ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2021 թվականի N 402-Ա
«ԴԱՐԴԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին թիվ ՍՆԴ/1755/04/19 սնանկության գործի շրջանակներում հարուցված թիվ 06978361 կատարողական վարույթի ընթացքում կնքել հաշտության համաձայնություն՝ սույն որոշման հավելվածով սահմանված հիմնական պայմաններով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականիմարտի 25-ի N 402-Ա որոշման |
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
քաղ. Երևան
_____________2021 թ.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը՝ ի դեմս _____________________ _____________________ -ի (այսուհետ՝ նախարարություն), մի կողմից և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս ___________________________-ի (այսուհետ՝ ընկերություն), մյուս կողմից (այսուհետ` միասին կողմեր), նկատի ունենալով, որ թիվ ՍՆԴ/1755/04/19 սնանկության գործի շրջանակներում հարուցված է թիվ 06978361 կատարողական վարույթը, և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, կնքեցին սույն հաշտության համաձայնությունը (այսուհետ՝ համաձայնություն) հետևյալի մասին՝
1. Կողմերը հաստատում են, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դարդան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի ապրիլի 7-ին կնքված N 01 պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) հիման վրա ընկերության վարկի հիմնական գումարի չվճարված մասը (առանց հաշվարկված տոկոսագումարի և տույժի) կազմում է 1,015,317.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
2. Կողմերը գալիս են համաձայնության առ այն, որ համաձայնության 1-ին կետում նշված գումարը և վարկի մնացորդի նկատմամբ պայմանագրով սահմանված տոկոսագումարն ընկերությունը պարտավորվում է վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ սկսած 2021 թվականի մայիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ՝ ամսական 16,377.42 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ մայր գումարի և մնացորդի նկատմամբ պայմանագրով սահմանված տոկոսագումարի մարումներ կատարելու միջոցով՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը ներառյալ:
3. Կողմերը գալիս են համաձայնության առ այն, որ մինչև 2021 թվականի մայիսի 20-ը ընկերությունը պարտավորվում է միանվագ վճարել մինչև սույն համաձայնությունը կնքելու պահը վարկի չվճարման արդյունքում ժամկետանց գումարների նկատմամբ հաշվարկված տույժը և մինչև 2021 թվականի մայիսի 20-ը վարկի հիմնական գումարի նկատմամբ հաշվարկված և չվճարված տոկոսագումարը (ներառյալ մինչև սույն համաձայնությունը կնքելու պահը ժամկետանց տոկոսագումարը):
4. Ընկերությունն իրավունք ունի վաղաժամկետ մարելու սույն համաձայնության 1-ին կետում նշված վարկի գումարը, ինչպես նաև վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսագումարը:
5. Ընկերությունը պարտավորվում է մինչև 2021 թվականի հունիսի 1-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 900001037507 հաշվեհամարին վճարել թիվ ՍՆԴ/1755/04/19 սնանկության գործով նախարարության կողմից 500,000 դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը:
6. Պայմանագրով ստանձնած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով գրավադրված գույքի նկատմամբ նախարարության գրավի իրավունքը պահպանվում է մինչև ընկերության կողմից սույն համաձայնությունով ամրագրված պարտավորությունների լրիվ կատարումը:
7. Ընկերության կողմից սույն համաձայնության պայմանների յուրաքանչյուր խախտում հիմք է հանդիսանում սույն համաձայնությունը հաստատող դատական ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարողական թերթ ստանալու և հարկադիր կատարման ներկայացնելու համար:
8. Կողմերը հավաստում են, որ տեղյակ են սույն հաշտության համաձայնությունից բխող իրավական հետևանքների մասին:
9. Համաձայնությունը կազմված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակից. կողմերից յուրաքանչյուրին մեկական օրինակ և մեկ օրինակ դատարանի հաստատմանը ներկայացնելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
26.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |