«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 օգոստոսի 2002 թ. ք. Երևան |
N 193-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ԳՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն գրադարանների գործունեության մասին» Ձև թիվ 6-գմ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 19 օգոստոսի 2002 թ. թիվ 193-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 6-ԳՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Գրադարանների գործունեության մասին» ձև N 6-գմ պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում են գրադարանները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին մինչև հունվարի 25-ը, որն ամփոփը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն` մինչև փետրվարի 10-ը, որն ամփոփը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև փետրվարի 15-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ ա ժ ի ն 1
Շենքային պայմանները
5. Սյունակ 1-ում բերվում է գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը:
6. Սյունակ 2-ում բերվում է գրադարանում առկա ֆոնդերի քանակն արտահայտված գծամետրով:
7. Սյունակ 3-ում բերվում է շենքի վիճակը՝ նշելով համապատասխան կոդը (բավարար է - 1, պահանջվում է հիմնական վերանորոգում - 2, պահանջվում է ընթացիկ վերանորոգում - 3, վթարային է - 4, հարմարեցված է - 5):
8. Սյունակ 5-ում բերվում է ընթեցասրահի ընդհանուր մակերեսը, իսկ սյունակ 6-ում՝ տեղերի քանակը:
Բ ա ժ ի ն 2
Գրքային ֆոնդի շարժը
9. Տող 201-ում բերվում է գրքային ֆոնդի ընդհանուր քանակը տարեսկզբի դրությամբ (սյունակ 1), իսկ ըստ բովանդակության` սյունակներ 2-6-ում:
10. Տող 202-ում բերվում է հաշվետու տարում ստացված գրքերի քանակը (սյունակ 1), իսկ ըստ բովանդակության` սյունակներ 2-6-ում:
11. Տող 203-ում բերվում է դուրս գրված գրքերի քանակը (սյունակ 1), իսկ ըստ բովանդակության` սյունակներ 2-6-ում:
12. Տող 204-ում բերվում է գրքային ֆոնդի ընդհանուր քանակը տարեվերջին (սյունակ 1), իսկ ըստ բովանդակության` սյունակներ 2-6-ում:
13. Տող 205-ում բերվում է տացքը /սպասարկած գրականություն/ (սյունակ 1), իսկ ըստ բովանդակության` սյունակներ 2-6-ում:
14. Նշված տողերին համապատասխան, սյունակ 7-ում բերվում են տեսալսողական նյութերի քանակը, իսկ սյունակներ 8-11-ում` գրքային ֆոնդն ըստ լեզուների:
Բ ա ժ ի ն 3
Ընթերցողների թվաքանակի բաշխվածությունն ըստ տարիքի եվ կրթամակարդակը
15. Ընթերցողների թվաքանակի բաշխվածությունն ըստ տարիքի (սյունակներ 2-6) և ըստ կրթական մակարդակի (սյունակներ 7-10) բերվում են տող 301-ում:
Բ ա ժ ի ն 4
Ներհամակարգային եվ միջգրադարանային բաժանորդ
16. Սյունակ 1-ում բերվում է հաճախումների քանակը:
17. Ստացված գրականության քանակը ներհամակարգային և միջգրադարանային բաժանորդներով բերվում է համապատասխանաբար սյունակներ 2-3-ում:
18. Սյունակ 4-ում բերվում է միջգրադարանային բաժանորդով տրված գրականության քանակը:
Բ ա ժ ի ն 5
Զանգվածային միջոցառումներ
19. Կազմակերպված զանգվածային միջոցառումների ընդհանուր քանակը բերվում է սյունակ 1-ում, որից առանձնացվում է 1-8-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպված միջոցառումների քանակը (սյունակ 2):
20. Սյունակ 3-ում բերվում է գրավոր մատենագիտական տեղեկանքների (գրադարանային աշխատողների կողմից ընթերցողներին տրամադրված գրավոր տեղեկություններ գրքային ֆոնդի մասին) քանակը:
Բ ա ժ ի ն 6
Գրադարանային աշխատողներ
21. Տող 601-ում բերվում է գրադարանային աշխատողների ընդհանուր թվաքանակը (սյունակ 3), իսկ 5 տարվա գրադարանային աշխատանքային ստաժ ունեցողների թվաքանակը (սյունակ 4), և նրանց բաշխվածությունն ըստ կրթական մակարդակի (սյունակներ 5-12):
Բ ա ժ ի ն 7
Ֆինանսական միջոցների ստացումը եվ օգտագործումը
22. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
23. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
24. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
25. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-7-ում:
26. Սյունակ 8-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 9-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 10-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 11-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 12-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում է սյունակ 13-ում,
6) գրադարանային ֆոնդի համալրման համար կատարված ծախսերը բերվում է սյունակ 14-ում,
7) սյունակ 15-ում բերվում է գրադարանի կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
8) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 16-ում:
27. Սյունակ 17-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||
|
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200..թ. համար
Բաժին 1. Շենքային պայմանները
Գրադարանի շենքի ընդհանուր |
Ֆոնդերի |
Գրադարանի շենքի վիճակը |
Ընթերցասրահ | |
բավարար է-1 |
մակերեսը, |
տեղերի քանակը | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
Բաժին 2. Գրքային ֆոնդի շարժը
հազ. օրինակ |
Տողի |
Ընդա- |
այդ թվում՝ ըստ բովանդակության |
Տեսալսո- |
Սյ. 1-ից` ըստ լեզուների | ||||||||
հասարակա -քաղաքական |
բնական գի-տություններ, բժշկություն |
տեխնի- |
մշակույթ, ֆիզկուլ- տուրա և սպորտ |
բանա- |
հայերեն |
ռուսերեն |
||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
201 |
Գրքային ֆոնդը տարեսկզբին |
|||||||||||
202 |
Ստացվել է հաշվետու տարում |
|||||||||||
203 |
Հանվել է հաշվետու տարում |
|||||||||||
204 |
Գրքային ֆոնդը տարեվերջին |
|||||||||||
205 |
Տացքը |
Բաժին 3. Ընթերցողների թվաքանակի բաշխվածությունն ըստ տարիքի և կրթամակարդակի
Տողի |
Ընթերցողների թվաքանակը |
այդ թվում | ||||||||
ըստ տարիքի |
ըստ կրթական մակարդակի | |||||||||
15 և |
16 - 25 |
26 - 40 |
41 - 60 |
61 և |
միջնակարգ /լրիվ/ ընդհանուր |
միջին մասնագիտական |
թերի |
բարձրագույն | ||
Ա |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
301 |
Ընդամենը |
|||||||||
302 |
այդ թվում՝ կանայք |
Բաժին 4. Ներհամակարգային և միջգրադարանային բաժանորդ
Հաճախումների քանակը |
Ստացվել է գրականություն |
Տրվել է գրականություն միջգրադարանային բաժանորդով | |
ներհամակարգային բաժանորդով |
միջգրադարանային բաժանորդով | ||
1 |
2 |
3 |
4 |
Բաժին 5. Զանգվածային միջոցառումներ
Կազմակերպվել են զանգվածային միջոցառումներ |
Գրավոր մատենագիտական տեղեկանք | |
ընդամենը |
այդ թվում՝ 1- 8-րդ դասարանների աշակերտների համար | |
1 |
2 |
3 |
Բաժին 6. Գրադարանային աշխատողներ
Տողի հա-մարը |
Գրադարանային աշխատողների թվաքանակը |
այդ թվում՝ ըստ կրթական մակարդակի | |||||||||
ընդա- |
նրանցից՝ ունեն |
բարձրագույն |
այդ թվում՝ մասնագիտական |
միջին մասնագիտական |
այդ թվում՝ մասնագիտական | ||||||
ընդա- |
այդ թվում՝ կանայք |
ընդա- |
այդ թվում՝ կանայք |
ընդա- |
այդ թվում՝ կանայք |
ընդա- |
այդ թվում՝ կանայք | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
601 |
Ընդամենը |
||||||||||
602 |
այդ թվում՝ կանայք |
Բաժին 7. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
(հազ. դրամ) |
Ֆինանսական միջոցների առկայությունը | Ֆինանսական ծախսեր |
Ֆինան- սական միջոց- ների մնա- ցորդը տարե- վերջին | ||||||||||||||
ընդա- մենը |
այդ թվում | ընդա- մենը |
այդ թվում | |||||||||||||
մնա- |
ֆինանսական մուտքերը |
նյու- |
ոչ նյու- |
գոր- |
աշխա- |
պար- սոցիա- լական ապա- |
գրա- դարա- նային ֆոնդի համա- լրման |
հիմ- նա- վերա- նորոգ- ման, գույքի և սար- քավո- րում- ների ձեռք բերման |
այլ ծախ- սեր | |||||||
ընդա- |
այդ թվում | |||||||||||||||
բյուջեից |
նվիրա- |
վարձա- |
այլ | |||||||||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
Ղեկավար՝ | ||
Կատարող ________________ |
Անուն, ազգանուն_____________ | |
Հեռ.____________________ |
Պաշտոն ___________________ | |
___ _______________ 200 թ. |
Ստորագրություն _____________ | |