Գլխավոր տեղեկություն
Номер
N 1498-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.10.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.10.05/62(434) Հոդ.1200
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.09.2005
Дата вступления в силу
06.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 սեպտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1498-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «2006» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  7-րդ հոդվածի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Կիրառության մեջ դնել Հայաստանի Հանրապետություն  ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2006» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերը:

2. Սահմանել, որ «2005» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի առկայության դեպքում ծխախոտի արտադրանք և ալկոհոլային խմիչք ներմուծողներին կարող են տրամադրվել նաև «2005» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2005 թվականի սեպտեմբերի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության
        վարչապետ
 
            
Ա. Մարգարյան
2005 թ. սեպտեմբերի 22
            Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան