ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 7-ին
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փախստականների և ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասում «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով։
Հոդված 2․ Օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասում և 30.1-ին հոդվածի 9-րդ մասում «առաջին խմբի հաշմանդամները» բառերը փոխարինել «առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով։
Հոդված 3․ Օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասում «հաշմանդամության վկայականը կամ վկայականի» բառերը փոխարինել «հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը) կամ դրանց» բառերով:
Հոդված 4․ Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով:
Հոդված 5․ Օրենքում գործածվող՝ փախստականի աշխատանքային վնասվածք ստանալու դեպքում սահմանված դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքային խեղում ստացած փախստականի վրա։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 1 Երևան ՀՕ-70-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2024 թվական: