Գլխավոր տեղեկություն
Номер
N 894-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.08.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.20/46(418) Հոդ.888
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.2005
Дата вступления в силу
08.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2005 թվականի N 894-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1592-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 3-րդ կետում «6 ամիս» բառերը փոխարինել «8 ամիս» բառերով.

բ) որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգում`

1-ին աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

Աղյուսակ1

    

«

Ցուցանիշի անվանումը

Նորմը` ըստ բենզինի մակնիշի

նորմալ

ռեգուլյար

պրեմիում

սուպեր

1

2

3

4

5

1. Ճայթյունակայունությունը.

 

 

 

 

օկտանային թիվը որոշված հետազոտական մեթոդով, ոչ պակաս

80

91

95

98

օկտանային թիվը որոշված շարժիչային մեթոդով, ոչ պակաս

76

81

85

88

2. Կապարի պարունակությունը, մգ/դմ3, ոչ ավելի.
մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը
2006 թվականի նոյեմբերի 1-ից   

10
5

5
5

3. Խտությունը 15օC ջերմաստիճանում, կգ/մ3

700-750

720-775

4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ ավելի.
մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը
2006 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2010
թվականի հունվարի 1-ը
2010 թվականի հունվարի 1-ից

 


500

500
500

 

150

50
10

5. Ածխաջրածինների ծավալային մասը, %,
ոչ ավելի

 

 

արոմատիկ

-

35,0

օլեֆիններ

-

21,0

18,0

18,0

6. Բենզոլի ծավալային մասը, %, ոչ ավելի

5,0

1,0

7. Թթվածնի զանգվածային մասը, %, ոչ ավելի

-

2,7

8. Օքսիդիչների ծավալային մասը, %, ոչ ավելի

 

 

մեթանոլ

-

3,0

էթանոլ

-

5,0

իզոպրոպիլ սպիրտ

-

10,0

իզոբութիլ սպիրտ

-

10,0

եռաբութիլ սպիրտ

-

7,0

եթերներ (C5 և ավելի)

-

15,0

այլ օքսիդիչներ

-

10,0

»,


2-րդ աղյուսակում`

«Նորմը` ըստ դասերի» սյունակում «B» տառը փոխարինել «A» տառով, նույն սյունակի 1-ին կետի «ոչ ավելի» տողում «70,0» թիվը փոխարինել «60,0» թվով,

«Ցուցանիշի անվանումը» սյունակը «150օ C (E 150)» թվերից հետո լրացնել «ոչ պակաս» բառերով,

9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. 2-րդ աղյուսակում ներկայացված տառային նշագրերով ավտոմոբիլային բենզինի գոլորշիացման դասերը բաժանվում են ըստ սեզոնների`

A` ամառային դաս (տաք ժամանակահատված)` մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը,

C1 ` անցումային դաս` մարտի 1-ից մինչև մայիսի 1-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը,

F` ձմեռային դաս` դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը»,

10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Դիզելային վառելիքները բաժանվում են 2 տեսակի`

ավտոմոբիլային դիզելային վառելիքներ,

այլ տեխնիկայի արագընթաց դիզելային և գազատուրբինային շարժիչային վառելիքներ (այսուհետ` դիզելագազատուրբինային վառելիքներ):

Ավտոմոբիլային դիզելային վառելիքների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները` ըստ սեզոնի դասերի, ներկայացված են 3-րդ աղյուսակում, դիզելագազատուրբինային վառելիքներինը` 3 ա աղյուսակում:

Աղյուսակ 3. Ավտոմոբիլային դիզելային վառելիքների ցուցանիշները և նորմերը

Ցուցանիշի անվանումը

Նորմը` ըստ

A դասի

4-րդ դասի

1. Ցետանային թիվը, ոչ պակաս կամ

51,0

47,0

    ցետանային ցուցիչը, ոչ պակաս

46,0

43,0

2. Խտությունը 15օC ջերմաստիճանում, կգ/մ3

820-845

800-840

3. Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների զանգվածային մասը, %, ոչ ավելի

11

4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ ավելի.
մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը
2006 թվականի նոյեմբերի 1-ից մինչև  2010 թվականի հունվարի 1-ը
2010 թվականի հունվարի 1-ից

350
50
10

5. Բռնկման ջերմաստիճանը, օC, ոչ ցածր՝

55

6. Ածխածնի մնացորդը (կոքսելիությունը) 10 % նստվածքում, %, ոչ ավելի

0,30

7. Մածուցիկությունը՝ 40օC ջերմաստիճանում, մմ2

2,0-4,5

1,2-4,00

8. Պղտորման ջերմաստիճանը, օC, ոչ բարձր

0

մինուս 34

9. Ֆրակցիոն կազմը.

 

95 % թորման ջերմաստիճանը (թորման վերջը), օC, ոչ բարձր

360

180օC ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ բարձր

-

10

250օ C ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ բարձր

65

-

340օ C ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ ցածր

-

95

350օ C ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ ցածր

85

-

   Աղյուսակ 3ա. Դիզելագազատուրբինային վառելիքների ցուցանիշները և նորմերը

Ցուցանիշի անվանումը

Նորմը` ըստ

A դասի

4-րդ դասի

1. Ցետանային թիվը, ոչ պակաս

45

2. Խտությունը 20օC ջերմաստիճանում, կգ/մ3, ոչ բարձր

860

840

3. Ծծմբաջրածնի պարունակությունը

Բացակայում է

4. Ծծմբի զանգվածային մասը, մգ/կգ, ոչ ավելի

500

5. Բռնկման ջերմաստիճանը որոշված փակ հալքանոթում, օC, ոչ ցածր

 

 

ընդհանուր նշանակության դիզելների համար,

40

35

ջերմաքարշ և նավային դիզելների ու գազատուրբինների համար


61


40

6. Ածխածնի մնացորդը (կոքսելիությունը) 10 % նստվածքի, %,
ոչ ավելի

0,20

0,30

7. Կինեմատիկական մածուցիկությունը 20օC դեպքում, մմ2/վ


3,0-6,0


1,8-5,0

8. Պղտորման ջերմաստիճանը, օC, ոչ բարձր

մինուս 5

մինուս 25

9. Ֆրակցիոն կազմը`

 

 

50 % թորման ջերմաստիճանը, օC, ոչ բարձր

285

280

95 % թորման ջերմաստիճանը (թորման վերջը), օC, ոչ բարձր


370


340

11-րդ կետում «1, 2 և 3-րդ» թվերը փոխարինել «1, 2, 3 և 3ա» թվերով,

12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Դիզելային վառելիքի սեզոնային դասերը` 3-րդ և 3ա աղյուսակներում ներկայացված նշագրերով, բաժանվում են հետևյալ դասերի`

A` ամառային դաս` ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը,

4-րդ դաս` նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը»,

16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Ավտոմոբիլային բենզինի իրացման կետերի բաշխիչ պոմպասյուների վրա պետք է մակնշված լինեն բենզինի մակնիշը, օկտանային թիվը` որոշված հետազոտական մեթոդով:

Դիզելային վառելիքների բաշխիչ պոմպասյուների վրա պետք է լինեն մակնշված դիզելային վառելիքի տեսակը (ավտոմոբիլային դիզելային վառելիք կամ դիզելագազատուրբինային վառելիք) և ցետանային թիվը, «ԱՄԱՌԱՅԻՆ» (A ամառային սեզոնի համար) կամ «ՁՄԵՌԱՅԻՆ» (4-րդ դասի ձմեռային սեզոնի համար) մականշվածքը:

Եթե ավտոմոբիլային բենզինում (1-ին աղյուսակի 4-րդ կետ) և ավտոմոբիլային դիզելային վառելիքում (3-րդ աղյուսակի 4-րդ կետ) ծծմբի պարունակությունը չի գերազանցում 10 մգ/կգ-ից, ապա ավտոմոբիլային բենզինի և ավտոմոբիլային դիզելային վառելիքի պոմպասյուների վրա կարող են լրացուցիչ նշվել «Ծծումբ չի պարունակում» մականշվածքը».

32-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը վառելիքների համապատասխան փոխադրական տարաների վրա և ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող է նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ հաստատված ձևի համապատասխանության նշան` կիրառելով համապատասխանությունը հավաստող սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագիրը».

36-րդ կետում «5ս սխեմայի դեպքում» բառերը փոխարինել «5ս սխեմայի դեպքում` 36 ամիս, 6ս սխեմայի դեպքում» բառերով,

Vlll բաժնի`

5-րդ աղյուսակից հանել «ԳՕՍՏ 1461» և «ԳՕՍՏ 6321 (ԻՍՕ 2160)» ստանդարտների նշագրերով տողերն ամբողջությամբ, «ԻՍՕ 4264» և «ԵՆ 12916» ստանդարտի նշագրերը համապատասխանաբար փոխարինել «ՀՍՏ ԻՍՕ 4264» և «ՀՍՏ ԵՆ 12916» ստանդարտների նշագրերով,

5-րդ աղյուսակը լրացնել հետևյալ տողերով.

«

ԳՕՍՏ 17323

Վառելիքներ շարժիչների համար. Մերկապտանային և ծծմբաջրածնային ծծմբի որոշման պոտենցոմետրիկ տիտրման մեթոդ

ԳՕՍՏ 29040

Բենզիններ. Բենզոլի և արոմատիկ ածխաջրածինների գումարային պարունակության որոշման մեթոդ

ԵՆ 1601

Նավթամթերք հեղուկ. Բենզին ոչ էթիլացված. Թթվածին պարունակող օրգանական միացությունների և թթվածնի ընդհանուր պարունակության որոշման գազաքրոմատագրաֆիկական (O-FID) մեթոդ

»,

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի օգոստոսի 8-ից:


Հայաստանի Հանրապետության 
վարչապետ

Ա. Մարգարյան

    

2005 թ. հուլիսի 2
Երևան