ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 1995 թ. N 215
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1989 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 371 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1989 թվականի հուլիսի 25-ի «Երկրաշարժից տուժած քաղաքացիներին Հայկական ԽՍՀ բնակավայրերում հաշվառման վերցնելու և բնակարան հատկացնելու կարգի մասին» N 371 որոշմամբ հաստատված` երկրաշարժից տուժած քաղաքացիներին Հայկական ԽՍՀ բնակավայրերում հաշվառման վերցնելու և բնակարան հատկացնելու կարգի մասին ժամանակավոր կանոնադրության 2-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «իսկ Լենինական և Կիրովական քաղաքներում` անկախ բնակության ժամկետներից: Նշված քաղաքացիներին բնակելի շենք տրվում է տվյալ բնակավայրում երկրաշարժից տուժած քաղաքացիներին բնակարանով ապահովելուց հետո» բառերը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
