ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի «լիազոր մարմին՝ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «լիազոր մարմին՝ խաղային գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող մարմին» բառերով:
Հոդված 2. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով լիազոր մարմին հանդիսացող ֆինանսների նախարարությունում հարուցված և ընթացիկ վարչական վարույթներն իրականացնում է ֆինանսների նախարարությունը, իսկ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթներն իրականացնում է խաղային գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող մարմինը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 26 Երևան ՀՕ-50-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական:
