ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.3-րդ կետով.
«9.3) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի (այսուհետ՝ Մրցութային խորհուրդ) կազմում անդամ նշանակելու վերաբերյալ դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Ազգային ժողովի խորհրդին առաջադրելու Մրցութային խորհրդի անդամի թեկնածու.»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
«20) Կանոնակարգի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9.3-րդ կետով նախատեսված դեպքում Ազգային ժողովի խմբակցությունները Մրցութային խորհրդի անդամի թեկնածու առաջադրելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, նշանակում են Մրցութային խորհրդի անդամ՝ Ազգային ժողովի խմբակցությունների առաջադրած թեկնածուների կազմից:»։
Հոդված 3. Օրենքի 139-րդ հոդվածի 3-րդ մասում «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով:
Հոդված 4.
1. Սույն օրենքը, բացառությամբ 3-րդ հոդվածի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. ապրիլի 17 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2021 թվական: