ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2000 թվականի N 696
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 232 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 232 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 17-ի N 548 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրության 30-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության պետը` ի պաշտոնե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |