ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2010 թվականի N 731-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահԻ, Երեվանի քաղաքապետի, «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՆԻՇԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 29.12.11 N 1286-Ն, 25.01.12 N 43-Ն, 21.05.12 N 440-Ն, 03.10.12 N 976-Ն)
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի չորրորդ պարբերության`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների ու Հայաստանի Հանրապետության մարզպետների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի, Երևանի քաղաքապետի, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 29.12.11 N 1286-Ն, 25.01.12 N 43-Ն, 21.05.12 N 440-Ն, 03.10.12 N 976-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման հավելվածի`
1) 1-ին կետով սահմանված նիշերով համարանիշերը ծառայողական ավտոմոբիլներին հատկացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված համապատասխան հայտի հիման վրա.
2) 2-րդ կետով սահմանված նիշերով համարանիշերը ծառայողական ավտոմոբիլներին հատկացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված համապատասխան հայտի հիման վրա.
3) 3-7-րդ կետերով սահմանված նիշերով համարանիշերը ծառայողական ավտոմոբիլներին հատկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված համապատասխան հայտի հիման վրա:
(2-րդ կետը փոփ. 18.01.22 N 58-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 18-ի «Ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշերի մասին» N 39 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված սեպտեմբերի 11-ի N 731-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ, «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի, Երեվանի քաղաքապետի ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՆԻՇԵՐԸ
(վերնագիրը լրաց. 21.05.12 N 440-Ն, 03.10.12 N 976-Ն)
NN |
Պետական կառավարչական հիմնարկը, պաշտոնատար անձը |
Ծառայողական ավտոմոբիլների համարանիշերի նիշերը |
1. |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ |
001PA01-999 PA 01 |
2. |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ |
001 HH 01-999 HH 01 |
3. |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետեր, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ |
001ԼԼ50-999ԼԼ50 |
4. |
(կետն ուժը կորցրել է 18.01.22 N 58-Ն) | |
5. |
(կետն ուժը կորցրել է 18.01.22 N 58-Ն) | |
6. |
Հայաստանի Հանրապետության նախարարներ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներ, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարներ, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարներ, Հայաստանի Հանրապետության մարզպետներ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, Երևանի քաղաքապետ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն |
001ԼԼ55-999ԼԼ55 |
7. | Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն |
001ՍՍ01 և 100ՍՍ01-399ՍՍ01 (բացառությամբ 211ՍՍ01, 212ՍՍ01, 222ՍՍ01, 300ՍՍ01, 303ՍՍ01 և 333ՍՍ01 համարանիշերի) |
(հավելվածը լրաց. 29.12.11 N 1286-Ն, 25.01.12 N 43-Ն, 21.05.12 N 440-Ն, 03.10.12 N 976-Ն, փոփ. 21.06.17 N 615-Ն, լրաց. 16.04.18 N 386-Ն, խմբ. 30.07.18 N 1028-Ն, փոփ., լրաց. 18.01.22 N 58-Ն, փոփ. 30.11.22 N 1413-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |