Գլխավոր տեղեկություն
Номер
N 1570-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (17.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.11.20/81(1534) Հոդ.1015
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.11.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.11.2019
Дата вступления в силу
30.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2019 թվականի N 1570-Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1263-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և օրենսդրական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքի և օրենսդրական չափագիտական վերահսկողության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1263-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. նոյեմբերի 15

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 14-ի N 1570-Ն որոշման

           

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

      

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

       

1. Սույն մեթոդաբանությամբ և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)` ոչ պարենային արտադրանքների և օրենսդրական չափագիտական վերահսկողության ոլորտի ռիսկի վրա հիմնված ստուգումների անցկացման հետ կապված ընդհանուր հարցերը, ինչի արդյունքում ստուգումների պարբերականությունը պլանավորվելու է և ստուգումներն իրականացվելու են համապատասխան իրենց ռիսկայնության խմբի՝ հաշվի առնելով «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

   

 II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

  

2. Ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:

      

III. ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

  

3. Ոչ պարենային արտադրանքների արտադրության և շրջանառության փուլում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ռիսկը գնահատվում է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարով, որի առավելագույն միավորը 180 է.

         

Rը =Rո  +Rա

  

Որտեղ`

Rը  - տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր ռիսկ,

 

Rո  - ոլորտային ռիսկ,

 

Rա - անհատական ռիսկ:

  

4. Ոլորտային ռիսկի գնահատման հիմնական և կարևոր ցուցանիշներից են տվյալ ոլորտի տեխնիկական կանոնակարգի պահանջների ծավալը և բարդությունը, որոնք տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտները պարտավոր են պահպանել:

5. Գործունեության ոլորտի ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների:

6. Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտներում, ոլորտային ռիսկը հաշվարկվում է ամենառիսկային ոլորտի տվյալներով:

7. Հիմք ընդունելով տեսչական մարմնի կողմից հսկման ենթակա ոլորտների տեխնիկական կանոնակարգերի պահանջները, ինչպես նաև հավանական վնաս առաջացնող գործոնների ազդեցությունը և վնասի աստիճանը՝ կարող ենք հաշվարկել ոլորտի ռիսկը:

8. Ոլորտային ռիսկի առավելագույն կշիռ է սահմանվում 90 միավորը: Ոլորտային ռիսկի գնահատման համար հիմք են ընդունվում երկու ցուցիչներ.

1) հավանական վնասի ազդեցության մակարդակ՝ արտադրանքի վնասակար, բացասական կամ վտանգավոր ազդեցությունը: Այն կարող է լինել 3 մակարդակում՝

ա. կյանքի համար խիստ վտանգավոր, մահացու հետևանքների հանգեցնող, որի հնարավորությունը գնահատվում է 46-50 միավոր (ծանր),

բ. լուրջ, չվերականգնվող կամ քրոնիկական հիվանդության հանգեցնող՝ 38-45 միավոր (լուրջ),

գ. աննշան վնասի հանգեցնող ազդեցություն թողնող՝ 1-37 միավոր (թեթև).

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ ոլորտի արտադրանքի կամ ծառայության նկատմամբ սահմանված պահանջներ՝ պահանջներ, որոնք պայմանավորված են ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ ոլորտի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջների (նորմերի) քանակով և բարդությամբ`

ա. խիստ և մեծաքանակ պահանջներ՝ 37-40 միավոր,

բ. նվազ խիստ պահանջներ՝ 25-36 միավոր,

գ. ոչ խիստ և սահմանափակ պահանջներ՝ 1-24 միավոր:

   

Ոլորտային ռիսկի հաշվարկման աղյուսակ

   

Հ/Հ

Ոլորտի անվանումը

Հավանական վնասի ազդեցության մակարդակը (միավոր)

ՀՀ օրենսդրությամբ

սահմանված պահանջները (միավոր)

Ոլորտային ռիսկը (միավոր) (8=2+3+

4+5+6+7)

ոչ խիստ և սահմա-

նափակ

նվազ խիստ

խիստ և մեծա-

քանակ

թեթև

լուրջ

ծանր

1-37

38-45

46-50

1-24

25-36

37-40

1

2

3

4

5

6

7

8

1.

Խաղալիքներ

   

50

   

40

90

2.

Արտադրական կանեփ

   

50

   

39

89

3.

Ավտոգազալցակայանների շահագործման տեխնիկական

անվտանգության կանոններ

   

48

   

40

88

4.

Երեխաների և դեռահասների

համար նախատեսված արտադրանք

   

48

   

39

87

5.

Չափումների միասնականություն

   

48

   

38

86

6.

Օծանելիք և կոսմետիկ

արտադրանք

   

48

   

37

85

7.

Ցածրավոլտ սարքավորում

   

47

   

37

84

8.

Ծխախոտային արտադրատեսակներ, դրանց պատկանելիքներ, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ և ծխախոտային

արտադրատեսակների նմանակներ

   

46

   

37

83

9.

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական

համատեղելիություն

   

46

 

36

 

82

10.

Կենցաղային և սանիտարա-հիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանք

   

46

 

35

 

81

11.

Քիմիական արտադրանք

   

46

 

34

 

80

12.

Ցեմենտներ

   

46

 

33

 

79

13.

Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե

արտադրանք

 

44

   

34

 

78

14.

Ավտոմոբիլային և ավիացիոն բենզին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիք, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված

վառելիք և մազութ

 

44

   

33

 

77

15.

Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված

ածխաջրածնային գազ

 

43

   

33

 

76

16.

Մակերևութաակտիվ միջոցների և

մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոց

 

43

   

32

 

75

17.

Թանկարժեք մետաղներից

պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշում

 

43

   

31

 

74

18.

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ

առուվաճառք

 

43

   

30

 

73

19.

Հանքային պարարտանյութեր

 

43

   

29

 

72

20.

Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառման

սահմանափակում

 

43

   

28

 

71

21.

Գազանման վառելիքով աշխատող

սարքավորում

 

43

   

27

 

70

22.

Թեթև արդյունաբերության

արտադրանք

 

45

 

24

   

69

23.

Քսանյութեր, յուղեր և հատուկ

հեղուկներ

37

     

31

 

68

24.

Սինթետիկ հումքով լաքեր և ներկեր

37

     

30

 

67

25.

Փաթեթվածքի անվտանգություն

 

38

   

28

 

66

26.

Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական

այրվող գազ

 

40

   

25

 

65

27.

Ռադիոսարքավորումների և

հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում

 

39

   

25

 

64

28.

Էներգախնայող սարքերի

էներգաարդյունավետություն

 

39

 

24

   

63

29.

1000 Վ-ից բարձր լարման

փոխարկման էլեկտրական ապարատ

37

     

25

 

62

30.

Շինարարական ապակիներ

37

   

24

   

61

31.

Կահույքագործական արտադրանք

36

   

24

   

60

 32.

Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթ

36

   

23

   

59

33.

Զբոսաշրջային գործունեություն   45     35,5  

80,5

  (աղյուսակը խմբ. 03.11.22 N 1677-Ն, լրաց. 07.11.24 N 1741-Ն)

  (8-րդ կետը խմբ. 03.11.22 N 1677-Ն, լրաց. 07.11.24 N 1741-Ն)

 

9. Անհատական ռիսկը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ:

10. Անհատական ռիսկը գնահատելիս հաշվի են առնվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծության արդյունքները՝ առավելագույնը 40 միավոր և ստուգման արդյունքում ստուգաթերթով արձանագրված խախտումների համար սահմանված միավորների հանրագումարը՝ առավելագույնը 50 միավոր:

  

 

Rա = Rգ + Rս

Որտեղ`

Rա - -անհատական ռիսկ

 

Rգ - ‑տնտեսավարող սուբյեկտների գործունեության վերլուծության արդյունքում ձևավորված ռիսկ,

 

Rս - ‑ստուգաթերթով արձանագրված խախտումների արդյունքում ձևավորված ռիսկ:

       

Տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծություն

    

Հ/Հ

Ռիսկ առաջացնող գործոնները

Ցածր

Միջին

Բարձր

1.

Գործունեության

իրականացման վայրերի թիվը

1 վայր –

3 միավոր

2 կամ 3 վայր –

4 միավոր

3 վայրից ավելի – 6 միավոր

2.

Արտադրանքի պահպանման և տեղափոխման պայմաններով

պայմանավորված ռիսկ

ոչ էական – 1 միավոր

էական – 3 միավոր

խիստ – 5 միավոր

3.

Բողոքների քանակը

վերջին մեկ տարում

0 բողոք – 0 միավոր

մինչև 3 բողոք –

3 միավոր

3 և ավելի բողոք –

7 միավոր

4.

Խախտումների վերացմանն ուղղված

գործողությունները

խախտում չունի – 0 միավոր

Խախտումը վերացրել է –

3 միավոր

խախտումը չի
վերացրել – 7 միավոր

5.

Անվտանգության և որակի համակարգ*

ունի ISՕ համակարգ – 1 միավոր

ունի որակի հսկման համակարգ –

3 միավոր

ենթարկվել է փորձաքննությունների – 5 միավոր

6.

Տարիքային կազմ

14-ից 65 տարեկան – 3 միավոր

7-ից
14 տարեկան

– 4 միավոր

մինչև 7 տարեկան կամ

65 տարեկանից
բարձր – 5 միավոր

7.

Արտադրող երկիր

ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Իսլանդիա, Միացյալ Թագավորություն, Նորվեգիա, Ավստրալիա, Ճապոնիա, Նոր Զելանդիա, ԵՄ անդամ պետություններ, Հարավային Կորեա – 1 միավոր

ԵԱՏՄ անդամ պետություններ – 3 միավոր

այլ պետություններ 5 միավոր

*Միայն արտադրանքի արտադրության փուլերում ներդրված համակարգերի համար:

(աղյուսակը խմբ. 03.11.22 N 1677-Ն)

(10-րդ կետը խմբ. 03.11.22 N 1677-Ն)

 

10.1. Տեսչական մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկից ավելի ստուգում իրականացնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտների ռիսկի գնահատման համար հիմք է ընդունվում այդ տարվա ընթացքում հաշվարկված առավելագույն ընդհանուր ռիսկը:

(10.1-ին կետը լրաց. 03.11.22 N 1677-Ն)

11. Ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում (ըստ ռիսկայնության աստիճանի նվազման)`

1) բարձր ռիսկայնության.

2) միջին ռիսկայնության.

3) ցածր ռիսկայնության:

12. Բարձր ռիսկայնության խմբում ընդգրկվում է ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև քսան տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:

13. Ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվում է ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև երեսուն տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի աճման:

13.1. Ռիսկի գնահատման արդյունքում հավասար միավորներ ստացած տնտեսավարող սուբյեկտները չեն կարող ընդգրկվել ռիսկայնության տարբեր խմբերում: Տվյալ դեպքում հավասար միավորներ ունեցող բոլոր տնտեսավարողներն ընդգրկվում են նվազ ռիսկայնության խմբում:

(13.1-ին կետը լրաց. 03.11.22 N 1677-Ն)

  

IV. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱ

    

14. Տեսչական մարմինը վարում է տվյալների բազա, որը ներառում է տեղեկատվություն իր վերահսկման ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ: Տվյալների բազայի ձևավորման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է տեսչական մարմնի կանոնադրական գործառույթների իրականացման արդյունքում առկա տեղեկատվությունից, ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց տվյալների փոփոխման արդյունքում տվյալների բազաներում առկա համապատասխան տեղեկատվությունից։

15. Տվյալների բազայի նպատակն է որոշել և դասակարգել տեսչական մարմնի կողմից վերահսկվող տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը՝ առկա տեղեկատվության և սահմանված չափորոշիչների հիման վրա։

16. Տվյալների բազան պարբերաբար թարմացվում, լրացվում է և ծառայում է տեսչական մարմնի կողմից ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգի նպատակներին:

(հավելվածը խմբ., լրաց. 03.11.22 N 1677-Ն, լրաց. 07.11.24 N 1741-Ն)

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան