Գլխավոր տեղեկություն
Номер
N 144-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.04.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.04.17/11(220) Հոդ.129
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
15.03.2006
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
15.03.2006
Дата вступления в силу
27.04.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11006090


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 մարտի 2006 թ.   
ք. Երևան

N 144-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ 40-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 6-րդ, 15 հոդվածի 6-րդ, 16 հոդվածի 3-րդ, 4-րդ, 37 հոդվածի 10-րդ կետերի, ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 19-րդ, 28-րդ կետերի, ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 2-րդ գլխի 10-րդ կետի «ժԷ» և «ժթ» ենթակետերը.
 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել ՀՀ ԿԳ նախարարի 2005թ. փետրվարի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգ»-ի մասին թիվ 40-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումը` համաձայն հավելվածի /կցվում է/:

2. Հանրակրթության վարչությանը /պետ` Ն. Հովհաննիսյան/, օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/, 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ն. Ղուկասյանին:

Նախարար`    

Ս. Երիցյան


Հավելված

Հաստատված է
ՀՀ կրթության և գիտության նախարարի
15.03.2006 թ. թիվ 144-Ն հրամանով

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2005թ. փետրվարի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգ»-ի մասին թիվ 40-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

1. Կարգի 22-րդ կետը լրացնել նոր` երրորդ պարբերությամբ.

«Տարեկան կամ քննական մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող VIII և X դասարանների աշակերտներին թույլատրվում է այդ առարկայից վերաքննություն հանձնել վերջին քննությունից հետո եռօրյա ժամկետում»:

2. Կարգի`

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան