ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4509-Ա «20» նոյեմբերի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի Հ.3124-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՎարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Իսահակ Մարգարյանի լիազորված անձ` Հայկ Մարգարյանի դիմումը:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշմամբ.
1. Երևանի քաղաքապետի 2021 թվականի սեպտեմբերի 1-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, հասցե տրամադրելու մասին» հ.3124-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանի 2-րդ պարբերությունում՝ «2.784.523» թիվը փոխարինել «2.726.512» թվով.
2) որոշման 1-ին կետում՝ «Ս.Ղամբարյանին» բառերը փոխարինել «Տիգրան Տեր-Մարգարյանին» բառերով.
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում՝ «2026 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2029 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերով:
Տ. Ավինյան |