«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 օգոստոսի 2002 թ. ք. Երևան |
N 157-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ-Ա (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ապրանքների ամենօրյա վաճառքի հաշվառման մասին» Ձև թիվ-Ա (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ | Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 12 օգոստոսի 2002 թ. թիվ 157-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ-Ա (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում ապրանքների ամենօրյա վաճառքի հաշվառում» Ձև թիվ-Ա պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրված գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպողները:
2. Հաշվետվությունը ներկայացվում է ամսական պարբերականությամբ:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Գ Լ ՈՒ Խ II
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Հաշվետվությունը ներառում է շուկաներում վաճառվող բոլոր տեսակի մթերքները, խոշոր և մանր եղջերավոր անասունները, ծաղիկները և ծաղկի սածիլները: Վաճառվող գյուղատնտեսական արտադրանքի չափի միավորը հաշվետվության մեջ նշվում է կիլոգրամներով, բացառությամբ բուսական յուղի, կաթի` լիտրերով, հավը, սագը, բադը, այլ տեսակի թռչունները` հատով, ձուն` տասնյակով, խոշոր և մանր եղջերավոր անասունները` գլխաքանակով, ծաղիկները և ծաղկի սածիլները` հատով: Հաշվարկը կատարվում է ամեն օր գյուղատնտեսական արտադրանքի շուկաների հաշվարարի կողմից և ամփոփվում յուրաքանչյուր տասներկու օրը մեկ:
5. Հաշվետվությունը ներառում է նախորդ ամսվա 23-ից հաշվետու ամսվա 23-ը ընկած ժամանակաշրջանի տվյալները:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||
|
* - Ծանոթություն - |
Հաշվետվությունը չի բերվում: |