Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-118-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (07.08.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.07.28/34(768) Հոդ.841
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.06.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.07.2010
Дата вступления в силу
07.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի հունիսի 24-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 41-րդ հոդվածից հանել «41.3» և «169.7» թվերը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 41.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «և աշխատանքային ռեժիմը չպահպանելը» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 169.5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 169.5. Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը

 

Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է`

տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է`

տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 169.7-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենսգրքի 198-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «անձնագրի» բառը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 198.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասում «, 41.3» թիվը փոխարինել «, 41.2» թվով, հանել «169.7» թիվը:

 

Հոդված 9. Օրենսգրքի 235-րդ հոդվածից հանել «198.1» թիվը, իսկ 244.2-րդ հոդվածից` «169.7» թիվը:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. հուլիսի 15

Երևան

ՀՕ-118-Ն 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան