ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2002 թվականի N 419-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 39 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 18-ի «Ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշների մասին» N 39 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ «ԼԼ 10» նիշերով ավարտվող ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշները տրվում են Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր և այլ պետական մարմինների ղեկավարներին սպասարկող ծառայողական ավտոտրանսպորտային միջոցներին»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|