Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-60
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.06.2016-25.06.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.06.23/14(112)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.05.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.06.2000
Дата вступления в силу
01.07.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2000 թվականի մայիսի 17-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 03.04.01 ՀՕ-172)

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը և կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը:

2. Ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

3. Ուսումնասիրությունը տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական ու փաստացի գործունեության վիճակը` վերջինիս ներկայացրած հաշվապահական հաշվեկշռի, ֆինանսական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների հիման վրա, ստուգումն իրականացնող մարմնի կողմից ստուգող մարմնում` պարզաբանելու նպատակով իրականացվող ներքին ընթացակարգ է, բացառությամբ սույն կետի ութերորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Հարկային մարմինները կարող են անցկացնել տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմին ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարագրերի, ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունների և օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների (այսուհետ սույն հոդվածում՝ հաշվետվություններ) կամերալ (գրասենյակային) ուսումնասիրություններ:

Կամերալ ուսումնասիրության նպատակն է պարզել հարկերի և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվարկման ճշտությունը, միևնույն հաշվետվության ցուցանիշների, տվյալների և թվաբանական հաշվարկների ճշտությունը, տարբեր հաշվետվություններում առկա համադրելի ցուցանիշների կամ տեղեկությունների համապատասխանությունը, հաշվետվություններում արտացոլված ցուցանիշների և տեղեկությունների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկությունների հետ:

Սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրությունը իրականացվում է հարկային մարմնի գրասենյակում` առանց տնտեսավարող սուբյեկտին այցելության և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի:

Կամերալ ուսումնասիրության (բացառությամբ սույն կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված դեպքի) արդյունքում հաշվետվություններում խախտումներ, անճշտություններ, անհամապատասխանություններ (այսուհետ սույն հոդվածում` խախտումներ) հայտնաբերելու դեպքում դրա վերաբերյալ կազմվում է արձանագրություն (երկու օրինակից), որը ուսումնասիրություն անցկացնող հարկային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոստով կամ առձեռն տրամադրում է տնտեսավարող սուբյեկտին: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հինգ աշխատանքային օրվա ընթացքում արձանագրված խախտումների հետ համաձայնելու դեպքում հարկային մարմին է ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ճշտված (ճշգրտված) հաշվետվությունը կամ հաշվետվությունները: Արձանագրված խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հարկային մարմին է ներկայացնում իր գրավոր առարկությունները:

Եթե հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ շրջանառության հարկ վճարողը որևէ հաշվետու ժամանակաշրջանում խախտել է «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջները, ապա հարկային մարմինը վերադաս հարկային մարմնի սահմանած ձևով խախտման վերաբերյալ կազմում է արձանագրություն, որում նշվում են`

1) արձանագրության համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.

2) ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց պաշտոնը, անունը, ազգանունը.

3) տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը.

4) հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակաշրջանները), որի (որոնց) ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է խախտում.

5) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջների խախտման նկարագիրը:

Սույն պարբերությանը համապատասխան իրականացվող կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արձանագրության հիման վրա հարկային մարմինը կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքները մեկ աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է ստուգման ակտի նախագծով, որն արձանագրության հետ ակտի նախագծի կազմմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով: Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետներում կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են ստուգման ակտով:

(պարբերությունն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-242-Ն)

Հարկային մարմինը նշված գրավոր առարկությունները կցում է տնտեսավարող սուբյեկտի հարկային գործին և կարող է դրանք օգտագործել միայն սույն օրենքով նախատեսված ստուգումների ժամանակ: Ինչ վերաբերում է նշված խախտումների հետևանքով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներին, ապա այդ խախտումների հիմքով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների կրկնակի ստուգումներ կարող են անցկացվել միայն սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:

(պարբերությունն ուժը կորցրել է 23.06.11 ՀՕ-243-Ն)

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հարկային մարմինների կողմից հաշվեգրվող հարկերի մասով տնտեսվարող սուբյեկտի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների որոշման, տվյալ հարկատեսակի հաշվանցումների ճշտության արձանագրման (այսուհետ՝ սույն օրենքի իմաստով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի), պետական բյուջե վճարվող պարտադիր վճարների օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման, հսկիչ գնումների իրականացման, Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի դրույթներին համապատասխան՝ օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու, արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման նպատակով հարկային մարմինները կարող են իրականացնել ուսումնասիրություններ: Տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով հսկիչ գնումներ կարող է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Սույն կետի ութերորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների անցկացման ընթացակարգերը (այսուհետ՝ ուսումնասիրությունների անցկացման կարգերը) սահմանվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածներով:

Սույն օրենքի հավելվածներով սահմանվում են`

1) հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի, պետական բյուջե վճարվող պարտադիր վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման ուսումնասիրությունների անցկացման կարգը` համաձայն 1-ին հավելվածի:

Ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի մասով հարկային հաշվանցումների, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշների շարժի և դրոշմավորման կանոնների պահպանման ուսումնասիրությունների իրականացման առանձնահատկությունները սահմանվում են այդ հարկատեսակների մասին օրենքներով.

2) հարկային մարմնի կողմից հսկիչ գնումների անցկացման կարգը` համաձայն 2-րդ հավելվածի.

2.1) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից հսկիչ գնումների անցկացման կարգը` համաձայն հավելված 2.1-ի.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի դրույթներին համապատասխան՝ օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու նպատակով հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների անցկացման կարգը՝ համաձայն 3-րդ հավելվածի:

4) տնտեսավարող սուբյեկտների մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման իրականացման կարգը` համաձայն 4-րդ հավելվածի:

Սույն կետի ութերորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտի հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով, իսկ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 28-րդ հոդվածները կիրառելիս հսկիչ գնման արդյունքները կիրառվում են միայն հսկիչ գնմամբ արձանագրված արտադրատեսակների և ապրանքների նկատմամբ: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` սույն կետի ութերորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են տնտեսվարող սուբյեկտի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտման հարցի քննարկման նպատակով:

Սույն օրենքով նախատեսված տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց և ստուգում իրականացնող անձանց իրավունքներն ու պարտականությունները գործում են սույն կետի ութերորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների անցկացման դեպքերում:

Սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրությունների ընթացքում լրացուցիչ հարկերի և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորություններ չեն առաջանում, բացառությամբ`

1) սույն կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ կամերալ (գրասենյակային) ուսումնասիրությունների արդյունքում հարկային մարմնի հայտնաբերած խախտումները տնտեսավարող սուբյեկտի կողմից ընդունվելու և ճշգրտված հաշվետվություններ ներկայացվելու, ինչպես նաև սույն կետի վեցերորդ պարբերությանը համապատասխան կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքում խախտումներ հայտնաբերելու ու ստուգման ակտով հարկային պարտավորությունների վերահաշվարկման դեպքերի.

2) հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի մեծության արձանագրման նպատակով իրականացվող ուսումնասիրության դեպքի.

3) սույն օրենքի N 4 հավելվածով սահմանված կարգով իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի արձանագրման դեպքերի:

Սույն կետով նախատեսված ուսումնասիրությունն իրականացվում է նաև հարկ վճարողի (ապահովադրի) գրավոր դիմումի հիման վրա: 

4. Ստուգումները կարող են լինել թեմատիկ` ուղղված տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն, կամ համալիր` ուղղված տնտեսավարող սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակը պարզելուն: Թեմատիկ են հարկային, մաքսային, պարտադիր սոցիալական ապահովության, բնօգտագործման, բնապահպանական և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումները, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները, գործունեության առանձին տեսակի իրականացման լիցենզիայի հիման վրա իրականացվող գործունեության ստուգումները, սահմանված տնտեսական նորմատիվների պահպանման վիճակի, արժեթղթերի գրանցամատյանը վարելու և դրանով իրականացվող գործառնությունների ստուգումը, արժութային գործառնությունների ստուգումը, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի, երկակի նշանակության ապրանքների արտահանման և երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության հետ կապված գործունեությանը ներկայացվող պահանջներին համապատասխանության, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, ապրանքների և տեխնոլոգիաների` ներկայացված ելակետային տվյալներին համապատասխանության և նման այլ ստուգումները աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները, կենսաթոշակային օրենսդրության կիրառմանը և անհատական հաշվառման տվյալների բազայի վարմանն ուղղված ստուգումները, վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման և իրականացման, պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վիճակագրական տվյալների տեղեկությունների հավաստիության ճշտմանն ուղղված ստուգումները, երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների կիրառման ընթացքի նկատմամբ ստուգումները, սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները:

Համալիր է ֆինանսատնտեսական գործունեության ստուգումը, որը կատարվում է հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների, հաշվեկշռի, սկզբնական հաշվառման փաստաթղթերը լրացնելու (կազմելու) ճշտությունը պարզելու միջոցով և նպատակ ունի վեր հանել ստուգվող օբյեկտի ֆինանսատնտեսական գործունեության վերջնական կամ միջանկյալ արդյունքները` կապված սեփական և փոխառու դրամական ու ապրանքային միջոցների օգտագործման նպատակայնության և արդյունավետության հետ: Համալիր ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ պահանջելու բացառիկ իրավունքը պատկանում է տնտեսավարող սուբյեկտի բաժնետերերին, փայատերերին, հիմնադիրներին կամ անդամներին` օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում:

5. Սույն օրենքը չի տարածվում պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված քաղաքացիաիրավական գործարքների հիման վրա պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված պայմանագրի շրջանակներում պետական մարմնի կողմից որպես գործարքի կողմ իրականացվող ստուգումների վրա:

6. Սույն օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած այլ անձանց գործունեության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում իրականացվող վերահսկողության, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողության, հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները, տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի նկատմամբ բաժնետերերի, փայատերերի, հիմնադիրների կամ անդամների կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի տարածքային ու կառուցվածքային ստորաբաժանումների նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները:

(1-ին հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-172, 14.12.01 ՀՕ-282, 24.09.03 ՀՕ-8-Ն, 11.07.04 ՀՕ-103-Ն, 08.12.04 ՀՕ-34-Ն, 14.12.04 ՀՕ-186-Ն, լրաց., փոփ. 08.07.05 ՀՕ-152-Ն, 08.12.05 ՀՕ-250-Ն, լրաց. 15.12.05 ՀՕ-28-Ն, 07.07.06 ՀՕ-162-Ն, 22.02.07 ՀՕ-108-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-10-Ն, լրաց., փոփ., խմբ. 11.10.07 ՀՕ-214-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-237-Ն, լրաց. 06.12.07 ՀՕ-297-Ն, 08.04.08 ՀՕ-37-Ն, 17.06.08 ՀՕ-121-Ն, 21.08.08 ՀՕ-144-Ն, փոփ. 04.02.10 ՀՕ-17-Ն, 08.04.10 ՀՕ-45-Ն, լրաց. 20.05.10 ՀՕ-81-Ն, լրաց., փոփ.12.04.11 ՀՕ-138-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-243-Ն, 07.12.11 ՀՕ-309-Ն, փոփ., լրաց. խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-127-Ն, փոփ., լրաց. 07.05.15 ՀՕ-40-Ն)

Հոդված 2. Ստուգումներ իրականացնող պետական մարմինները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են`

- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,

- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն,

- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն,  

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն,  

- Հայաստանի Հանրապետության պետական հրդեհային հսկողության մարմինները,

- Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ծառայությունը,

- Կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը,

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչությունը,

- Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը,

- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն,

- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը,

- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը,

- Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը,

- լիցենզավորող պետական մարմինները,

- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը,

- Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինները:

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կամ գրանցված կազմակերպություններում` օրենքով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավասությանը վերապահված հարցադրումներով ստուգման անհրաժեշտության դեպքում միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, որն օրենքով սահմանված կարգով նշված կազմակերպություններում իրականացնում է ստուգում, որի արդյունքներով կազմված եզրակացությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ստուգումները պլանավորում և իրականացնում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Պետական մարմինների կամ դրանց լիազորությունների փոփոխությունների դեպքում ստուգում իրականացնող նշված մարմինների լիազորություններն իրականացնում են դրանց իրավահաջորդ կամ համապատասխան լիազորություն ունեցող մարմինները:

2. Ստուգում իրականացնող պետական մարմիններն ստուգումներ իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց հիման վրա իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

3. Արգելվում է ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը միջամտելը:

(2-րդ հոդվածը փոփ. 06.11.02 ՀՕ-453-Ն, 11.12.02 ՀՕ-480-Ն, 07.10.03 ՀՕ-12-Ն, 24.09.03 ՀՕ-8-Ն, 09.06.04 ՀՕ-90-Ն, 08.12.04 ՀՕ-34-Ն, լրաց. 15.11.05 ՀՕ-235-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-250-Ն, լրաց. 22.02.07 ՀՕ-82-Ն, 22.02.07 ՀՕ-108-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-237-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-121-Ն, փոփ. 22.10.08 ՀՕ-180-Ն, լրաց. 12.04.11 ՀՕ-138-Ն, 23.06.11 ՀՕ-243-Ն, 17.12.14 ՀՕ-258-Ն, 12.05.16 ՀՕ-75-Ն)

 

Հոդված 2.1. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը և ստուգումների պլանավորումը

 

1. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ստուգում իրականացնող մարմինների կողմից ստուգումների պլանավորման նպատակով իրականացվող միջոցառումների համալիր է:

Ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:

Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի միջոցով ստուգում իրականացնող մարմինը ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և վերահսկման օբյեկտները, որոնք առավել ռիսկային են:

2. Ստուգումները պլանավորելու նպատակով`

1) ստուգում իրականացնող մարմինը` հետազոտելով իր վերահսկման ոլորտը, մշակում է տվյալ ոլորտում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները, որոնք պետք է ներառեն տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի ռիսկը և (կամ) տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկերի հանրագումարը: Գործունեության ոլորտի ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների: Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտներում, ոլորտային ռիսկը հաշվարկվում է ամենառիսկային ոլորտի տվյալներով: Անհատական ռիսկը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ:

Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց հաշվարկման և գնահատման կարգը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինը.

2) ստուգում իրականացնող մարմինը վարում է տվյալների բազա, որը ներառում է տեղեկատվություն իր վերահսկման ոլորտում գործող բոլոր տնտեսավարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազաներում առկա տեղեկատվության փոխանակման կարգը.

3) ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում`

ա. բարձր ռիսկայնության,

բ. միջին ռիսկայնության,

գ. ցածր ռիսկայնության:

3. Ստուգում իրականացնող մարմինը բարձր ռիսկայնության խմբում ընդգրկում է իր կողմից ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև քսան տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:

4. Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է` հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը, և ներառում է հետևյալ տեղեկությունները`

1) ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները.

2) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.

3) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունը.

4) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը:

5. Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է հետևյալ համամասնությամբ`

1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առնվազն յոթանասուն տոկոսը.

2) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առավելագույնը հինգ տոկոսը:

6. Ստուգում իրականացնող պետական մարմինները հաստատում են ստուգումների տարեկան ծրագիրը մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը, բացառությամբ հարկային մարմնի, որը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատում է մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ծրագրի հաստատման տարվա հուլիսի 1-ից մինչև ծրագրի հաստատմանը հաջորդող տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Ստուգումների տարեկան ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

7. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և դրանում փոփոխություններ կատարելիս տեղադրվում է ստուգում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, և ուժի մեջ է մտնում ընդունումից մեկ ամիս հետո: Սույն կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների վրա:

Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ստուգում իրականացնող մարմնի ինտերնետային կայքում պարտադիր տեղադրվում է նաև վերջինիս կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը, որում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում ստուգված և (կամ) ուսումնասիրված յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), տեղեկություններ յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի մոտ անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների քանակի և հիմքերի վերաբերյալ: Նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2.1-ին հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-243-Ն, 19.12.12 ՀՕ-242-Ն)

Հոդված 3. Ստուգումների նպատակը և անցկացման կարգը

1. Ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը և տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելը, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելն է:

1.1. Բոլոր ստուգումները, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ստուգաթերթերը մշակվում են յուրաքանչյուր համապատասխան ոլորտի և գործունեության տեսակի համար` հիմնվելով ստուգում իրականացնող յուրաքանչյուր մարմնի հսկողության ոլորտի և աշխատանքի առանձնահատկությունների վրա:

Ստուգաթերթի հարցերն ընդգրկում են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել մարդու կյանքին կամ առողջությանը, կենդանիներին, շրջակա միջավայրին, քաղաքացիների, իրավաբանական անձանց կամ պետության գույքային իրավունքներին:

Ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:

Ստուգաթերթերի հարցերը չեն կարող անմիջականորեն հղում պարունակել նորմատիվ իրավական ակտերին: Հարցի ձևակերպման համար հիմք հանդիսացող իրավական նորմերը նշվում են առանձին սյունակով` յուրաքանչյուր հարցի դիմաց:

Ստուգաթերթերը պարտադիր կարգով տեղադրվում են ստուգում իրականացնող համապատասխան մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերում:

2. Ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը (հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների դեպքում` ստուգվող տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (համարները), ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ ստուգման ընթացքում (հարկային և մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության դեպքերում ստուգման հարցերը), ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում` նաև ստուգումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները, իսկ նույն մասով նախատեսված դիմում կամ տեղեկատվություն ստանալու դեպքերում` նաև դրանք տրամադրողի տվյալները: Հրամանում կամ հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը: Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին այլ անձով փոխարինելու դեպքում փոփոխությունը կատարվում է հրամանով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

Հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների, հսկիչ նշանների (դրոշմապիտակների) և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման,  օրենքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների ստուգումների, չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային (տարածքային) տեսչության պետին:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ըստ անհրաժեշտության կամ անօրինական աշխատանքի բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության պետին:

(պարբերությունն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-309-Ն) 

3. Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ վիճակախաղերի, շահումով խաղերի և գրավատների կազմակերպման համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած կազմակերպիչների կողմից գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջների պահպանման, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության նկատմամբ վերահսկողության իրականացման, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից ժամկետանց ապրանքների, բացառությամբ սննդամթերքի վաճառքի, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի, բացառությամբ սննդամթերքի ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի ոլորտի համապատասխանության վերահսկողության և օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման, հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների, հսկիչ նշանների (դրոշմապիտակների) և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման,  օրենքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների, հարկ վճարողների կողմից «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով սահմանված` հայտարարության փակցման և դրանում պահանջվող տեղեկությունների ներառման, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունների գրանցման, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման, պարզեցված հարկ վճարողների մոտ իրենց պատկանող ապրանքային մնացորդների, պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման) ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ հարկային մարմինների կողմից առանց պայմանագրի կնքման աշխատող պահելու կամ աշխատանքային պայմանագրում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված պայմանները չներառելու դեպքերի բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ըստ անհրաժեշտության իրականացվող ստուգումների և (կամ) բնապահպանական տեսչական մարմինների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղատնային կամ դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում, «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող պարտավորությունների կատարման ստուգումների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված անձանց մոտ` արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման գործունեության մասով իրականացվող ստուգումների և պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից բնակչության ջրամատակարարման և ջրօգտագործման, քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների կիրառման, դպրոցական և նախադպրոցական հիմնարկների ու բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` անասնաբուժական պետական տեսչության մարմինների կողմից կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման, կենդանիների պահվածքի, տեղափոխման, իրացման, սպանդի գործընթացներում անասնաբուժասանիտարական անվտանգության, Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառի օրենսդրության, կենդանիների հիվանդությունների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների կազմակերպման և իրականացման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում, գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինների կողմից առանց տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման, տրակտորիստ-մեքենավարի կողմից առանց վարման իրավունքի վկայականում նշված համապատասխան խմբի և կարգի վարման, առանց տեխնիկական զննման վարման դեպքերում, բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության մարմինների կողմից կարանտինային վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքների նկատմամբ, կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված արտասահմանյան երկրներից բերված նյութերը սահմանային երկաթուղային կայարաններից, ավտոկայարաններից, օդանավակայաններից և սահմանային այլ կետերից արտահանման նկատմամբ, հողօգտագործողների կողմից ոչ կարանտինային մոլախոտերի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու նկատմամբ, ժամկետանց, անորակ և արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների նկատմամբ, ինչպես նաև համապատասխան անվանացանկում չընդգրկված և ոչ թույլատրելի պայմաններում վաճառվող, հողում և բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի և պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակների գերազանցման նկատմամբ գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում գործող համապատասխան պետական տեսչության կողմից առանց անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների և համապատասխան տեխնոլոգիական գործընթացներ իրականացնելու, սննդամթերքի արտադրության, վերամշակման և իրացման փուլերում օգտագործվող տրանսպորտային միջոցներին, արտադրամասերին, պահեստային և այլ տարածքներին ներկայացվող պահանջների և կանոնների պահպանման, սննդամթերքի արտադրության համար օգտագործվող պարենային հումքին, ջրին, օժանդակ նյութերին, սննդային հավելումներին, սննդամթերքի հետ շփվող նյութերին և վերամշակված սննդամթերքին և դրանց պահման պայմաններին ներկայացվող պահանջների, ախտահանող նյութերի և կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցների օգտագործմանը ներկայացվող պահանջների և դրանց պահման պայմանների, մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման, սննդամթերքի անվտանգության հետ առնչվող օրենքների և այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում, իրականացվող ստուգումների: Վերջինս պարտավոր է ստորագրել 1 օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին:

4. Ստուգումը կատարող պաշտոնատար անձը (անձինք) ստուգումն իրականացնելու մասին հրամանում կամ հանձնարարագրում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի (չունեն):

Ստուգում իրականացնող անձինք, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող անձինք, պետք է պատասխանեն բացառապես տվյալ գործունեության համար նախատեսված ստուգաթերթում ընդգրկված հարցերին և ստուգեն դրանք կարգավորող նորմերի կատարման պահանջները:

5. Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգման նպատակներն ու շրջանակները կարող է փոփոխել համապատասխան պետական մարմինը` ստուգում կատարող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր հիմնավորմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում` հետաքննության մարմինը կամ քննիչը` պատճառաբանված որոշմամբ: Փոփոխման մասին գրավոր տեղեկացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին` նրան ներկայացնելով նախկին հրամանին կամ հանձնարարագրին կից նոր հրամանը կամ հանձնարարագիրը:

(3-րդ հոդ. փոփ. 03.04.01 ՀՕ-172, 14.12.01 ՀՕ-282, 06.11.02 ՀՕ-453-Ն, 11.12.02 ՀՕ-480-Ն, 25.12.03 ՀՕ-68-Ն, 14.12.04 ՀՕ-186-Ն, 24.12.04 ՀՕ-53-Ն, 08.07.05 ՀՕ-150-Ն, 08.07.05 ՀՕ-152-Ն, 11.11.05 ՀՕ-218-Ն, 08.12.05 ՀՕ-250-Ն, լրաց. 23.05.06 ՀՕ-84-Ն, 07.07.06 ՀՕ-162-Ն, 27.11.06 ՀՕ-195-Ն, փոփ. 22.02.07 ՀՕ-108-Ն, 24.10.07 ՀՕ-237-Ն, լրաց. 13.11.07 ՀՕ-265-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-297-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-144-Ն, փոփ., լրաց. 04.02.10 ՀՕ-17-Ն, 23.06.11 ՀՕ-243-Ն, լրաց. 15.11.11 ՀՕ-276-Ն, փոփ. 07.12.11 ՀՕ-309-Ն, 22.06.12 ՀՕ-168-Ն, լրաց., փոփ. 19.12.12 ՀՕ-242-Ն, լրաց. 30.09.13 ՀՕ-108-Ն, 21.06.14 ՀՕ-130-Ն, 20.11.14 ՀՕ-179-Ն, փոփ. 07.05.15 ՀՕ-40-Ն)

Հոդված 4. Ստուգման ժամկետները

1. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` յուրաքանչյուր տարվա համար, ընդ որում, ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը:

Տնտեսավարող սուբյեկտի ստուգման մատյանը պարունակում է տեղեկություններ` տարվա ընթացքում կատարվող ստուգումների, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի, ստուգող պաշտոնատար անձանց կազմի, ստուգման հարցերի, նպատակի, ժամկետների մասին: (նախադասությունը հանվել է 07.05.15 ՀՕ-40-Ն)

2. Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ` համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով կամ հանձնարարագրով, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր, իսկ ստուգվող ժամանակաշրջանի որևէ ֆինանսական տարվա արդյունքով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառության կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ մինչև 75 անընդմեջ աշխատանքային օր: Դրա մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին: Ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ ստուգման իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի բերմամբ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա ստուգում իրականացնելու մասին հրաման տվող պաշտոնատար անձի հրամանով ստուգման ընթացքը կասեցվում է` մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով, իսկ օտարերկրյա պետություններ և քրեական վարույթ իրականացնող մարմիններ հարցումներ կատարելու դեպքում` հարցման պատասխանը ստանալուց հետո, ինչպես նաև ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքում` դրանք վերադարձվելուց հետո ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրով: Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 անընդմեջ աշխատանքային օրը, իսկ ստուգվող ժամանակաշրջանի որևէ ֆինանսական տարվա արդյունքով 3,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների մոտ` 90 աշխատանքային օրը (չհաշված կասեցման ժամկետը):

Ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

3. Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգումները` կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ`

1) բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ.

2) միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ.

3) ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:

Սույն մասով սահմանված տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

Յուրաքանչյուր տարվա ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և (կամ) փոփոխություններ կատարելիս սույն մասով սահմանված ստուգումների հաճախականությունը կիրառվում է` ելնելով ծրագրի հաստատման և (կամ) փոփոխությունների կատարման տարվա արդյունքներով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության աստիճաններից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է այն կազմակերպությունների ցանկը, որոնցում, կախված վերջիններիս գործունեության ոլորտի` հանրության և պետության համար կենսական նշանակությունից, տվյալ ոլորտը վերահսկող ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգումներ, բացառության կարգով, կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ:

 3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ`

1) լրացել է ստուգում իրականացնող անձի կամ ստուգում իրականացնող պետական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) ժամկետը.

2) ստուգում իրականացնող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացել է հանձնարարական, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում, իսկ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվություն`

ա. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի մասին,

բ. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման մասին,

գ. սպառողի իրավունքների խախտման մասին (այն քաղաքացիների դիմումի դեպքում, որոնց իրավունքները խախտվել են).

3) տնտեսավարող սուբյեկտը տվյալ կամ դրան նախորդող տարվա ընթացքում չի ներկայացրել առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` օրենքով սահմանված հաշվետվություններ.

4) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը դիմում է ներկայացրել իր կազմակերպությունում ստուգում իրականացնելու վերաբերյալ.

5) իրականացվում են ակցիզային դրոշմանիշների, հսկիչ նշանների (դրոշմապիտակների) և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, օրենքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների, ինչպես նաև չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումներ.

5.1) յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի մոտ օրենքով սահմանված կարգով արձանագրվել է առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման և (կամ) ուղեկցող փաստաթղթերի գրանցման օրենքով սահմանված կարգի մեկից ավելի խախտումներ.

5.2) իրականացվում են բյուջեի հետ փոխհարաբերությունների կամ բնապահպանական կամ բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգումներ այն ընդերքօգտագործող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնք ընդգրկված են սույն կետում նշված ստուգումներ իրականացնող մարմիններից որևէ մեկի ստուգումների տարեկան ծրագրում.

6) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվում են ստուգումներ քաղաքաշինության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված բարձր կամ բարձրագույն ռիսկայնության շինարարության օբյեկտներում, կամ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվում են ստուգումներ` տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության համաձայն.

7) համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվում է վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետային շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպման ոլորտի գործունեություն.

8) տնտեսավարող սուբյեկտի կողմից խախտումներ կատարվելու փաստը բացահայտվել և հիմնավորվել է այլ տնտեսավարող սուբյեկտում անցկացված ստուգման ընթացքում.

9) ստուգումը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:

Սույն մասի 1-9-րդ կետերով նախատեսված դեպքերում անցկացվող ստուգումների ընթացքում պարզաբանվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել այդ ստուգումներն իրականացնելու համար:

Այն դիմումները, որոնցով հնարավոր չէ ճշտել դիմումատուի անձը, ինչպես նաև սույն հոդվածի 3.1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փաստերի մասին տվյալներ չպարունակող դիմումները ստուգում անցկացնելու հիմք չեն կարող լինել:

4. Եթե առկա են սույն օրենքով սահմանված վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը, ստուգող մարմինն իրավունք ունի սույն հոդվածի 3-րդ մասով մեկ ստուգման համար սահմանված ժամանակահատվածում իրականացնել կրկնակի ստուգում: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող տնտեսավարող սուբյեկտի թեմատիկ ստուգումից (բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասի 5-րդ կետով սահմանված ստուգումների) հետո նույն տնտեսավարող սուբյեկտում նույն ժամանակաշրջանի համար կատարվող պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ցանկացած ստուգում համարվում է կրկնակի ստուգում:

Կրկնակի ստուգում անցկացնելու հիմքեր ներկայացրած անձինք կրկնակի ստուգմամբ այդ հիմքերը չհաստատվելու (չհիմնավորվելու) դեպքում ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(4-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-172, 11.12.02 ՀՕ-480-Ն, 14.12.04 ՀՕ-186-Ն, 15.12.05 ՀՕ-28-Ն, փոփ. 11.10.07 ՀՕ-214-Ն, լրաց. 30.09.08 ՀՕ-167-Ն, լրաց. 04.02.10 ՀՕ-17-Ն, փոփ., լրաց., խմբ. 23.06.11 ՀՕ-243-Ն, լրաց. 07.12.11 ՀՕ-309-Ն, փոփ. 22.06.12 ՀՕ-168-Ն, լրաց., խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-130-Ն, փոփ. 07.05.15 ՀՕ-40-Ն)

Հոդված 5. Վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը

Վերստուգումն ստուգում իրականացնող մարմնի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավահաջորդի (իրավահաջորդների))  մոտ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամանակահատվածում կատարված երկրորդ (կրկնակի) ստուգումն է, բացի սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված, ինչպես նաև հարկային հաշվանցումներ և (կամ) վերադարձ ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձ իրականացնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերի, երբ վերստուգումները մեկից ավելի ստուգումներն են: Ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումներ կարող են իրականացվել բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում` հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշմամբ:

Վերստուգումներ կարող են անցկացվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

ա) տնտեսավարող սուբյեկտը լուծարելիս.

բ) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի խնդրանքով.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ.

դ) եթե օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված են նախորդ ստուգողի այն հանցավոր գործողությունները, որոնք նա թույլ է տվել ստուգումը կատարելիս.

ե) պետական գույքի մասնավորեցման լիազորված պետական մարմնի պահանջով, եթե ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կամ 51 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ տնտեսավարող սուբյեկտի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ.

զ) սույն օրենքի 7 հոդվածի «ը» ենթակետով նախատեսված դեպքերում.

է) (ենթակետը հանվել է 11.12.02 ՀՕ-480-Ն)

ը) սույն օրենքի 11-րդ հոդվածի երրորդ կետով սահմանված դեպքում.

թ) սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված, ինչպես նաև հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերում` իրավասու պետական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ` օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի սահմանված կարգով.

ժ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան վերստուգում նշանակելու դեպքում` վերստուգումներն իրականացնել այն մասով, որի համար հիմք է հանդիսացել որոշում կայացնելը:

(5-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-172, 06.11.02 ՀՕ-453-Ն, 25.12.03 ՀՕ-68-Ն, 14.12.04 ՀՕ-186-Ն, 11.12.02 ՀՕ-480-Ն, փոփ. 11.10.07 ՀՕ-214-Ն, լրաց. 04.02.10 ՀՕ-17-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-243-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-242-Ն, խմբ. 05.02.13 ՀՕ-2-Ն)

Հոդված 6. Ստուգման արդյունքների ամփոփումը

1. Ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգումն իրականացնող անձը ստուգաթերթի հարցերի պատասխանների, իսկ հարկային և մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության դեպքերում հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա ամփոփում է ստուգման արդյունքները` խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ: Տեղեկանքը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ակտի նախագիծը ստուգում իրականացնող անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով:

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ակտի նախագիծը:

Սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից առարկություններ չներկայացվելու դեպքում ստուգող մարմինը կազմում է ակտը և դրա մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետում ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու դեպքում ստուգող մարմինը ուսումնասիրում է դրանք և առարկություններ ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ակտի մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունները կցվում են ակտին և կազմում դրա անբաժանելի մասը:

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի` ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում ակտում այդ մասին կատարվում է համապատասխան գրառում:

Եթե տնտեսավարող սուբյեկտը պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի մեկ օրինակն ուղարկվում է պետական կառավարման վերադաս մարմին:

Ստուգող մարմնի պաշտոնատար անձը ստուգման ակտի հիման վրա, օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում, տնտեսավարող սուբյեկտին տալիս է հանձնարարականներ (կարգադրագրեր) բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ` սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար:

2. Խախտումներ չհայտնաբերվելու դեպքում կազմված տեղեկանքում արձանագրվում են այն կազմելու ամսաթիվն ու վայրը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները:

Ակտում նշվում են`

1) ակտի անվանումը, համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) ստուգում իրականացնող պետական մարմնի անվանումը.

3) ստուգում նշանակելու մասին հրամանի կամ հանձնարարագրի ամսաթիվն ու համարը.

4) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

5) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը (հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների դեպքում` ստուգվող տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (համարները), ինչպես նաև վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը.

6) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը և ժամանակահատվածը.

7) փորձագիտական եզրակացությունը՝ ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում: Փորձագիտական եզրակացությունը կցվում է ակտին և կազմում է դրա անբաժանելի մասը.

8) ստուգաթերթի անվանումը, ընդունման ամսաթիվը, հերթական համարը, որում ընդգրկված հարցերի շրջանակներում իրականացվել է ստուգումը, ինչպես նաև ստուգաթերթի այն հարցերը, որոնց պատասխանները հիմք են հանդիսացել խախտումն արձանագրելու համար, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության դեպքերի.

9) ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.

10) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը.

11) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների ընդունման վերաբերյալ նշումները:

Եթե ստուգման ընթացքում արձանագրված խախտումները և դրանց հիման վրա տնտեսավարող սուբյեկտին առաջադրված պատասխանատվությունը հիմնվում են համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների կողմից կամ նրանց միջև կիրառված գների վերաբերյալ ստուգումն իրականացնող մարմնի կողմից կատարված համեմատական ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա, ապա ստուգման ակտին կցվում է նաև նշված ուսումնասիրության և վերլուծության վերաբերյալ տեղեկանքը:

3. Ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:

4. (մասն ուժը կորցրել է 07.05.15 ՀՕ-40-Ն)

(6-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-480-Ն, 25.12.03 ՀՕ-68-Ն, լրաց. 15.12.05 ՀՕ-28-Ն, խմբ. 23.06.11 ՀՕ-243-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-242-Ն, 21.06.14 ՀՕ-130-Ն, փոփ. 07.05.15 ՀՕ-40-Ն)

Հոդված 7. Ստուգումն իրականացնող անձանց իրավունքները

Ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն`

ա) տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումներ.

բ) պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.

գ) անհրաժեշտության դեպքում ստուգումներին ներգրավել տնտեսավարող սուբյեկտի մասնագետներին` տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ.

դ) սահմանել ժամկետներ` բացահայտված այն թերությունների և խախտումների վերացման համար, որոնք չեն առաջացնում քրեական կամ վարչական պատասխանատվություն.

ե) առաջարկություններ ներկայացնել ստուգում նշանակող պետական մարմնի ղեկավարությանը` վարչական կամ քրեական պատասխանատվություն առաջացնող ստուգման շրջանակներում բացահայտված չարաշահումների և այլ խախտումների կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար.

զ) վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին և չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին: Փաստաթղթերը վերցնելիս ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք կնիքով կնքում են դրանց կրկնօրինակները և հանձնում տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչներին.

է) իրականացնել ստուգման նպատակի հետ կապված չափագրումներ, կշռող, չափող և նմանատիպ այլ սարքերի ու սարքավորումների շահագործման ճշտության հսկիչ ստուգումներ.

ը) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի կողմից դրամական գործառնություններ կատարելու, հաշվետվություններ և հաշվարկներ կազմելու ճշտությունը հիմնավորելու նպատակով իրականացնել գործարքի մյուս կողմի մոտ հանդիպակաց` միայն տվյալ գործարքի կատարման օրինականության ստուգումներ.

թ) ստուգման հրամանում նշված հարցերի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարից կամ նրան փոխարինող անձից պահանջել անցկացնելու ակտիվների և պարտավորությունների գույքագրումներ: Գույքագրում կատարելիս ներգրավել տնտեսավարող սուբյեկտի համապատասխան աշխատակիցների և մասնագետների.

ժ) անհրաժեշտության դեպքում գույքի նկատմամբ իրավունքները գրանցող, հարկային, մաքսային և այլ պետական մարմիններից, կազմակերպություններից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պահանջել ստուգվող սուբյեկտի գործարքների հաշիվների շարժի մասին տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ:

ժա) ստուգման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով ստուգմանը ներգրավել տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող տնտեսական գործունեության ոլորտի համապատասխան մասնագետների և թարգմանիչների: 

(7-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-480-Ն, 08.07.05 ՀՕ-152-Ն, լրաց. 15.12.05 ՀՕ-28-Ն, 04.02.10 ՀՕ-17-Ն, փոփ. 19.12.12 ՀՕ-242-Ն)

Հոդված 8. Ստուգումն իրականացնող անձանց պարտականությունները

1. Ստուգումն իրականացնող անձը (անձինք) պարտավոր է (են)`

ա) պահպանել ստուգման հետ առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

բ) առանց տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության` չհրապարակել ստուգման ընթացքում իրեն (իրենց) հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, գործունեության մասին ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և դրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն, որը տնտեսավարող սուբյեկտը մտադիր է եղել գաղտնի պահել, և ստուգում իրականացնող անձը (անձինք) տեղյակ է (են) կամ կարող է (են) տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ, ինչպես նաև առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ (այսուհետ` տեղեկություն):

Սույն օրենքի իմաստով` տեղեկության հրապարակում է համարվում տեղեկությունը բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը.

գ) պահպանել տնտեսավարող սուբյեկտի` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու շահերը.

դ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին.

ե) իրենց իրավունքներին և պարտականություններին ծանոթացնել տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց.

զ) ստուգման ընթացքում բացառապես հիմնվել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական-նորմատիվ ակտերի պաշտոնական տեղեկագրում» հրապարակված օրենքների և այլ իրավական ակտերի վրա, եթե դրանց ուժի մեջ մտնելու պահին սահմանված է նման հրապարակման պահանջ.

է) ստուգման ընթացքում` 3 աշխատանքային օրում, գրավոր պատասխանել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի` անմիջականորեն տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող ստուգման հետ առնչվող ցանկացած գրավոր հարցման.

ը) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի գրավոր հանձնարարությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ սույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ կետով սահմանված դեպքերում իրականացվող կրկնակի ստուգման ժամանակ խախտումներ հայտնաբերելիս կիրառել միայն ստուգման հարցին (հարցերին) առնչվող խախտումների համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները:

2. Ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր ժամանակավորապես վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում է դրանց վերադարձման ժամկետը: Արձանագրության 1 օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին:

3. Ստուգումն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցրած փաստաթղթերի, իրերի, փորձանմուշների և այլ անհրաժեշտ նյութերի որակական և քանակական ամբողջականության պահպանման ու սահմանված ժամկետում վերադարձման համար:

4. Արգելվում է ստուգման ընթացքում կապարակնքել պահեստներ, շինություններ, դրամարկղեր, էներգիայի աղբյուրներ, սարքավորումներ, սարքեր և այլն, բացառությամբ հարկային մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող գույքագրման և չափագրման դեպքերի, եթե դրանք չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին:

(8-րդ հոդվածը լրաց. 03.04.01 ՀՕ-172, 11.12.02 ՀՕ-480-Ն, 05.02.13 ՀՕ-2-Ն)

Հոդված 9. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքները

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

ա) արգելել ստուգումը (ստուգումն իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը), եթե ստուգողները խախտել են սույն օրենքի 3 և 4 հոդվածների պահանջները` այդ մասին նույն օրը գրավոր ծանուցելով ստուգում իրականացնող պետական մարմնին.

բ) ծանոթանալ ստուգումների ակտերին.

գ) ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ, հարուցել միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները.

դ) պահանջել ստուգումն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.

ե) չկատարել ստուգումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ստուգման նպատակներից և ծրագրերից չբխող պահանջներ.

զ) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով` ստուգման ցանկացած փուլում ստուգմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների:

Հոդված 10. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց պարտականությունները

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) չխոչընդոտել ստուգումների ընթացքին, կատարել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները.

բ) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ: Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ երեք տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին.

գ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար.

դ) սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքների ակտում նշված թերությունները և խախտումները` այդ մասին գրավոր հայտնելով ստուգող մարմնին.

ե) բացակայության ընթացքում իրենց` սույն օրենքով նախատեսված պարտականությունները կատարելու նպատակով նշանակել (լիազորել) իրենց փոխարինող պաշտոնատար անձանց, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտը ներառված է հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում:

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրա կողմից նշանակված (լիազորված) փոխարինող պաշտոնատար անձի բացակայությունը հիմք չի հանդիսանում հարկային մարմնի կողմից սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 5-րդ կետով նախատեսված ստուգումներ և սույն օրենքի N 4 հավելվածով նախատեսված ուսումնասիրություն չանցկացնելու համար:

(10-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-480-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-242-Ն)

Հոդված 11. Ստուգումն իրականացնող անձանց պատասխանատվությունը և գործողությունների բողոքարկումը

1. Սույն օրենքի պահանջների խախտմամբ ստուգում իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաև ստուգման արդյունքում կազմված ակտը երկու ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում կարող են բողոքարկվել այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) ստուգող անձը (անձինք),  կամ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով, կամ դատարան: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մինչև բողոքի նկատմամբ պատասխան ստանալը կարող է թույլ չտալ շարունակելու ստուգումը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ կետով սահմանված դեպքերի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակվող ստուգումների:

3. Բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից:

4. Ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկել դատարան:

5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ստուգումը նշանակելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ նշված ստուգման ընթացքում ստուգող անձի գործողությունները և ստուգման արդյունքում կազմված ակտը` սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածով նախատեսված որոշումների վերաբերյալ վերադասության կարգով ընդունված (հարկային և մաքսային մարմինների մասով՝ գանգատարկման հանձնաժողովի) որոշումները կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով:

(11-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-172, փոփ. 11.12.02 ՀՕ-480-Ն, փոփ., լրաց. 04.02.10 ՀՕ-17-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-243-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-130-Ն, 17.12.14 ՀՕ-258-Ն, փոփ. 07.05.15 ՀՕ-40-Ն)

Հոդված 12. Ստուգումն իրականացնող մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտին պատճառված վնասի հատուցումը

Ստուգումն իրականացնող մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտին պատճառված վնասները, այդ թվում նաև` բաց թողնված օգուտները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հատուցման` պետական բյուջեի միջոցների հաշվին` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ժամկետում:

Հոդված 121. Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների առանձնահատկությունները


(121-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-152-Ն, ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-250-Ն)

Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 1-ից:

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստուգումների կազմակերպման և անցկացման հարաբերությունները կարգավորող օրենքներն ու այլ իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի պահանջներին:

 

 Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


12 հունիսի 2000 թ.
ՀՕ-60

 

 

 

Հավելված 1

«Հայաստանի Հանրապետությունում

ստուգումների կազմակերպման

և անցկացման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

Հարկային հաշվանցումների ԵՎ (կամ) վերադարձի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման ուսումնասիրությունների անցկացման կարգը

1.1. Uույն կարգով սահմանվում է հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման նպատակով ուuումնաuիրության անցկացման կարգը:

(1.1-ին կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)

1.2. Ուuումնաuիրություն կատարելու համար հիմք են հանդիuանում`

ա) հարկերի գծով գերավճարների, տնտեսվարող սուբյեկտի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին տնտեսվարող սուբյեկտի պետական բյուջե հաշվեգրվող այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման, անուղղակի հարկերի գծով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման ենթակա գումարը որոշելու անհրաժեշտությունը.

բ) հարկերի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով գերավճարների, տնտեսվարող սուբյեկտի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա այլ գումարների վերադարձման ենթակա գումարը որոշելու անհրաժեշտությունը.

գ) օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտությունը (արժանահավատությունը) արձանագրելու անհրաժեշտությունը.

դ) տնտեսվարող սուբյեկտի դիմումը` ուuումնաuիրություն իրականացնելու մաuին:

(1.2-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)

1.3. Ուuումնաuիրությունն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալների, համապատաuխան գործառույթներ իրականացնելու իրավաuություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի, հարկային (տարածքային) տեuչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից յուրաքանչյուր ուuումնաuիրության համար տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են ուuումնաuիրություն կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (տնտեսվարող սուբյեկտի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), ուuումնաuիրության իրականացման վայրը, ժամկետը, հարկային մարմնի անվանումն ու ուuումնաuիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված ուuումնաuիրություն իրականացնող հարկային մարմնի կնիքով:

(1.3-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)

1.4. Ուuումնաuիրության իրականացման հանձնարարագիրը նախքան ուuումնաuիրությունն uկuելը ծանոթացման նպատակով ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

(1.4-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)

1.5. Ուսումնասիրության հանձնարարագրում նշված ժամկետի ավարտին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից կազմվում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն` 2 օրինակից: Ուuումնաuիրության արդյունքում կազմված արձանագրության ձևը սահմանվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով: Արձանագրության մեջ նշվում են հանձնարարագրի համարը, ուuումնաuիրության համար ընդգրկված ժամանակաշրջանը, արձանագրության կազմման վայրը, ուuումնաuիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), uտացված արդյունքները:

Ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից ստորագրված արձանագրության օրինակները դրանց կազմման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իր կողմից ստորագրված արձանագրության մեկ օրինակը հանձնում է ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձին (անձանց), իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում` արձանագրությանը կից հարկային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնելով իր գրավոր առարկությունները կամ արձանագրությունը ստանալուց հետո իր գրավոր առարկությունները պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է հարկային մարմին: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց կողմից այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրությունում, և այն տնտեսավարող սուբյեկտին ուղարկվում է փոստով:

(1.5-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն)

(հավելվածը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն)

 

 

Հավելված 2

«Հայաստանի Հանրապետությունում

ստուգումների կազմակերպման

և անցկացման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

հարկային մարմնի կողմից Հսկիչ գնումների անցկացման կարգը
(վերնագիրը լրաց. 12.04.11 ՀՕ-138-Ն)

 

1.1. Uույն կարգով սահմանվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենuդրությամբ նախատեuված դեպքերում հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկմանը (գնահատմանը), ինչպես նաև արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների կատարմանն ուղղված հuկիչ գնումների իրականացման կարգը:

(1.1-ին կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)

1.2. Հuկիչ գնում է համարվում հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների, Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների վերահսկողության և հuկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուuումնաuիրությունը: Ընդ որում, տարբեր հարկատեսակների գծով հարկային պարտավորությունների վերահաշվարկը կատարելու նպատակով ֆինանսական տարվա մեջ յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար անհրաժեշտ է կատարել առնվազն մեկ հսկիչ գնում:

(1.2-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)

1.3. Հuկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիuանում`

ա) տնտեuվարող uուբյեկտի կողմից հարկվող օբյեկտի գծով Հայաuտանի Հանրապետության հարկային օրենuդրությամբ կամ Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեuված հաշվապահական հաշվառման, այլ հաշվառման կամ գրանցման uահմանված փաuտաթղթերը չվարելը կամ դրանք կոպիտ խախտումներով վարելը կամ հարկային տեuչություն ներկայացված հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաuտաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելը, որի հետևանքով անհնար է դառնում տնտեuվարող uուբյեկտի հարկային պարտավորությունները Հայաuտանի Հանրապետության հարկային օրենuդրությամբ uահմանված կարգով հաշվարկելը.

բ) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները.

գ) հարկային մարմնի պաշտոնատար անձի հիմնավորված միջնորդությունը` հսկիչ գնում կատարելու թույլտվություն ստանալու համար, որտեղ պետք է նշվեն հսկիչ գնում կատարելու պատճառները, այն տվյալները, որոնք նախատեսվում է ստանալ դրա արդյունքում, տնտեսվարող սուբյեկտի տվյալները, հսկիչ գնման կատարման վայրը, ինչպես նաև հսկիչ գնումների իրականացման ժամանակահատվածի հիմնավորումը:

(1.3-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)

1.4. Հսկիչ գնումն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի կնիքով: Ընդ որում, հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հանձնարարագրում նշվում են նաև այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը):

(1.4-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)

1.5. Հսկիչ գնումից հետո, բայց ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ժամկետի վերջին օրը,  հանձնարարագիրը ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ հսկիչ գնման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքի, երբ հանձնարարագիրը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ներկայացվում հսկիչ գնումից հետո:

(1.5-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն, 19.12.12 ՀՕ-242-Ն)

1.6. Հսկիչ գնման արդյունքում հանձնարարագրի ներկայացման օրը կազմվում է հարկային մարմնի կողմից սահմանված ձևով արձանագրություն` երկու օրինակից: Արձանագրության մեջ նշվում են հանձնարարագրի համարը, ամսաթիվը, արձանագրության կազմման վայրը, հսկիչ գնման իրականացման վայրը, ժամանակը, հսկիչ գնումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնումն այլ անձի միջոցով կատարելու դեպքում նաև այդ անձի տվյալները, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), ստացված արդյունքները: Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձինք և տնտեսվարող սուբյեկտի անունից ապրանքներ վճարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Արձանագրության երկու օրինակներն արձանագրության կազմման օրը ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն արձանագրության մեկ օրինակի վրա կատարում է գրառում և ստորագրում արձանագրությունը ստանալու մասին, այն հանձնում է հարկային մարմնի պաշտոնատար անձին, իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում` արձանագրությանը կից հարկային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնելով իր գրավոր առարկությունները կամ արձանագրությունը ստանալուց հետո իր գրավոր առարկությունները պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է հարկային մարմին: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց կողմից այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրությունում, և այն տնտեսավարող սուբյեկտին ուղարկվում է փոստով:

(1.6-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն, լրաց., խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն)

2. Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)

(հավելվածը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն, լրաց., խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն)

 

 

 

Հավելված 2.1

«Հայաստանի Հանրապետությունում

ստուգումների կազմակերպման

և անցկացման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1.1. Uույն կարգով սահմանվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտմանը և (կամ) Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողությանն ուղղված հսկիչ գնումների իրականացման կարգը:

1.2. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունը:

1.3. Հսկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիսանում`

ա) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի` Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ,

բ) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները:

1.4. Հսկիչ գնումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և Հանձնաժողովի` հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված Հանձնաժողովի կնիքով: Ընդ որում, հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հրամանում նշվում են նաև այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը):

1.5. Հսկիչ գնումից հետո հրամանը ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

1.6. Հսկիչ գնման արդյունքում կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` երկու օրինակից: Արձանագրության մեջ նշվում են հրամանի համարը, ամսաթիվը, արձանագրության կազմման վայրը, հսկիչ գնման իրականացման վայրը, ժամանակը, հսկիչ գնումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնումն այլ անձի միջոցով կատարելու դեպքում նաև այդ անձի տվյալները, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), ստացված արդյունքները: Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձինք և տնտեսվարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր:

2. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնումները ֆինանսավորվում են պետական բյուջեով Հանձնաժողովի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հանձնաժողովը:

(հավելվածը լրաց. 12.04.11 ՀՕ-138-Ն)

 

 

Հավելված 3

«Հայաստանի Հանրապետությունում

ստուգումների կազմակերպման

և անցկացման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի դրույթներին համապատասխան՝ օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու, ինչպես նաԵՎ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու նպատակով հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացման կարգը

 

1.1. Uույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված միջազգային համաձայնագրերի դրույթներին համապատասխան` հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտների մոտ ուսումնասիրությունների (այսուհետ` ուսումնասիրություններ) անցկացման կարգը: Ուսումնասիրություններն անցկացվում են`

ա) օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու համար` օտարերկրյա անձի հետ իրականացված գործարքի կողմ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտի հաշվառման և տնտեսական գործունեության, նրա հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների, առանձին գործարքների փաստի, իսկության, ծավալների, արժեքի և գների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով.

բ) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու նպատակով:

(1.1-ին կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)

1.2. Ուսումնասիրություն կատարելու համար հիմք են հանդիսանում`

ա) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի պահանջների շրջանակներում և նախատեսված կարգով օտարերկրյա պետության լիազոր մարմնի` հարկային մարմնին կատարած պաշտոնական հարցումը.

բ) Հայաստանի Հանրապետության կրկնակի հարկումը բացառելու մասին միջազգային համաձայնագրերի դրույթների հիման վրա հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը տնտեսվարող սուբյեկտներին վերադարձնելու անհրաժեշտությունը:

(1.2-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)

1.3. Ուսումնասիրությունն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալների, համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի, հարկային (տարածքային) տեսչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի` յուրաքանչյուր ուսումնասիրության համար տված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են ուսումնասիրություն կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (տնտեսվարող սուբյեկտի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), ուսումնասիրության իրականացման վայրը, ժամկետը, հարկային մարմնի անվանումն ու ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի կնիքով:

(1.3-րդ կետը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)

(հավելվածը լրաց. 11.10.07 ՀՕ-214-Ն)

 

Հավելված 4

«Հայաստանի Հանրապետությունում

ստուգումների կազմակերպման

և անցկացման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄՈՏ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ՍԱԿԱԳՆԵՐԻ) (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՉԱՓԱԳՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը լրաց. 19.12.12 ՀՕ-242-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման (այդ թվում` օգտակար հանածոյի լեռնային զանգվածից հանքարտադրատեսակի հիմնական և ուղեկից բաղադրիչների ելքի) և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման (այսուհետ` չափագրում) իրականացման կարգը:

(1-ին կետը լրաց. 19.12.12 ՀՕ-242-Ն)

2. Չափագրում է համարվում հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ (անհրաժեշտության դեպքում ներգրավելով լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչի կամ անկախ փորձագետի) իրականացվող ուսումնասիրությունը, որի նպատակն է պարզել`

1) օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները չներկայացնելու դեպքում արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման իրական ծավալները, ինչպես նաև իրացման փաստացի գները (սակագները).

2) տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հաշվետվություններում, ներառյալ` դրանց համար հիմք հանդիսացած հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերում և այլ ներքին հաշվառման տվյալներում (այսուհետ` հաշվետվություններում) ներառված արտադրանքի արտադրության (այդ թվում` ծախսումների և կորուստների), օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման իրական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) ճշտությունը.

3) հաշվետու տարվա որևէ ամսում ապրանքների, արտադրանքի, ծառայությունների և ակտիվների իրացումից հասույթի (զուտ հասույթի` առանց անուղղակի հարկերի) կամ «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի 100 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ պատրաստի արտադրանքի, ապրանքների փաստացի պակասորդը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սակայն յուրաքանչյուր հաշվետու տարվա ընթացքում մեկ անգամից ոչ ավելի:

(2-րդ կետը լրաց. 19.12.12 ՀՕ-242-Ն)

3. Տնտեսավարող սուբյեկտների մոտ սույն կարգին համապատասխան չափագրումներն իրականացվում են հարկային մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են չափագրման հիմքերը, նպատակը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), չափագրում իրականացնելու վայրը, ժամկետները և չափագրում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց, լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա չափագրմանը ներգրավված ներկայացուցչի կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով չափագրմանը ներգրավված անկախ փորձագետի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված հարկային մարմնի կնիքով:

4. Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը չափագրումը փաստացի սկսելու օրը տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին): Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է չափագրում իրականացնելու մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է այն ներկայացնող պաշտոնատար անձանց: Հրամանում կամ հանձնարարագրում նշված օրը չափագրումը սկսելու կամ փաստացի սկսված չափագրումն ավարտելու անհնարինության դեպքում (գործունեության ժամանակավոր դադարեցման, տեխնիկական պատճառներով առաջացած պարապուրդների, գործադուլների, բնակլիմայական անբարենպաստ պայմանների և համանման այլ հանգամանքների հետևանքով) չափագրումն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են նաև տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք: Նշված դեպքերում չափագրումը փաստացի սկսվում կամ շարունակվում է տնտեսավարող սուբյեկտի բնականոն գործունեությունը վերսկսվելուց հետո, որի մասին տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը) պարտավոր է հայտնել չափագրումն իրականացնող հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կամ հարկային տեսչության պետին: Նշված հիմքերով չափագրման ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը չի ներառվում հրամանով կամ հանձնարարագրով չափագրման իրականացման համար սահմանված ժամանակահատվածի մեջ:

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց կողմից սույն կարգին համապատասխան իրականացվող չափագրման աշխատանքներին խոչընդոտելու, հարկային մարմնի պաշտոնատար անձանց պահանջով գույքագրումներ իրականացնելուց կամ չափագրման նպատակներին առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվելու դեպքերում չափագրումն իրականացնող պաշտոնատար անձինք կազմում են արձանագրություն, որը հիմք է տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման, իսկ օգտակար հանածոների արդյունահանման դեպքում` օրենքով սահմանված կարգով զգուշացման և հանքային իրավունքի դադարեցման համար:

5. Տնտեսավարող սուբյեկտի մոտ տվյալ ֆինանսական տարում իրականացվող բոլոր չափագրումների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30, իսկ ընդերքօգտագործողների մոտ` 60 աշխատանքային օրը: Մեկ չափագրման տևողությունը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:

(5-րդ կետը լրաց., խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն)

6. Ընդգծված սեզոնայնություն ունեցող ապրանքների արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման, դրանց շրջանառության ֆիզիկական ծավալների չափագրումների արդյունքները տարեկան կտրվածքով կիրառելու համար դրանք տվյալ ֆինանսական տարվա ընթացքում հավասար համամասնությամբ պարտադիր իրականացվում են համապատասխան սեզոնի և սեզոնից դուրս ժամանակահատվածի ընթացքում, և այդ կարգով իրականացված չափագրումների արդյունքները համապատասխան հաշվետու ժամանակահատվածների մասով միջինացվում են: Սույն կարգի կիրառման նպատակով առանձին ապրանքատեսակների արտադրության և իրացման սեզոնայնության չափանիշները և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների չափագրման ընթացքում լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչին կամ անկախ փորձագետին ներգրավելու դեպքում նրանք չափագրմանը կարող են մասնակցել միայն լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրամանը կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանի կամ հանձնարարագրի համապատասխան լրացումը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին) ծանոթացնելուց անմիջապես հետո:

Օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների չափագրումների իրականացման նպատակով բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող լիազոր մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմիններին են տրամադրում վերջին (նախորդ) ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով): Սույն կարգով իրականացված չափագրումների արդյունքով արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով) հարկային մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրում են բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող լիազոր մարմիններին` ստուգումների իրականացման ժամանակ կիրառելու նպատակով:

8. Չափագրման արդյունքներն արտացոլվում են երկու օրինակից կազմվող արձանագրությունում, որը պարտավոր են ստորագրել չափագրումն իրականացրած հարկային մարմնի և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը), չափագրմանը ներգրավված լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի պաշտոնատար անձինք կամ անկախ փորձագետները: Չափագրման արդյունքով կազմված արձանագրության ձևը սահմանվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին) չափագրումն ավարտելուն հաջորդող 3 աշխատանքային օրերի ընթացքում: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում չափագրումն իրականացրած պաշտոնատար անձինք այդ մասին համապատասխան նշում են կատարում արձանագրությունում և այն ուղարկում տնտեսավարող սուբյեկտին պատվիրված նամակով: Չափագրման ընթացքի կամ արդյունքների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք այդ մասին նշում են կատարում արձանագրության հարկային մարմնում պահվող օրինակում, իսկ գրավոր առարկությունները հարկային մարմին սահմանված կարգով ներկայացվում են չափագրման արձանագրությունը տնտեսավարող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրերի ընթացքում: Նշված ժամանակահատվածում գրավոր առարկություններ չներկայացնելու, ինչպես նաև չափագրման արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքերում չափագրմամբ արձանագրված տվյալները համարվում են անառարկելի, բացառությամբ հաշվետու տարվա որևէ ամսում ապրանքների, արտադրանքի, ծառայությունների և ակտիվների իրացումից հասույթի (զուտ հասույթի` առանց անուղղակի հարկերի) կամ «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի 100 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ արտադրանքի, ապրանքների փաստացի պակասորդի հայտնաբերման դեպքերի: Տնտեսավարող սուբյեկտները չափագրում իրականացրած պաշտոնատար անձանց կամ անկախ փորձագետների գործողությունները բողոքարկում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

(8-րդ կետը լրաց. 19.12.12 ՀՕ-242-Ն)

9. Չափագրման արդյունքներով կազմված արձանագրությունները ժամանակագրական կարգով կարվում և պահվում են տնտեսավարող սուբյեկտի հարկային գործում: Օրենքով սահմանված դեպքերում արձանագրությունների տվյալների կիրառմամբ տնտեսավարող սուբյեկտի հարկային և բնօգտագործման վճարների պարտավորությունների հաշվարկը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների հերթական ստուգման (կամ վերստուգման) ընթացքում:

(հավելվածը լրաց. 21.08.08 ՀՕ-144-Ն, լրաց., խմբ. 19.12.12 ՀՕ-242-Ն)

 

 

 

Հավելված 5

«Հայաստանի Հանրապետությունում

ստուգումների կազմակերպման

և անցկացման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ՈՒ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՏՐԱՄԱԴՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՈՒ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
(հավելվածն ուժը կորցրել է 07.05.15 ՀՕ-40-Ն)

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.2024, ՀՕ-421-Ն 14.11.2024, ՀՕ-60
12.06.2024, ՀՕ-270-Ն ---------
14.09.2022, ՀՕ-347-Ն 05.10.2023, ՀՕ-60
10.02.2023, ՀՕ-33-Ն 06.03.2023, ՀՕ-60
26.10.2022, ՀՕ-394-Ն 15.11.2022, ՀՕ-60
09.06.2022, ՀՕ-175-Ն 01.07.2022, ՀՕ-60
26.05.2021, ՀՕ-232-Ն 09.08.2021, ՀՕ-60
01.07.2021, ՀՕ-290-Ն 25.07.2021, ՀՕ-60
03.03.2021, ՀՕ-115-Ն 01.07.2021, ՀՕ-60
03.03.2021, ՀՕ-93-Ն 31.05.2021, ՀՕ-60
16.07.2020, ՀՕ-401-Ն 16.08.2020, ՀՕ-60
09.07.2020, ՀՕ-369-Ն 21.07.2020, ՀՕ-60
04.03.2020, ՀՕ-131-Ն 30.03.2020, ՀՕ-60
19.11.2019, ՀՕ-220-Ն 12.12.2019, ՀՕ-60
16.01.2018, ՀՕ-62-Ն 09.04.2018, ՀՕ-60
21.03.2018, ՀՕ-195-Ն 09.04.2018, ՀՕ-60
23.03.2018, ՀՕ-251-Ն 08.04.2018, ՀՕ-60
21.03.2018, ՀՕ-174-Ն 07.04.2018, ՀՕ-60
21.12.2017, ՀՕ-299-Ն 01.01.2018, ՀՕ-60
24.11.2015, ՀՕ-168-Ն 01.01.2018, ՀՕ-60
17.11.2017, ՀՕ-205-Ն 23.12.2017, ՀՕ-60
01.03.2017, ՀՕ-66-Ն 30.03.2017, ՀՕ-60
17.05.2016, ՀՕ-92-Ն 15.12.2016, ՀՕ-60
16.05.2016, ՀՕ-85-Ն 25.06.2016, ՀՕ-60
12.05.2016, ՀՕ-75-Ն 18.06.2016, ՀՕ-60
07.05.2015, ՀՕ-40-Ն 01.07.2015, ՀՕ-60
20.11.2014, ՀՕ-179-Ն 17.03.2015, ՀՕ-60
17.12.2014, ՀՕ-258-Ն 09.01.2015, ՀՕ-60
21.06.2014, ՀՕ-127-Ն 28.10.2014, ՀՕ-60
21.06.2014, ՀՕ-130-Ն 01.10.2014, ՀՕ-60
30.09.2013, ՀՕ-108-Ն 09.11.2013, ՀՕ-60
05.02.2013, ՀՕ-2-Ն 10.03.2013, ՀՕ-60
19.12.2012, ՀՕ-242-Ն 01.01.2013, ՀՕ-60
22.06.2012, ՀՕ-168-Ն 21.07.2012, ՀՕ-60
07.12.2011, ՀՕ-309-Ն 01.01.2012, ՀՕ-60
15.11.2011, ՀՕ-276-Ն 24.12.2011, ՀՕ-60
23.06.2011, ՀՕ-243-Ն 06.08.2011, ՀՕ-60
12.04.2011, ՀՕ-138-Ն 23.05.2011, ՀՕ-60
20.05.2010, ՀՕ-81-Ն 03.07.2010, ՀՕ-60
08.04.2010, ՀՕ-45-Ն 15.05.2010, ՀՕ-60
04.02.2010, ՀՕ-17-Ն 30.03.2010, ՀՕ-60
21.08.2008, ՀՕ-144-Ն 01.01.2009, ՀՕ-60
22.10.2008, ՀՕ-180-Ն 06.12.2008, ՀՕ-60
30.09.2008, ՀՕ-167-Ն 15.11.2008, ՀՕ-60
17.06.2008, ՀՕ-121-Ն 02.08.2008, ՀՕ-60
08.04.2008, ՀՕ-37-Ն 31.05.2008, ՀՕ-60
06.12.2007, ՀՕ-297-Ն 17.01.2008, ՀՕ-60
24.10.2007, ՀՕ-237-Ն 01.01.2008, ՀՕ-60
13.11.2007, ՀՕ-265-Ն 22.12.2007, ՀՕ-60
11.10.2007, ՀՕ-214-Ն 17.11.2007, ՀՕ-60
25.12.2006, ՀՕ-10-Ն 17.06.2007, ՀՕ-60
22.02.2007, ՀՕ-108-Ն 14.04.2007, ՀՕ-60
22.02.2007, ՀՕ-82-Ն 07.04.2007, ՀՕ-60
27.11.2006, ՀՕ-195-Ն 30.12.2006, ՀՕ-60
23.05.2006, ՀՕ-84-Ն 28.12.2006, ՀՕ-60
07.07.2006, ՀՕ-162-Ն 19.08.2006, ՀՕ-60
15.12.2005, ՀՕ-28-Ն 01.07.2006, ՀՕ-60
15.11.2005, ՀՕ-235-Ն 22.01.2006, ՀՕ-60
08.12.2005, ՀՕ-250-Ն 01.01.2006, ՀՕ-60
11.11.2005, ՀՕ-218-Ն 01.01.2006, ՀՕ-60
08.07.2005, ՀՕ-152-Ն 22.08.2005, ՀՕ-60
08.07.2005, ՀՕ-150-Ն 22.08.2005, ՀՕ-60
24.12.2004, ՀՕ-53-Ն 01.04.2005, ՀՕ-60
14.12.2004, ՀՕ-186-Ն 01.04.2005, ՀՕ-60
08.12.2004, ՀՕ-34-Ն 31.01.2005, ՀՕ-60
11.06.2004, ՀՕ-103-Ն 31.07.2004, ՀՕ-60
09.06.2004, ՀՕ-90-Ն 24.07.2004, ՀՕ-60
25.12.2003, ՀՕ-68-Ն 26.01.2004, ՀՕ-60
24.09.2003, ՀՕ-8-Ն 08.11.2003, ՀՕ-60
07.10.2003, ՀՕ-12-Ն 06.11.2003, ՀՕ-60
11.12.2002, ՀՕ-480-Ն 01.02.2003, ՀՕ-60
06.11.2002, ՀՕ-453-Ն 21.12.2002, ՀՕ-60
14.12.2001, ՀՕ-282 01.01.2002, ՀՕ-60
03.04.2001, ՀՕ-172 01.05.2001, ՀՕ-60
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան