Գլխավոր տեղեկություն
Номер
N 565-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.08.2022-01.08.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
02.08.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
02.08.2022
Дата вступления в силу
03.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 565-Ա

 

«ՍՈՍ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ» ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՊԱՐԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 52,809,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանի արդիականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության կողմից ձեռք բերված տպիչ սարքը (24,300 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 300 եվրո փոխադրման ծախսերը, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

02.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 565-Ա որոշման

 

«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՊԱՐԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

 

1.

Ծրագրի նպատակը

«Սոս արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպությունը որոշել է վերազինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանը նոր սև-սպիտակ տպիչ սարքավորումով, որպեսզի փակման վտանգի տակ կանգնած 250-ամյա տպարանը շարունակի իր գործունեությունն ու հրատարակվեն ավելի մեծ քանակով, ավելի մրցունակ ձևով, գիտական, հոգևոր և մշակութային աշխատանքներ, որոնք տարածվում են ամբողջ աշխարհում: Նախկին տպիչ սարքավորումը 50 տարվա է և անսարքության պատճառով լիովին չի օգտագործվում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, ՀՎՀՀ՝ 02835737 ՀՀ քաղ. Երևան, Նալբանդյան 7

4.

Ծրագիրը կատարողը

«Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է «Հայաստանյայց» առաքելական սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանում, բնագավառը՝ հոգևոր:

6.

Ծրագրի բյուջեն

52,809,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

«Հայաստանյայց» առաքելական սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպություն, ՀՀ քաղ. Վաղարշապատ, ՀՎՀՀ՝ 04703401

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի հուլիսի 21-ից մինչև 2024 թվականի հուլիսի 21-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել ստորև նշված սարքավորումները, որոնք տեղափոխվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք:

1. 2022 թվականի հուլիսից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում սև-սպիտակ տպիչ սարքավորման ներմուծում՝ 24000 եվրոյին համարժեք շուրջ 11,448,000 դրամ արժողությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սարքավորման օգտագործման անվճար վերապատրաստում է տեղի ունենալու Heidelberg-ի մասնագետների կողմից:

2. 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ներմուծել կազմարարական սարքավորում՝ 4500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 1,890,000 դրամ արժողությամբ:

3. 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ներմուծել կազմարարական սարքավորում՝ 5000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 2,100,000 դրամ արժողությամբ:

4. 2024 թվականի հունվարի 15-ից մինչև 2024 թվականի մայիսի 30-ը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ներմուծել կազմարարական սարքավորում՝ 3800 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 1,596,000 դրամ արժողությամբ:

5. 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 30-ը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ներմուծել գունավոր տպիչ սարքավորում՝ 75000 եվրոյին համարժեք շուրջ 35,775,000 դրամ արժողությամբ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Նախատեսվում է ներմուծել հետևյալ սարքավորումները՝

1. Տպիչ սարք - արժեքը՝ 24000 եվրոյին համարժեք շուրջ 11,448,000 դրամ:

2. Կազմարարական սարք - արժեքը՝ 4500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 1,890,000 դրամ:

3. Կազմարարական սարք - արժեքը՝ 5000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 2,100,000 դրամ:

4. Կազմարարական սարք - արժեքը՝ 3800 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 1,596,000 դրամ:

5. Տպիչ սարքավորում - արժեքը՝ 75000 եվրոյին համարժեք շուրջ 35,775,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Տեղափոխման ծախսեր - տպիչ սարքավորման տեղափոխում Վրաստանից Հայաստան՝ 143,100 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի ընթացքում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված

կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

 

02.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ