Գլխավոր տեղեկություն
Номер
N 222
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
Հայաստանի ազգային արխիվ
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.04.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 1992 թվականի N 222

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի ու կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը սահմանել 175 միավոր, աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը` 4282,0 հազ. ռուբլի (ներառյալ 30 տոկոսը):

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը ունենալ պետի 4 տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, և 9 անձից բաղկացած կոլեգիա:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչություն ստեղծելու մասին» N 585 որոշման 3-րդ կետի վերջին պարբերությունը և 1991 թվականի նոյեմբերի 14-ի N 583 կարգադրության առաջին կետը` կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդին վերաբերող մասում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ