ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
16 ապրիլի 2021 թ. |
N 29-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 113-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները և «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի՝ 2010 թվականի մարտի 18-ի «Պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 113-Ն հրամանով հաստատված հավելվածի՝
1) ողջ տեքստում «տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «համայնքի ղեկավար» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
2) 2-րդ կետում «մարզպետը և Երևանի քաղաքապետը» բառերը փոխարինել «մարզպետարանը և Երևանի քաղաքապետարանը» բառերով:
3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Մարզային ենթակայության հաստատությունների.
1) առանձին խորհուրդներում մարզպետն առաջադրում է խորհրդի 4 անդամ, որից մեկին գրավոր ձևով մարզպետին է ներկայացնում տվյալ համայնքի ղեկավարը,
2) միացյալ խորհուրդներում` 2 ուսումնական հաստատությունների միավորման դեպքում մարզպետն առաջադրում է 4 անդամ, որից երկուսին գրավոր ձևով մարզպետին են ներկայացնում տվյալ համայնքի ղեկավարները, իսկ 3 ուսումնական հաստատությունների միավորման դեպքում մարզպետն առաջարկում է 5 անդամ, որից երեքին գրավոր ձևով մարզպետին են ներկայացնում տվյալ համայնքի ղեկավարները:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2021 թվական: