Գլխավոր տեղեկություն
Номер
N 620
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.09.2000-08.09.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.11.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.11.1998
Дата вступления в силу
01.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

041.0620.06.11.98

Հայաստանի Հանրապետության վարչապետ

 

ո ր ո շ ու մ

 

6 նոյեմբերի 1998 թվական N 620

քաղ. Երևան

 

պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ եվ ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին

 

Պետական կառավարման մարմինների գործունեության և բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով`

1. Սահմանել պետական կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների աշխատողների առավելագույն թվաքանակը և ղեկավարների տեղակալների թվաքանակը` 1999 թվականի հունվարի 1-ից, համաձայն հավելվածի:

2. Թույլատրել պետական կառավարման մարմինների ղեկավարներին սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատողների առավելագույն թվաքանակի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը` պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշմամբ պաշտոնային դրույքաչափերի միջև սահմանված հարաբերակցությունը:

3. Հայաստանի Հանրապետության նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, մարզպետներին` ապահովել`

ա) հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները.

բ) սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների կատարումը` երկամսյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների աշխատակազմերի ընդհանուր թվաքանակը մինչև 10 տոկոսով կրճատելու վերաբերյալ:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշումը և 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման N 1 հավելվածում պաշտոնային դրույքաչափերի համար սահմանված վերին սահմանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 1998 թ.
նոյեմբերի 6-ի N 620 որոշման

 

պետական կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների աշխատողների առավելագույն թվաքանակը եվ ղեկավարների տեղակալների թվաքանակը` 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ

 

NN
ը/կ
ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների անվանումները Աշխատողների առավելագույն թվաքանակը (հաստիքային միավոր) որից՝ ղեկավարի տեղակալներ
 ընդամենը  այդ թվում՝ առաջին տեղակալ
1 2 3 4 5
1. ՀՀ կառավարության աշխատակազմ 248 2 -
2. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 11 1 -
3. Մարզային ընտրական հանձնաժողովներ 43 - -
4. ՀՀ առողջապահության նախարարություն 73,5 3 -
5. ՀՀ արդարադատության նախարարություն 162 5 1
6. Քաղաքացիական ակտերի գրանցման տարածքային բաժիններ 125 - -
  7. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն 240 - -
71. ՀՀ արդարադատության նախարարության

ձեռնարկությունների պետական ռեգիստրի

տարածքային ստորաբաժանումներ

 120    - -
8. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 239 4 1
9. ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալություն 14 1 -
10. ՀՀ արտաքին գործերի նախարարություն 208 5 1
11.

ՀՀ բնապահպանության նախարարություն 

110 3 -
12. ՀՀ օգտակար հանածոների պաշարների հանձնաժողով 14 1 -
13. ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչություն 22 1 -
14. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 190 3 1
15. ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրարային պետական տեսչություններ 84 - -
16. ՀՀ էներգետիկայի նախարարություն 93 5 1
17. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 95 4 1

18.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն                 

117

3

-

18ա. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկ 7 - -
19. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով 26 1 -
20. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 93 4 -
21. ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն 19 2 -
22.  ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդ 18 2 -
23.

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն

156 3 1
24. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոններ 570 - -
25. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն 210 3 1
26. ՀՀ սեփականաշնորհման նախարարության տարածքային ստորաբաժանումներ 34 - -
27. ՀՀ սեփականաշնորհման նախարարության աճուրդի կենտրոն 48 - -
28.

(տողն ուժը կորցրել է 23.03.00 N 121)

29. ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 64 2 -
30.  ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն 161 5 1
31. ՀՀ քաղաքաշինության նախարարություն քաղաքաշինական պետական տեսչություն 141 - -
32. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 390 5 1
33. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական մարմիններ 360 - -
34. ՀՀ պետական եկամուտների նախարարություն 564 3 -
35. ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչություններ և տարածաշրջանային մաքսատներ, մաքսային կետեր  1975 - -
36. ՀՀ մաքսային վարչություն 118 3 1
37. ՀՀ մաքսային վարչության մաքսատներ և մաքսային կետեր 651 - -
38. ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչություն 57 2 -
39. ՀՀ պետական ռեզերվների վարչություն 19 1 -
40. ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն 207 3 1
41. ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության տեղական բաժանմունքներ 409 - -
42. Հայլեռտեխհսկողություն 20 1 -
43. Հայլեռտեխհսկողության տարածքային տեսչություններ 68 - -
44. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական

կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական
կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ

74

 

722

2

 

-

-

 

-

45. ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն 95 3 -
46. ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն 42 2 1
47. ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն 19 1 -
48. ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն 50 1 -
49. ՀՀ կառավարաթյանն առընթեր հատուկ ծրագրերի վարչություն 48 2 -
50. Հայպետատոմհսկողություն 30 2 -
51. ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն 31 1 -
52. ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն 24 1 -
53. ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 34 2 -
54. ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն տարածքային ստորաբաժանումներ 67 - -

55.

ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն 41 3 -
56. ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտաց­ման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության 25 1 -
57. Երևանի քաղաքապետարան 248 2 -
58. Երևանի առսպասպետտեսչություն 20 - -
59. Արագածոտնի մարզպետարան 106 1 -
60. Արագածոտնի առսպասպետտեսչություն 6 - -
61. Արարատի մարզպետարան 109 1 -
62. Արարատի առսպասպետտեսչություն 7 - -
63. Արմավիրի մարզպետարան 103 1 -
64. Արմավիրի առսպասպետտեսչություն 8 - -
65. Գեղարքունիքի մարզպետարան 162 1 -
66. Գեղարքունիքի առսպասպետտեսչություն 7 - -
67. Լոռու մարզպետարան 151 1 -
68. Լոռու առսպասպետտեսչություն 9 - -
69. Կոտայքի մարզպետարան 97 1 -
70. Կոտայքի առսպասպետտեսչություն 8 - -
71. Շիրակի մարզպետարան 151 1 -
72. Շիրակի առսպասպետտեսչություն 9 - -
73. Սյունիքի մարզպետարան 129 1 -
74. Սյունիքի առսպասպետտեսչաթյուն 6 - -
75. Վայոց ձորի մարզպետարան 71 1 -
76. Վայոց ձորի առսպասպետտեսչություն 4 - -
77. Տավուշի մարզպետարան 92 1 -
78. Տավուշի առսպասպետտեսչություն 6 - -
79.

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն

70 2 -
80.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտ

47 3 1

Ընդամենը

9743 108 12

 

 


(հավելվածը փոփ. 25.11.98 N 684, լրաց. 04.01.99 N 5, խմբ. 04.02.99 N 64, 08.02.99 N 84, 22.02.99 N 111, 04.03.99 N 136, փոփ. 16.04.99 N 227, խմբ. 17.05.99 N 300, փոփ. 07.06.99 N 335, խմբ., փոփ. 05.08.99 N 470, խմբ. 17.08.99 N 489, 20.08.99 N 496, 20.08.99 N 497, լրաց. 03.09.99 N 551, փոփ. 18.10.99 N 651, 20.08.99 N 502,  խմբ.25.10.99 N 663, փոփ., խմբ. 22.11.99 N 713, լրաց. 24.11.99 N 721, խմբ. 29.11.99 N 735, 14.12.99 N 757, 18.12.99 N 766, 21.02.00 N 59, խմբ., փոփ. 23.03.00 N 121, լրաց. 20.04.00 N 205, խմբ. 04.04.00 N 166, փոփ. 10.04.00 N 177, փոփ., խմբ. 18.04.00 N 202, խմբ. 25.04.00 N 218, փոփ., խմբ. 28.04.00 N 232, 01.05.00 N 233, խմբ. 15.06.00 N 358, 29.05.00 N 294, 30.05.00 N 299, 19.06.00 N 362, 22.06.00 N 386, լրաց. 03.07.00 N 412, 03.07.00 N 413, 03.07.00 N 415, 07.07.00 N 430, խմբ. 14.07.00 N 455, 17.07.00 N 464, 26.07.00 N 484, փոփ. 03.08.00 N 504, խմբ., լրաց. 09.08.00 N 518, խմբ. 15.08.00 N 531)

   (17.08.99 N 493 որոշման ա) և բ) պարբերություններով նախատեսված փոփոխությունները հնարավոր չէ կատարել, քանի որ փոփոխողի պահանջը իրականացնելու դեպքում տեղի կունենա կետերի համարակալման աղճատում) 
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆ