ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2017 թվականի N 87-Ա
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 551-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի N 405-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 551-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 3 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. փետրվարի 3-ի N 87-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Վ. Հակոբյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետ |
Մ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Վ. Ադունց |
- ՀՀ Գորիսի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Ս. Սիմոնյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ |
Լ. Սարգսյան |
- «Փյունիկ» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Խաչատրյան |
- «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Կ. Մովսիսյան |
- Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ) |
Ն. Ղուկասյան |
- «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Աղբալյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Հ. Պետրոսյան |
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Հ. Ալեքսանյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ (համաձայնությամբ) |
Ս. Հակոբյան |
- «Հայկ-ԺՈՍ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Զ. Գրիգորյան |
- Գորիսի պետական համալսարանի ուսումնական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր |
Ա. Դինգչյան |
- Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան |
Թ. Մարության |
- Գորիսի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան |
Ա. Դինունց |
- Գորիսի պետական համալսարանի բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան |
Ս. Հայրապետյան |
- Գորիսի պետական համալսարանի միջազգային համագործակցության և կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար |
Ռ. Վարդանյան |
- Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի պրոֆեսոր |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Անդրիյան |
- Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժնի 4-րդ կուրսի ուսանող |
Բ. Պետրոսյան |
- Գորիսի պետական համալսարանի կենսաբանության բաժնի 2-րդ կուրսի ուսանող |
Ն. Առուստամյան |
- Գորիսի պետական համալսարանի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժնի 2-րդ կուրսի ուսանող |
Գ. Շալունց |
- Գորիսի պետական համալսարանի էլեկտրոնիկայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող |
Մ. Իվանյան |
- Գորիսի պետական համալսարանի հայոց լեզու և գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանող |
Մ. Թևոսյան |
- Գորիսի պետական համալսարանի պատմության բաժնի 2-րդ կուրսի ուսանող |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |