ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հուլիսի 1-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածի աղյուսակի «Քննչական կոմիտե» բաժինը
«Մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ |
4.25» |
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական |
4.75 |
Քննչական կոմիտեի նախագահի օգնական |
4.50 |
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար |
4.50 |
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի օգնական |
3.50»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-292-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական: