«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հունվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60304005
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 նոյեմբերի 2003 թ. |
N 47-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՁՈՒԿ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև թիվ 1-Ձուկ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
| |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՁՈՒԿ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ձկնորսության և ձկնաբուծության մասին» ՁԵՎ ԹԻՎ 1- ՁՈՒԿ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ձկնորսություն, ձկնաբուծություն գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Հրահանգը կազմված է հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան:
5. «Կատարվել է որս` ընդամենը» թիվ 001 տողով լրացվում է բաց ծովում, առափնյա կամ ներքին քաղցրահամ ջրերում ապրող ձկների, խեցեմորթերի (խեցգետին, ծովախեցգետին, օմար, մանր ծովախեցգետին (կրեվետկա), լանգուստ) և կակղամորթերի, կրիաների, իժերի, ծովային ոզնիների, բնական մարգարտի, սպունգերի ջրիմուռների և այլ նմանատիպ ծովամթերքի ընդամենը կատարված որսը: Այս բաժնում ներառվում են նաև ձկների առաջնային մշակման, բացի ձկնագործարաններում մշակումից, ինչպես նաև ձկնորսության հետ կապված ծառայությունների` ձկնապաշտպանության և հսկողության վրա կատարված ծախսերը:
6. 001 տողից` 002, 003 և 004 տողերում առանձնացվում են համապատասխանաբար ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի վերաբերյալ համապատասխան տվյալները:
7. «Այդ թվում իրացվել է, ընդամենը» թիվ 005 տողով լրացվում են թիվ 001 տողում` «Կատարվել է որս, ընդամենը», բերված ցուցանիշների միայն իրացված ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի ծավալների վերաբերյալ համապատասխան տվյալները:
8. 005 տողից` 006, 007 և 008 տողերում առանձնացվում են համապատասխանաբար ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի իրացման վերաբերյալ համապատասխան տվյալները:
9. «Բուծվել է, ընդամենը» թիվ 009 տողի առաջին և երկրորդ սյունակներում լրացվում է ձկնաբուծարանների և ձկների կլիմայավարժեցման, ձկնամելիորատիվ աշխատանքների, նորածին մանրաձկների, մանր ծովախեցգետինների արտադրության, ջրիմուռների, ոստրեաբուծման և ուրիշ ուտելի ծովաբույսերի աճեցման գործունեության հետ կապված ծառայությունների ընդամենը արժեքը:
10. 009 տողից` 010, 011 և 012 տողերում առանձնացվում են համապատասխանաբար ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի վերաբերյալ համապատասխան տվյալները:
11. «Այդ թվում իրացվել է, ընդամենը» թիվ 013 տողով լրացվում են բուծված ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի միայն իրացված ծավալների վերաբերյալ համապատասխան տվյալները:
12. 013 տողից` 014, 015 և 016 տողերում առանձնացվում են համապատասխանաբար` ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի իրացմանը վերաբերող համապատասխան տվյալները:
13. Աշխատողների ցուցակային թվաքանակը տարվա վերջի դրությամբ` կազմակերպության ցուցակային կազմի աշխատողների թվաքանակն է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ներառյալ այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից դուրս եկածների թվաքանակի տարբերությունը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության |
1. Ազգային վիճակագրական ծառայություն |
Ձկնաբուծության, ձկնորսության գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը |
Ով է ներկայացնում _________________________________ (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I (փոստային դասիչ) Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ 1-ՁՈՒԿ (ամսական)
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական
| |||||||||||
Չլրացնել ò | ||||||||||||
| ||||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200 թ. __________________ ամիս
Ցուցանիշի անվանումը
|
Տողի |
Հաշվետու |
Նախորդ տարվա |
Հաշվետու |
Նախորդ տարվա |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
|
|
|
|
|
|
Կատարվել է որս` ընդամենը |
001 |
|
|
|
|
այդ թվում` ձկան |
002 |
|
|
|
|
խեցեմորթերի |
003 |
|
|
|
|
այլ |
004 |
|
|
|
|
Այդ թվում իրացվել է, ընդամենը |
005 |
|
|
|
|
այդ թվում` ձուկ |
006 |
|
|
|
|
խեցեմորթեր |
007 |
|
|
|
|
այլ |
008 |
|
|
|
|
Բուծվել է` ընդամենը |
009 |
|
|
X |
X |
այդ թվում` ձուկ |
010 |
|
|
X |
X |
խեցեմորթեր |
011 |
|
|
X |
X |
այլ |
012 |
|
|
X |
X |
Այդ թվում իրացվել է, ընդամենը |
013 |
|
|
|
|
այդ թվում` ձուկ |
014 |
|
|
|
|
խեցեմորթեր |
015 |
|
|
|
|
այլ |
016 |
|
|
|
|
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ________ մարդ
Ղեկավար |
________________ |
___________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
________________ |
__ ______200__թ. |