18.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2020 թվականի N 2095-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման հավելվածի 1-ին և 2-րդ կետերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման աշխատանքների կատարման գնման պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով 2020 թվականի դեկտեմբերի 22-ը:
(1-ին կետը փոփ. 15.04.21 N 596-Ա)
1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման հավելվածի 3-րդ կետում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման աշխատանքների կատարման գնման պայմանագրում կատարել փոփոխություն՝ աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով 2021 թվականի ապրիլի 30-ը:
(1.1-ին կետը լրաց. 15.04.21 N 596-Ա)
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներառված պայմանագրերում փոփոխություններ կատարելիս չի կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները:
2.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 3-րդ կետում նշված պայմանագրում փոփոխություններ կատարելիս չեն կիրառվում նույն պայմանագրի կնքման օրվա դրությամբ գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 10-րդ ենթակետի պահանջները, իսկ բանկային երաշխիքի ձևով պայմանագրի ապահովման փոխարեն կապալառուն ներկայացնում է պայմանագրի ապահովում՝ միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի ձևով:
(2.1-ին կետը լրաց. 15.04.21 N 596-Ա)
3. Սույն որոշման պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
18.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2095-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ
NN ը/կ |
Կապալառուի անվանումը |
Պետական գնման պայմանագրի համարը |
Պետական գնման պայմանագրի կնքման ամսաթիվը |
1. |
«ԱՎԱ-2000» ՍՊԸ |
ՏԿՏՏՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/4Շ-6 |
04.07.2019 թ. |
2. |
«Արգիշտի 1» ՍՊԸ |
ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/17Շ-2 |
16.08.2019 թ. |
3. |
«Արհովշին» ՍՊԸ |
ՏԿՆ-ՀԲՄԱՇՁԲ-2018/20Շ-5 |
30.10.2018 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |