ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2002 թվականի N 141
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 26-ի N 153 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահության ֆինանսավորման բարելավման և առողջության առաջնային պահպանման զարգացում» վարկային ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ առողջապահության նախարարություն
Ա. Մկրտչյան |
- ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ) |
Հ. Դարբինյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Լ. Յոլյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ |
Մ. Երանոսյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գլխավոր վարչության պետ |
Վ. Պողոսյան |
- ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ |
Ա. Թունյան |
- ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ |
Գ. Ստեփանյան |
- ՀՀ առողջապահության նախարարության գործերի կառավարիչ |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարության «ԱԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |