ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) հավելվածի 15-րդ կետում՝
1) հանել «պետություն-մասնավոր գործընկերության զարգացման,» բառերը.
2) «և գյուղատնտեսությանը պետական աջակցության» բառերը փոխարինել «, գյուղատնտեսությանը պետական աջակցության և խաղային գործունեության» բառերով:
Հոդված 2. Օրենքի հավելվածի 17-րդ կետում՝
1) «բյուջետային գործընթացի կազմակերպման,» բառերից հետո լրացնել «հանրային ներդրումների կառավարման,» բառերով.
2) «խաղային գործի,» բառերը փոխարինել «պետություն-մասնավոր գործընկերության զարգացման,» բառերով:
Հոդված 3. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 26 Երևան ՀՕ-46-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական
