ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2007 թվականի N 1158-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» N 796-Ն որոշմամբ հաստատված` կենսաթոշակային համակարգի բարեփոխումների միջոցառումների ցանկի`
1) 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերի 6-րդ` «Իրականացման ժամկետը» սյունակում «2007 թ. հունիս» բառերը փոխարինել «2007 թ. դեկտեմբեր» բառերով.
2) 5-րդ կետի 6-րդ` «Իրականացման ժամկետը» սյունակում «2007 թ. հունիս» բառերը փոխարինել «2008 թ. հուլիս» բառերով.
3) 7-րդ կետի 6-րդ` «Իրականացման ժամկետը» սյունակում «2007 թ. սեպտեմբեր» բառերը փոխարինել «2008 թ. ապրիլ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2007 թ. հոկտեմբերի 12 Երևան |