Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 20
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
01.03.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
01.03.2021
Дата вступления в силу
29.04.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2021 թվականի

թիվ 20

քաղ. Մոսկվա

      

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՔԱՅԻՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 6 կարգադրության 1.8 ենթակետի կատարման նպատակով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2616 10 000 0, 2616 90 000 0, 7106 10 000 0, 7106 91 000 9, 7108 11 000 0, 7108 12 000 9, 7110 11 000 9, 7110 21 000 9, 7110 31 000 0, 7110 39 000 0, 7110 41 000 0 և 7110 49 000 0 ծածկագրերով դասակարգվող թանկարժեք մետաղ կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող հանքային ծագման հումքի առանձին տեսակների մասով՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի մարտի 31-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2616 10 000 0, 2616 90 000 0, 7106 10 000 0, 7106 91 000 9, 7108 11 000 0, 7108 12 000 9, 7110 11 000 9, 7110 21 000 9, 7110 31 000 0 և 7110 41 000 0 ծածկագրերով դիրքերում Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությանը կատարվող «)» հղումը փոխարինել «89Դ)» հղմամբ.

բ) չորրորդ սյունակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7110 39 000 0 և 7110 49 000 0 ծածկագրերով դիրքերը լրացնել «89Դ)» ծանոթագրությանը կատարվող հղմամբ.

գ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 89Դ ծանոթագրությամբ՝

«89Դ) Մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 1-ի թիվ 20 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի մարտի 31-ը ներառյալ:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն թանկարժեք մետաղ կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող հանքային ծագման հումքի առանձին տեսակների մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Այն ապրանքների, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից ստանձնած՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և այդ տուրքերի դրույքաչափերի ցանկում փոփոխություններ կատարելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

         

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: