ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 942-Ա |
«14» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3758-Ա որոշմամբ ստեղծված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ինչպես նաև հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռք բերված հողամասերը հրապարակային սակարկություններով (աճուրդներով) տրամադրման կամ օտարման նպատակով ստեղծված հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման ու հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման հանձնաժողովների կողմից արձանագրություններով ներկայացված առաջարկությունները:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 463-464-րդ, հողային օրենսգրքի 67-ից 70-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 2-րդ գլխով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 8.1-րդ գլուխներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշմամբ.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող հողամասերը ներկայացնել աճուրդով օտարման՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա հողամասի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3․ Հանձնարարել Երևանի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասերում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի14.03.2025 թ. հ. 942-Ա որոշման |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
N |
Հողամասի հասցեն /գտնվելու վայրը/ տարածա-գնահատման գոտին |
Հողի կադաստրային ծածկագիրը |
Մակերեսը /քմ/ |
Հողամասի նպատակային նշանակությունը |
Հողամասի գործառ- նական նշանա- կությունը |
1քմ հողամասի մեկնարկային գինը /ՀՀ դրամ/ |
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան | ||||||
1 |
Գոգոլի փողոց, հ.4/8 /5-րդ գոտի/ |
01-012-0341- 0586 |
418.47 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատման |
80.000 |
Դավթաշեն վարչական շրջան | ||||||
2 |
Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.9/19 /7-րդ գոտի/ |
01-004-0082- 0048 |
790.33 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատման |
50.000 |
3 |
Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.13/29 /7-րդ գոտի/ |
01-004-0016- 0037 |
612.48 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատման |
50.000 |
Էրեբունի վարչական շրջան | ||||||
4 |
Չերնիշևսկու փողոց, հ.22/6 /5-րդ գոտի/ |
01-005-0135- 0226 |
193.8 |
Բնակավայրերի |
Հասարակական կառուցապատման |
120.000 |
Նորք-Մարաշ վարչական շրջան | ||||||
5 |
Գ.Հովսեյան փողոց, հ.62/15 /6-րդ գոտի/ |
01-009-0090- 0756 |
319.34 |
Բնակավայրերի |
Բնակելի կառուցապատման |
70.000 |
Նոր Նորք վարչական շրջան | ||||||
6 |
Հ. Թևոսյան փողոց, հ.1/13, /6-րդ գոտի/ |
01-008-0201- 0042 |
1466.8 |
Բնակավայրերի |
Հասարակական կառուցապատման |
65.000 |
Շենգավիթ վարչական շրջան | ||||||
7 |
Արտաշատի խճուղի, հ. 2/11, /8-րդ գոտի/ |
01-011-0447- 0073 |
2000.0 |
Բնակավայրերի |
Հասարակական կառուցապատման |
40.000 |
8 |
Արտաշատի խճուղի, հ. 2/12, /8-րդ գոտի/ |
01-011-0447- 0072 |
994.22 |
Բնակավայրերի |
Հասարակական կառուցապատման |
40.000 |
9 |
Ներքին Չարբախի 1-ին փողոց, հ.3/5 /10-րդ գոտի/ |
01-011-0156- 0020 |
4093.75 |
Արդյունաբերու- թյան, ընդերքօգտա- գործման և այլ արտադրական |
Արդյունաբերական օբյեկտների |
20.000 |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
