Գլխավոր տեղեկություն
Номер
N 4792-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.12.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 13.12.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
09.12.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
09.12.2024
Дата вступления в силу
14.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4792-Ա

«09» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.14 ՇԵՆՔԻ Հ.49՝ 71.1 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հովհաննես Վարդանի Հովհաննիսյանի դիմումը` Երևանի Շինարարների փողոցի հ.14 շենքի հ.49՝ 71.1քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ. 50-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 22.10.2024 թվականի հ.22102024-01-0403 վկայական), Երևանի Շինարարների փողոցի հ.14 շենքի հ.49՝ 71.1քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչ Հովհաննես Վարդանի Հովհաննիսյանին (1 անձ), այսուհետև նվիրառու՝ որպես սեփականություն:

2. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան