

24. Տեստերի հարցերի գնահատումը և ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ`

Եթե սույն կանոնի 10-րդ մասում նշված ղեկավարի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է միավորների առավելագույն թվի մինչև 66 տոկոսը, ապա նա չի մասնակցում հանձնաժողովի նիստին, և վերջինս արձանագրում է, որ առաջադրված թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

Եթե սույն կանոնի 10-րդ մասում նշված ղեկավարի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է միավորների առավելագույն թվի 66 և ավելի տոկոսը, ապա նա մասնակցում է հանձնաժողովի նիստին` բանավոր (հարցազրույցի տեսքով) ստուգում անցնելու համար:

Տեստային քննության արդյունքները գնահատվում են յոթ բալանոց սանդղակով: Ընդ որում, 66-70% ճիշտ պատասխանները գնահատվում են 1 բալ, 71-75%-ը` 2 բալ, 76-80% -ը` 3 բալ, 81-85%-ը` 4 բալ, 86-90%-ը` 5 բալ, 91-95%-ը` 6 բալ, 96-100%-ը` 7 բալ:

25. Բանավոր քննության արդյունքները գնահատվում են հինգ հարց պարունակող հարցաթերթիկի պատասխանների հիման վրա` վեց բալանոց սանդղակով (0-5 բալերով):

26. Գրավոր և բանավոր քննությունների արդյունքում հավաքած բալերին գումարվում է`

ա) 1-2 տարի և 2 տարուց ավելի ֆինանսաբանկային համակարգում մասնագիտական աշխատանքային փորձի առկայության դեպքում` համապատասխանաբար 1 և 2 բալ,

բ) մասնագիտական գիտական աստիճանի առկայության դեպքում` 1 բալ,

գ) մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներին մասնակցելու վկայականների առկայության դեպքում` 1 բալ:

27. Տեստային և բանավոր քննության արդյունքներով հանձնաժողովը տվյալ անձի որակավորման և մասնագիտական համապատասխանության վերաբերյալ տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը`

ա) դրական եզրակացություն, եթե ղեկավարի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է 8 և ավելի բալ,

բ) բացասական եզրակացություն, եթե ղեկավարի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է 8-ից քիչ բալ:

28. Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա ընդունված որոշման օրվանից ոչ ուշ, քան 2 օրվա ընթացքում, լրացվում և ղեկավարի թեկնածուին (հավակնորդին) տրվում է որակավորման ու մասնագիտական համապատասխանության վկայական (հավելված 17, կցվում է): Հավակնորդի կողմից 10-օրյա ժամկետում հանձնաժողովի հիմնավոր կարծիքով անհարգելի պատճառով վկայականը չստանալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով քննության արդյունքները չեղյալ են համարվում:

29. Վկայականը տրվում է տրման պահից հաշված 3 տարի ժամկետով:

30. Եթե բանկի կողմից ներկայացված ղեկավարի թեկնածուն չի համապատասխանում որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին, ապա բանկը պարտավոր է 45-օրյա ժամկետում կենտրոնական բանկ ներկայացնել նոր թեկնածություն: Այդ ընթացքում տվյալ պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել այլ անձ կամ տվյալ անձը: Որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին չբավարարած անձի թեկնածությունը բանկը կարող է կրկին անգամ առաջարկել ոչ շուտ, քան 6 ամիս հետո` ներկայացնելով գրավոր միջնորդագիր: Ընդ որում, գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա կենտրոնական բանկի նախագահի հրամանով որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին չբավարարած թեկնածուին կարող է թույլատրվել 6 ամսվա ընթացքում հանձնել կրկնակի քննություն:

Բացասական եզրակացություն ստացած հավակնորդը կարող է կրկին դիմել վկայական ստանալու համար` 6 ամսից ոչ շուտ:

31. Հանձնաժողովը վարում է դիմումների և տրված որակավորման վկայականների հաշվառման մատյաններ:

Դիմումների հաշվառման մատյանում գրանցվում են ղեկավարի թեկնածուի (հավակնորդի) անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և կատարվում է նշում դրական կամ բացասական եզրակացություն տալու մասին: Տրված որակավորման վկայականների հաշվառման մատյանում գրառվում են վկայական ստացած անձանց անունը, ազգանունը, հասցեն, դիմումի գրանցման համարը, հանձնաժողովի համապատասխան որոշման համարը և ամսաթիվը, որակավորման վկայականի համարը և տրման ամսաթիվը:

Վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում անարժանահավատ կամ կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում տրված վկայականը համարվում է անվավեր և վերադարձվում հանձնաժողովին:

32. Թեկնածուների և հավակնորդների հարցը քննարկվում է հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում.

ա) բանկի միջնորդագիրը (թեկնածուի վերաբերյալ) կամ դիմում (հավակնորդի համար)` սահմանված ձևով (հավելված 16, կցվում է),

բ) բարձրագույն (միջնակարգ մասնագիտական) կրթության դիպլոմի (վկայականի), գիտական աստիճանը հաստատող փաստաթղթի պատճենները (առկայության դեպքում),

գ) կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (հավելված 14 (ձև 4), կցվում է),

դ) աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7, կցվում է),

ե) որակավորման բարձրացման դասընթացներին մասնակցելու վկայականի (վկայականների) պատճենը (պատճեններ)` առկայության դեպքում,

զ) երկու լուսանկար` 3x4 չափսի:

Ընդ որում, հավակնորդը կարող է դիմել ՀՀ կենտրոնական բանկ` նաև մեկից ավելի ղեկավարների համար նախատեսված քննությունների մասնակցելու և համապատասխան վկայականներ ստանալու համար:

Հանձնաժողովը քննություններն անցկացնում է փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու պահից 15 օրվա ընթացքում:

33. Բանկի խորհրդի նախագահը և անդամները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

ա) բանկի միջնորդագիրը (թեկնածուի վերաբերյալ),

բ) կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (հավելված 14 (ձև 4), կցվում է),

գ) աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7):

(կանոն 29-ը խմբ. 12.11.99 N 184)

 

Գ լ ու խ  8

 

Եզրափակիչ դրույթներ

 

Կանոն 30. Կանոնակարգի ուժի մեջ մտնելը և գործողությունը

 

1. Սույն կանոնակարգն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 15-ից, բացառությամբ 7-րդ գլխի, որն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 15-ից:

2. Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է` «Կանոնակարգ 1»:

 

Կանոն 31.

Բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու համար ներկայացվող փաստաթղթերը և փոփոխությունների գրանցումը

 

1. Իրավաբանական անձը կամ նրա հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) ձեռք բերելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

- Կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու համար միջնորդագիր.

- Կանոնադրական հիմնադրամում հիսուն տոկոսից ավելի մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի (և նրա հետ փոխկապակցված անձանց) կառավարման բարձրագույն մարմնի որոշումը: Եթե մասնակցությունը ձեռք է բերվում իրար հետ փոխկապակցված անձանց կողմից, ապա պահանջվում է նրանցից յուրաքանչյուրի կառավարման մարմնի որոշումը:

- Կանոնադրական հիմնադրամում հիսուն տոկոսից ավելի մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի (և նրա հետ փոխկապակցված անձանց) կանոնադրությունը.

- Իրավաբանական անձի և նրա հետ փոխկապակցված անձանց վերջին հաշվետու ժամանակաշրջանի`

- հաշվապահական հաշվեկշիռը,

- ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,

- դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը,

- ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը հաստատող աուդիտորական եզրակացությունը` «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքին (օտարերկրյա իրավաբանական անձանց համար` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին) համապատասխան,

- տեղեկանք պետական լիազորված մարմնի կողմից` դատարանի որոշմամբ սնանկ ճանաչված չլինելու վերաբերյալ (օտարերկրյա իրավաբանական անձանց համար` տեղեկանք տվյալ երկրի իրավասու մարմնից):

2. Ֆիզիկական անձը կամ նրա հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) ձեռք բերելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

- կանոնադրական հիմնադրամում հիսուն տոկոսից ավելի մասնակցություն ձեռք բերելու համար դիմումը,

- կենսագրական տվյալներ` սույն կանոնակարգի հավելված 14-ի ձև 4-ին և հավելված 7-ին համապատասխան:

3. Բանկի կանոնադրական հիմնադրամում հիսուն տոկոսից ավելի մասնակցություն ձեռք բերող անձը (իրավաբանական անձի դեպքում` կառավարման իրավասու մարմինը) ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի հետ պարտավոր է ներկայացնել նաև իր դիրքորոշումը` բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված վերջին բիզնես-ծրագրում փոփոխություններ կատարելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ:

4. Կենտրոնական բանկը կարող է մերժել դիմումը` տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե`

- ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

- տվյալ գործարքն ուղղված է կամ հանգեցնում է ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը,

- տվյալ գործարքի հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) հիսուն տոկոսից ավելին ձեռք բերող անձը և նրա հետ փոխկապակցված անձինք ՀՀ բանկային շուկայում տվյալ գործարքի հետևանքով ձեռք են բերում գերիշխող դիրք, որն իրենց հնարավորություն է տալիս կանխորոշելու «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները:

5. Անձը կամ նրա հետ փոխկապակցված անձինք բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու համար ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունն ստանալու պահից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում, պետք է կնքեն համապատասխան գործարքը: Սահմանված ժամկետում գործարքը չկնքելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը համարվում է ուժը կորցրած:

6. Անձի կամ փոխկապակցված անձանց կողմից բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու գործարքը կնքելու պահից բանկը մեկամսյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկին ծանուցում է կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ունեցող անձանց կամ փոխկապակցված անձանց փոփոխությունների մասին` կցելով հետևյալ փաստաթղթերը`

- կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` վավերացված բանկի կնիքով.

- իրավասու մարմնի որոշումը փոփոխությունների վերաբերյալ` օրենքով սահմանված դեպքերում:

7. Բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու համար նախնական համաձայնությունը տրվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, իսկ համապատասխան փոփոխությունները գրանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

(կանոն 31-ը խմբ. 12.11.99 N 184) 

(կանոնակարգը վերահամարակալվել է 12.11.99 N 184)

 

 

Հավելված 1

 

ԲԱՆԿԻՆ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎ


 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

______________

 ___ ______________ 199  թ.

 

Բանկային գործունեության լիցենզիա  N ____

 

Սույն լիցենզիան տրվում է` __________________________________

(բանկի անվանումը և կազմակերպական-իրավական տեսակը)

 

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` հայկական դրամով և արտարժույթով բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար:

Բանկը կարող է նաև գնել, վաճառել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր և այլ արժեքներ:

Գրանցման թիվը ____________

 

 

Հավելված 2

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎ
 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

______________

 ___ ______________ 199  թ.

 

Բանկային գործունեության լիցենզիա N ____

 

Սույն լիցենզիան տրվում է` __________________________________

(օտարերկրյա բանկի մասնաճյուղի անվանումը)

 

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` հայկական դրամով և արտարժույթով բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար:

Օտարերկրյա բանկի մասնաճյուղը կարող է նաև գնել, վաճառել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր և այլ արժեքներ:

Օտարերկրյա բանկի մասնաճյուղը ՀՀ տարածքում կարող է ավանդներ ընդունել միայն ՀՀ ոչ ռեզիդենտներից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի:

 

Գրանցման թիվը ____________

 

 

Հավելված 3


ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՁԵՎ
(ԲԱՆԿ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ)

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
պարոն _______________

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր

Հարգելի պարոն ______________________

Մենք` ներքոստորագրյալներս, որոշում ենք ընդունել

________________________________________________________
բանկի կազմակերպական-իրավական տեսակը և անվանումը

բանկ ստեղծելու մասին:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի, կից ներկայացնում ենք բանկային գործունեության լիցենզիա ստանալու նախնական հավանության համար անհրաժեշտ փաստաթղթերը (ցանկը և փաստաթղթերը _____ էջ):

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական և գիտակցում, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Խնդրում ենք բանկային գործունեության լիցենզիա ստանալու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախնական հավանությունը:

 

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

 

Ստորագրություն

անուն, ազգանուն անձնագրի սերիան, համարը,
ում կողմից և երբ է տրված
__________________
__________________
__________________

__________________
__________________
__________________

_____________________
_____________________
_____________________

 

___  __________ 199  թ.

 

 

Հավելված 4

 

ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՁԵՎ (ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ)


 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
պարոն _______________


Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր

Հարգելի պարոն ___________________

_____________________________________________________________
օտարերկրյա բանկի անվանումը

բանկի _________________________________________________________
կառավարման իրավասու մարմնի անվանումը

որոշում է ընդունել ՀՀ տարածքում մասնաճյուղ ստեղծելու վերաբերյալ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի, կից ներկայացնում ենք բանկային գործունեության լիցենզիա ստանալու նախնական հավանության համար անհրաժեշտ փաստաթղթերը (ցանկը և փաստաթղթերը   էջ):

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական և գիտակցում, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Խնդրում ենք բանկային գործունեության լիցենզիա ստանալու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախնական հավանությունը:

_______________________________________________________
Օտարերկրյա բանկի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը


____  ______________ 199  թ.

 

 

Հավելված 5

 

ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
պարոն _______________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

Հարգելի պարոն _________________

Մենք` _________________________________________________________
բանկի անվանումը և
_____________________________________________________________
կազմակերպական-իրավական տեսակը
նախաձեռնող ներքոստորագրյալներս, ______________________ ստացել ենք
ամիսը, ամսաթիվը

բանկային գործունեության լիցենզիայի նախնական հավանությունը:

Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի, կից ներկայացնում ենք բանկի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը (ցանկը և փաստաթղթերը _____ էջ):

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական և գիտակցում, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Խնդրում ենք գրանցել բանկը:

 

Բանկի ստեղծման նախաձեռնող անձինք`

 

Ստորագրություն

անուն, ազգանուն անձնագրի սերիան, համարը,
ում կողմից և երբ է տրված
__________________
__________________
__________________

__________________
__________________
__________________

_____________________
_____________________
_____________________


___  __________ 199  թ.

 

 

Հավելված 6

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
պարոն _______________


Դ Ի Մ ՈՒ Մ

 

Հարգելի պարոն

________________________________
օտարերկրյա բանկի անվանումը
բանկը _____________________
ամիսը, ամսաթիվը

ստացել է Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղ հիմնադրելու համար բանկային գործունեության լիցենզիայի նախնական հավանություն:

Համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենքների և այլ իրավական ակտերի, կից ներկայացնում ենք բանկի մասնաճյուղի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը (ցանկը և փաստաթղթերը ______ էջ):

Հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը:

Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական և գիտակցում, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Խնդրում ենք գրանցել բանկի մասնաճյուղը:

_______________________________________________________
Օտարերկրյա բանկի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը


____  ______________ 199  թ.

 

 

Հավելված 7

 

ԲԱՆԿԻ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք


______________________________________
(բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի անվանումը)
 
բանկի __________________________________
ղեկավարի պաշտոնը ղեկավարի անունը, ազգանունը
 

աշխատանքային գործունեության վերաբերյալ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ


N Կազմակերպության
(ձեռնարկության)
անվանումը
Գտնվելու
վայրը
Աշխատանքի
ընդունման
և ազատման
ժամկետները
Պաշտոնը Ծանոթագրություն
1.          
2.          
3.          

 

 

Հավելված 8

 

ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԻՄՔԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎ

 

Նշանակալից
մասնակցու-
թյուն ունե-
ցող անձի
անունը, ազ-
գանունը կամ
անվանումը
Հասցեն
կամ
գտնվելու
վայրը
Ծննդյան
թիվը կամ
ստեղծման
ամսաթիվը
Տեղեկու-
թյուններ
այլ անձանց
կանոնադրա-
կան հիմ-
նադրամում
նշանակալից
մասնակ-
ցության
վերաբերյալ

Նշանակալից
մասնակցու-
թյան չափը
% -ներով

Հայտարարու-
թյուն «Բանկերի
և բանկային
գործունեության
մասին» ՀՀ օրենքի
18-րդ հոդվածի
2-րդ մասով
նախատեսված
հիմքերի բացա-
կայության մասին
Հայտարարու-
թյուն «Բան-
կերի և
բանկային
գործունեու-
թյան մասին»
ՀՀ օրենքի
40-րդ հոդ-
վածում
նշված մի-
ջոցների
բացակայու-
թյան մասին
1.
2.
3.
4.
5.
6.
           

 

Նախաձեռնող անձինք

 

Ստորագրություն Անուն, ազգանուն ամսաթիվ անձնագրային տվյալներ
_____________
_____________
_____________

_____________
_____________
_____________

___________
___________
___________

_______________
_______________
_______________

 

 

Հավելված 9

 

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Ք. ԵՐԵՎԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1998 թվականի հուլիսի 15-ի N 315 որոշմամբ

Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N ___

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն վկայականը տրվում է


_________________________________________________________ բանկին:
(անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը)


Գրանցման համարը ______________________________


Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ __________________


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

____________________


____  ________________ 199 __ թ.

Կ.Տ.

 

 

Հավելված 10

 

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Ք. ԵՐԵՎԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1998 թվականի հուլիսի 15-ի N 315 որոշմամբ

Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N ___

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն վկայականը տրվում է


___________________________________________ օտարերկրյա բանկի

___________________________________________ մասնաճյուղին:


Գրանցման համարը ______________________________


Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ __________________


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

____________________


____  ________________ 199 __ թ.

Կ.Տ.

 

 

Հավելված 11

 

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Ք. ԵՐԵՎԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1998 թվականի հուլիսի 15-ի N 315 որոշմամբ

Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N ___

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն վկայականը տրվում է

___________________________________________  բանկի

___________________________________________ մասնաճյուղին:


Գրանցման համարը ________________________________________


Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ ____________________________


Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

____________________


____  ________________ 199 __ թ.

Կ.Տ.

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1998 թվականի հուլիսի 15-ի N 315 որոշմամբ

Ն Ե Ր Դ Ի Ր  N ________

(ներդիրը հանվել է 12.11.99 N 184)

(հավելվածը փոփ. 12.11.99 N 184)

 

 

Հավելված 12

 

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ (ԿԵՏԻ) ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Ք. ԵՐԵՎԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1998 թվականի հուլիսի 15-ի N 315 որոշմամբ

Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N ___

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն վկայականը տրվում է

_________________________________________________________  բանկի


____________________________________________________ գործառնական

գրասենյակին (կետին)


Գրանցման համարը ________________________________________


Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ ____________________________



Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

____________________


____  ________________ 199 __ թ.

Կ.Տ.

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1998 թվականի հուլիսի 15-ի N 315 որոշմամբ

Ն Ե Ր Դ Ի Ր  N ________

(ներդիրը հանվել է 12.11.99 N 184)

(հավելվածը փոփ. 12.11.99 N 184)

 

 

Հավելված 13

 

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Ք. ԵՐԵՎԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1998 թվականի հուլիսի 15-ի N 315 որոշմամբ

Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N ___

Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն վկայականը տրվում է

___________________________________________  բանկի

___________________________________________ ներկայացուցչությանը


Գրանցման համարը ________________________________________


Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ ____________________________


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

_____________________


____  ________________ 199 __ թ.

Կ.Տ.

 

 

Հավելված 14

 

Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագրի ձեվ

 

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

Բաժին 2. Ներքին կազմակերպական կառուցվածքը

Բաժին 3. Ֆինանսական գործառնությունները և գործունեության հիմնական ուղղությունները

Բաժին 4. Ակտիվների ու պասիվների մոտավոր կազմը և կառուցվածքը

Բաժին 5. Շահույթների և վնասների պլանային հաշվարկը

 

Կանխատեսումների ձևեր

 

Հաշվեկշռի հաշվարկային նախագծեր (կանխատեսումներ) (ձև 1)

Բանկի կապիտալի հաշվարկը (կանխատեսումներ) (ձև 2)

Եկամուտների և ծախսերի նախահաշվարկներ (կանխատեսումներ) (ձև 3)

Բանկի նշանակալից մասնակցություն ունեցող անձի, առաջարկվող ղեկավարների կենսագրական տվյալներ (կանխատեսումներ) (ձև 4)

 

Ձև 1

ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ (ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ)
(ՀԱԶ. ԴՐԱՄ)

 

ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐ

ԱԿՏԻՎՆԵՐ

I ՏԱՐԻ

II ՏԱՐԻ

Կանխիկ դրամական միջոցներ
Մնացորդներ կենտրոնական բանկում
Թղթակցային հաշիվներ

 

 

Արժեթղթեր վերավաճառքի համար

 

 

Պահանջներ այլ բանկերի նկատմամբ

 

 

Հաճախորդներին տրված վարկեր,
այդ թվում`

 

կարճաժամկետ վարկեր
երկարաժամկետ վարկեր
Այլ բանկերին տրված վարկեր
Այլ բանկերում ներդրված ավանդներ
Այլ բանկային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ
Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ
Երկարաժամկետ ներդրումներ
Հիմնական միջոցներ (հանած մաշվածքը)

այդ թվում`

շենքեր և շինություններ
համակարգիչներ և հաղորդակցման միջոցներ
Ոչ նյութական ակտիվներ (հանած մաշվածքը)
Այլ ակտիվներ
Ընդամենը` ակտիվներ
ՊԱՍԻՎՆԵՐ
Թղթակցային հաշիվներ
Ցպահանջ ավանդներ
Ավանդներ բանկերից
Ժամկետային ավանդներ
Ստացված վարկեր
Բանկի կողմից թողարկված արժեթղթեր
Այլ պարտավորություններ
Ստորադաս փոխառություններ
Կանոնադրական հիմնադրամ
Գլխավոր պահուստ
Եկամուտների պահուստներ
Վերագնահատման պահուստներ
Այլ պահուստներ
Ընդամենը` պասիվներ

 

Ձև 2

 

ԲԱՆԿԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿԸ (ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ)
(հազ. դրամ)

 

ԿԱՊԻՏԱԼ

ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐ

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ

I ՏԱՐԻ

II ՏԱՐԻ

Կանոնադրական հիմնադրամ
Գլխավոր պահուստ
Չբաշխված շահույթ (եկամուտների պահուստ)
Ընդամենը` հիմնական կապիտալ
Լրացուցիչ կապիտալ
Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ
Հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած
արտարժութային տարբերությունների պահուստ
Այլ պահուստներ
Երկարաժամկետ ստորադաս փոխառություններ
Ընդամենը` լրացուցիչ կապիտալ
Ընդամենը` ընդհանուր կապիտալ
(հիմնական կապիտալ + լրացուցիչ կապիտալ)
Որակական գնահատականներ
1. Հարաբերակցությունը հիմնական կապիտալի և
ռիսկով կշռված ակտիվների միջև (%)
2. Հարաբերակցությունն ընդհանուր կապիտալի և
ռիսկով կշռված ակտիվների միջև (%)
3. Հարաբերակցությունը հիմնական կապիտալի և
միջին ընդհանուր ակտիվների միջև

 

Ձև 3

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐ (ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ)
(ՀԱԶ. ԴՐԱՄ)

 

ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ I ՏԱՐԻ II ՏԱՐԻ
1. Տոկոսային եկամուտներ
1.1. Թղթակցային հաշիվներից ստացված տոկոսներ
1.2. ՀՀ ԿԲ-ում տեղաբաշխված ավանդներից ստացված տոկոսներ
1.3. Բանկերում և այլ ֆինանսավարկային կազմակերպություններում
տեղաբաշխված միջոցներից ստացված տոկոսներ
1.4. Տեղաբաշխված վարկերի դիմաց ստացված տոկոսներ
1.5. Օվերդրաֆտից, օվերնայթից ստացված տոկոսներ
1.6. Պետական արժեթղթերից ստացված տոկոսներ, այդ թվում`
հետգնման պայմանագրով արժեթղթերից
1.7. Ոչ պետական արժեթղթերից ստացված տոկոսներ
1.8. Վարկային քարտերից ստացված տոկոսներ

1.9. Ֆորվարդային, ֆյուչերսային, օպցիոն
պայմանագրերից ստացված տոկոսներ

1.10. Լիզինգից և ֆակտորինգից ստացված տոկոսներ
1.11. Այլ տոկոսային եկամուտներ

Ընդամենը` տոկոսային եկամուտներ

2. Տոկոսային ծախսեր
2.1. Թղթակցային հաշիվների և ցպահանջ պարտավորությունների
դիմաց վճարված տոկոսներ
2.2. ՀՀ ԿԲ-ից ներգրաված միջոցների և հետգնման համաձայնագրերի
դիմաց վճարված տոկոսներ
2.3. Բանկերից և այլ ֆինանսավարկային կազմակերպություններից
ներգրաված միջոցների դիմաց վճարված տոկոսներ
2.4. Ներգրավված ավանդների դիմաց վճարված տոկոսներ
2.5. Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրաված
միջոցների դիմաց վճարված տոկոսներ
2.6. Օգտագործված օվերդրաֆտի, օվերնայթի դիմաց վճարված տոկոսներ
2.7. Տոկոսային ծախսեր բանկի կողմից թողարկված արժեթղթերի գծով
2.8. Ֆորվարդային, ֆյուչերսային, օպցիոն պայմանագրերի դիմաց
վճարված տոկոսներ
2.9. Լիզինգի դիմաց վճարված տոկոսներ
2.10. Ստորադաս փոխառությունների դիմաց վճարված տոկոսներ
2.11. Այլ տոկոսային ծախսեր

Ընդամենը` տոկոսային ծախս

Զուտ տոկոսային եկամուտներ

3. Ոչ տոկոսային եկամուտներ
3.1. Մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտներ
3.2. Գանձապետարանի սպասարկումից և մատուցված այլ
ծառայություններից ստացված եկամուտներ
3.3. Փոփոխական շահաբաժնով բաժնետոմսերից և այլ
արժեթղթերից ստացված եկամուտներ
3.4. Ներդրումներից ստացված շահաբաժիններ
3.5. Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ
3.6. Արտարժութային գործառնություններից ստացված զուտ եկամուտներ
3.7. Արտարժույթի վերագնահատումից ստացված դրական (բացասական)
փոխարժեքային տարբերություն
3.8. Հավատարմագրային գործառնություններից ստացված եկամուտներ
3.9. Բանկի շենքի վարձակալությունից ստացված վարձավճար
3.10. Հիմնական միջոցների օտարումից ստացված եկամուտներ
3.11. Վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ
3.12. Ստացված տույժեր, տուգանքներ
3.13. Այլ ոչ տոկոսային եկամուտներ

Ընդամենը` ոչ տոկոսային եկամուտներ

4. Ոչ տոկոսային ծախսեր
4.1. Աշխատավարձ, դրան հավասարեցված այլ վճարումներ
4.2. Գործուղման ծախսեր
4.3. Հատկացումներ սոցիալական ապահովագրության,
կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամներին
4.4. Հարկեր
4.5. հիմնական միջոցների ամորտիզացիոն ծախսեր
4.6. Բանկի շենքի վարձակալության վճար
4.7. Գովազդային, ներկայացուցչական ծախսեր
4.8. Աուդիտային և խորհրդատվական ծառայության գծով ծախսեր
4.9. Վճարված տույժեր, տուգանքներ
4.10. Այլ ծախսեր

Ընդամենը` ոչ տոկոսային ծախսեր

Զուտ ոչ տոկոսային եկամուտներ

5. Հատկացումներ հնարավոր կորուստների պահուստաֆոնդերին
5.1. Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդին
կատարված մասհանումներ
5.2. Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդին
կատարված մասհանումներ
5.3. Դեբիտորական պարտավորությունների և այլ գումարների
(որոնց համար նախատեսված չեն պահուստներ) դուրսգրման ծախսեր

Ընդամենը` մասհանումներ

6. Դուրս գրված ակտիվների վերադարձ
6.1. Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի
հաշվին հետհաշվեկշիռ դուրս գրված վարկերի վերադարձ
6.2. Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդին
մասհանված, բայց դեռևս հետհաշվեկշիռ դուրս չգրված վարկերի վերադարձ
6.3. Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի
հաշվին դուրս գրված արժեթղթերի մարում
6.4. Ծախսերով դուրս գրված դեբիտորական պարտավորությունների և այլ
գումարների (որոնց համար նախատեսված չեն պահուստներ) վերականգնում

Ընդամենը` վերադարձ

Զուտ մասհանումներ

Շահույթ մինչև հարկվելը

Հարկեր

Զուտ շահույթ

Հաշվարկված շահաբաժիններ

այդ թվում`

արտոնյալ բաժնետոմսերի գծով

սովորական բաժնետոմսերի գծով

չբաշխված շահույթ

 

Ձև 4

 

Բանկի առաջարկվող ղեկավարների, նշանակալից մասնակցություն ունեցող անձի կենսագրական տվյալներ

 

1. _______________________________________________________

(առաջադրվող պաշտոնը, նշանակալից մասնակցություն ունեցող անձի անունը, ազգանունը)

2. Ընդհանուր տեղեկատվություն

Անունը, ազգանունը, հայրանունը ___________________________________

Սեռը ____________________________________________________

Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը _______________________________

Ծննդավայրը ________________________________________________

Քաղաքացիությունը ____________________________________________

Ընտանեկան դրությունը տվյալ պահին _________________________________

Անձնագրի սերիան և համարը

(Օտարերկրյա անձանց համար, օրինակ,

սոցիալական պաշտպանվածության համարը) _____________________________

Հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին) ___________________________

Հեռախոսահամարներ ___________________________________________

3. Նշեք այժմ և նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ինչպես նաև դրանք կրելու ժամանակաշրջանը

Անունը, ազգանունը ___________________ Կրելու ժամանակը _____________

4. Կրթություն, որակավորում 

 

Ուսումնական
հաստատության
(այդ թվում`
դպրոցի) անվանումը

Գտնվելու
վայրը

Հաճախումների
ժամանակաշրջանը
(19__ ից մինչև
19__ թ.)

Գիտական
աստիճանը

       
       
       

5. Ի՞նչ օտար լեզուների եք տիրապետում

6. Աշխատանքային փորձը վերջին 5 տարիներին (համաձայն հավելված 7-ում բերված աղյուսակի)

7. Տեղեկություններ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 22-րդ հոդվածների 2-րդ մասերով նշված հիմքերի բացակայության մասին

8. Մանրամասնորեն նկարագրեք Ձեր դերը և պատասխանատվության ոլորտը որպես ղեկավար կամ մասնակից

9. Նշեք այն բանկը (բանկերը), այլ ֆինանսական հաստատությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում ունեցել եք կամ ունեք նշանակալից մասնակցություն, հանդիսացել եք կամ հանդիսանում եք ղեկավար

10. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսաբանկային համակարգում աշխատած կամ աշխատող անձանց վերաբերյալ տվյալները, եթե այդպիսիք կան

N

Անուն,
ազգանուն

Աշխատանքի
բնույթը

Հասցե

Հեռախոս

1
2
3
4

       

11. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող ոչ ռեզիդենտ անձի գործունեության համառոտ նկարագիրը, սեփական միջոցների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումների մասին հայտարարագիրը, ակնկալիքները

12. Հայտարարություն օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից` քրեական հանցանքներ և կարգապահական պատժամիջոցներ չունենալու վերաբերյալ

13. Այլ տեղեկություններ

14. Հավաստիացնում եմ, որ սույն կենսագրական տվյալներում պարունակվող տեղեկատվությունը ստույգ է և լիակատար: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Ես համաձայն եմ կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական փոփոխության փաստի մասին:

 

(ստորագրություն)

(ամսաթիվը)

 

 

Հավելված 15

 

ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎ

 

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

Բաժին 2. Ներքին կազմակերպական կառուցվածքը

Բաժին 3. Ֆինանսական գործառնությունները և գործունեության հիմնական ուղղությունները

Բաժին 4. Ակտիվների ու պասիվների մոտավոր կազմը և կառուցվածքը

Բաժին 5. Շահույթների և վնասների պլանային հաշվարկը

Կանխատեսումների ձևեր

Հաշվեկշռի հաշվարկային նախագծեր (կանխատեսումներ) (ձև 5)

Եկամուտների և ծախսերի նախահաշվարկներ (կանխատեսումներ) (ձև 6)

 

Ձև 5

 

ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ (ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ)
(ՀԱԶ. ԴՐԱՄ)

 

ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐ
ԱԿՏԻՎՆԵՐ I ՏԱՐԻ II ՏԱՐԻ
Կանխիկ դրամական միջոցներ
Հաճախորդներին տրված վարկեր,

այդ թվում`

կարճաժամկետ վարկեր
երկարաժամկետ վարկեր
Այլ բանկային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ
Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ
Հիմնական միջոցներ (հանած մաշվածքը)

այդ թվում`

շենքեր
համակարգիչներ և հաղորդակցման միջոցներ
Ոչ նյութական ակտիվներ (հանած մաշվածքը)
Այլ ակտիվներ
Ընդամենը` ակտիվներ
Պասիվներ
Թղթակցային հաշիվներ
Ցպահանջ ավանդներ
Ավանդներ բանկերից
Ժամկետային ավանդներ
Այլ պարտավորություններ
Հիմնական միջոցների վերագնահատում
Կրեդիտորներ և այլ պարտավորություններ
Ընդամենը` պասիվներ

 

Ձև 6

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐ (ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ)
(ՀԱԶ. ԴՐԱՄ)

 

 

ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

I ՏԱՐԻ

II ՏԱՐԻ

1. Տոկոսային եկամուտներ
1.1. Տեղաբաշխված վարկերի դիմաց ստացված տոկոսներ
1.2. Օվերդրաֆտից ստացված տոկոսներ
1.3. Պետական արժեթղթերից ստացված տոկոսներ
1.4. Ոչ պետական արժեթղթերից ստացված տոկոսներ
1.5. Վարկային քարտերից ստացված տոկոսներ
1.6. Ֆորվարդային, ֆյուչերսային, օպցիոն պայմանագրերից
ստացված տոկոսներ
1.7. Լիզինգից և ֆակտորինգից ստացված տոկոսներ
1.8. Այլ տոկոսային եկամուտներ

Ընդամենը` տոկոսային եկամուտներ

2. Տոկոսային ծախսեր
2.1. Ներգրավված ավանդների դիմաց վճարված տոկոսներ
2.2. Օգտագործված օվերդրաֆտի, օվերնայթի դիմաց վճարված տոկոսներ
2.3. Ֆորվարդային, ֆյուչերսային, օպցիոն պայմանագրերի
դիմաց վճարված տոկոսներ
2.4. Լիզինգի դիմաց վճարված տոկոսներ
2.5. Այլ տոկոսային ծախսեր

Ընդամենը` տոկոսային ծախս

Զուտ տոկոսային եկամուտներ

3. Ոչ տոկոսային եկամուտներ
3.1. Մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտներ
3.2. Գանձապետարանի սպասարկումից և մատուցված այլ
ծառայություններից ստացված եկամուտներ
3.3. Ներդրումներից ստացված շահաբաժիններ
3.4. Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ
3.5. Արտարժութային գործառնություններից ստացված զուտ եկամուտներ
3.6. Արտարժույթի վերագնահատումից ստացված դրական
(բացասական) փոխարժեքային տարբերություն
3.7. Հավատարմագրային գործառնություններից ստացված եկամուտներ
3.8. Բանկի շենքի վարձակալությունից ստացված վարձավճար
3.9. Հիմնական միջոցների օտարումից ստացված եկամուտներ
3.10. Վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ
3.11. Ստացված տույժեր, տուգանքներ
3.12. Այլ ոչ տոկոսային եկամուտներ

Ընդամենը` ոչ տոկոսային եկամուտներ

4. Ոչ տոկոսային ծախսեր
4.1. Աշխատավարձ, դրան հավասարեցված այլ վճարումներ
4.2. Գործուղման ծախսեր
4.3. Հատկացումներ սոցիալական ապահովագրության,
կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամներին
4.4. Հիմնական միջոցների ամորտիզացիոն ծախսեր
4.5. Բանկի շենքի վարձակալության վճար
4.6. Աուդիտային և խորհրդատվական ծառայության գծով ծախսեր
4.7. Վճարված տույժեր, տուգանքներ
4.8. Այլ ծախսեր

Ընդամենը` ոչ տոկոսային ծախսեր

Զուտ ոչ տոկոսային եկամուտներ

5. Հատկացումներ հնարավոր կորուստների պահուստաֆոնդերին
5.1. Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդին
կատարված մասհանումներ
5.2. Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդին
կատարված մասհանումներ
5.3. Դեբիտորական պարտավորությունների և այլ գումարների
(որոնց համար նախատեսված չեն պահուստներ) դուրսգրման ծախսեր

Ընդամենը` մասհանումներ

6. Դուրս գրված ակտիվների վերադարձ
6.1. Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի
հաշվին հետհաշվեկշիռ դուրս գրված վարկերի վերադարձ
6.2. Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդին
մասհանված, բայց դեռևս հետհաշվեկշիռ դուրս չգրված վարկերի վերադարձ
6.3. Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի
հաշվին դուրս գրված արժեթղթերի մարում
6.4. Ծախսերով դուրս գրված դեբիտորական պարտավորությունների և այլ
գումարների (որոնց համար նախատեսված չեն պահուստներ) վերականգնում

Ընդամենը` վերադարձ

Զուտ մասհանումներ

Շահույթ մինչև հարկվելը

   
______________________________________________________________
(Հիմնադիր բանկի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 


____  _____________ 199  թ.

 

 

Հավելված 16

 

Դ Ի Մ ՈՒ Մ Ի  Ձ Ե Վ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն ________________

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու բանկի ________________________

պաշտոնի կամ պաշտոնների անվանումը

պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար որակավորման քննությանը:

Կից ներկայացնում եմ`

- բարձրագույն (միջնակարգ մասնագիտական) կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը (եթե ունեք),

- գիտական աստիճանը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե ունեք),

- կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (կցվում է),

- որակավորման բարձրացման դասընթացներին մասնակցելու վկայականի (վկայականների) պատճենը (պատճենները) (եթե ունեք),

- երկու լուսանկար` 3x4 չափսի:

Դիմող`

_________________
անուն, ազգանուն

_________________
ստորագրություն

 

 

Հավելված 17

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի ______________ 199 _ թ. N __ հրամանի

(գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի _____________199  թ. N __ արձանագրություն), 

_______________________-ին
անուն, ազգանուն

______________________
անձնագրային տվյալներ

տրվել է բանկի ___________________________________________պաշտոնում

պաշտոնի կամ պաշտոնների անվանումը
(պաշտոններում) աշխատելու համար որակավորման դրական եզրակացություն: