ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին
«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) պարտավոր են ապահովել ներքին գործերի նախարարությանը 24/7 ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրումը օդանավակայանների մուտքերն ու ելքերը տեսանկարահանող տեսահսկման համակարգերին: Տեսահսկվող տարածքի տեսանելի հատվածում պետք է փակցված լինի «Տարածքը տեսահսկվում է ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 9-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 28 Երևան ՀՕ-68-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական:
