ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2009 թվականի N 737-Ա
«ՇԱՆՍԻ-ՆԱԻՐԻՏ» ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 10-ի N 972 որոշման և «Նաիրիտ» բաց բաժնետիրական ընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սինթեթիկ կաուչուկների «Շանսիի» խմբային բաժնետիրական ընկերության կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում քլորոպրենային կաուչուկների արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության ստեղծման մասին 2003 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի`
1. «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործունեության հետ կապված հարցերի համակարգումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:
(1-ին կետը փոփ. 20.06.14 N 569-Ա, 23.02.17 N 170-Ա, 06.04.20 N 419-Ա)
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության կանոնադրությամբ սահմանված կարգով ձեռնարկության խորհրդի հայկական կողմի անդամների փոփոխությունը`
«Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամներ առաջադրել`
Հ. Բատիկյան |
- ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար
|
Ս. Պապիկյան |
- ՀՀ փոխվարչապետ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ)
|
Ս. Հովհաննիսյան |
- «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունում հայկական կողմի ներկայացուցիչ
|
Մ. Թոռչյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ |
3. (կետն ուժը կորցրել է 23.02.17 N 170-Ա)
4. ՀՀ փոխվարչապետ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ) Սուրեն Պապիկյանին՝ առնվազն տարեկան մեկ անգամ տեղեկատվություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործունեության, տնօրենների խորհրդի օրակարգերում ընդգրկված ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի մասին և դրանց կապակցությամբ տնօրենների խորհրդում քվեարկել միայն համապատասխան լիազորություններ ստանալուց հետո։
(4-րդ կետը խմբ. 23.02.17 N 170-Ա, փոփ. 06.04.20 N 419-Ա, 07.12.20 N 1327-Ա, 11.10.21 N 1131-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. սեպտեմբերի 4 Երևան |
|