ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2024 թվականի N 1291-Ն
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալն ավելացնել 1,951,428,942.0 (մեկ միլիարդ ինը հարյուր հիսունմեկ միլիոն չորս հարյուր քսանութ հազար ինը հարյուր քառասուներկու) դրամով:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված դրամական միջոցների ներդրումը ընկերության կանոնադրական կապիտալում, մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը՝ ընկերության կանոնադրության փոփոխության հաստատումը և կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխության պետական գրանցումը՝ կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի աղյուսակում և N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություններ, N 3 հավելվածի N 1 աղյուսակում, N 3 հավելվածի N 1.1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
15.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2024 թվական: